Հեյդար Ալիևի անձի պաշտամունք
Հեյդար Ալիևի անձի պաշտամունք, հայտնի է նաև որպես Հեյդարականություն կամ Հեյդարիզմ[1][2] (ադրբ.՝ Heydər Əliyev şəxsiyyətinə pərəstiş), շողոքորթությունների և մտացածին գովեստի միջոցով Հեյդար Ալիևի անձի իդեալականացման և հերոսացման գործընթացը Ադրբեջանական Հանրապետությունում։ Հեյդար Ալիևը հանդիսանում է անկախ Ադրբեջանի թվով երրորդ նախագահը, որը իշխանության է եկել 1993 թվականին և պաշտոնավարել մինչև իր մահը՝ 2003 թվականը։ Վերջինս նախկինում բարձրաստիճան պաշտոններ էր զբաղեցրել նաև Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Հեդար Ալիևին հաջորդում է իր որդին՝ Իլհամ Ալիևը[3], որի արդյունքում էլ շարունակական քարոզչության միջոցով որպես գաղափարական կուրս Ադրբեջանում ձևավորվում է Հեյդար Ալիևի պաշտամունքը։
Ալիևների ընտանիքին հաջողվում է ստեղծել ամբողջատիրական, անձնիշխանական (ավտոկրատիկ) վարչակարգ՝ հենվելով կլանային ռեժիմի, նավթարդյունաբերության եկամուտների և պետական ապարատի չարաշահումների վրա[4]։
Ներկայումս, Ադրբեջանում Հեյդար Ալիևը հորջորջվում է որպես «ադրբեջանական ժողովրդի հայր»[5], ինչպես օրինակ Թուրքիայում ազգայնական Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։
Հեյդար Ալիևի կերպարն Ադրբեջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «1358 (2004) բանաձևի իրականացում՝ Ադրբեջանում ինստիտուտների ժողովրդավարականացման վերաբերյալ» (PDF). Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով. 2004 թ․ սեպտեմբերի 20. էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 22-ին. «Ադրբեջանը նաև պետք է վերանայի «հեյդարիզմի» թերությունները, մասնավորապես՝ հանգուցյալ նախագահին հաջորդած անձի պաշտամունքը․․․»
- ↑ Մուրադովա, Մինա (նոկտեմբերի 22, 2008). «Իսլամը խնդիր չէ Ադրբեջանի նախագահական քարոզչության մեջ». eurasianet.org. Open Society Institute. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին. «...Հեյդարիզմը (նկատի ունենալով նախկին նախագահ Հեյդար Ալիևին՝ Իլհալմ Ալիևի հորը)՝ որպես անձի կուլտ...»
- ↑ «Հեյդար Ալիև՝ Կովկասի մաեստրոն». The Economist. 2000 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Ադրբեջան». Բաքու և Բրյուսել: Միջազգային ճգնաժամային խումբ. 2004 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Դեյ, Ալան Ջ․; Ռոջեր; Թոմաս Ռիչարդ (2002). Արևելյան Եվրոպայի քաղաքական և տնտեսական բառարան (1. ed.). Լոնդոն, Մեծ Բրիտանիա: «Europa Publications». էջ 16. ISBN 1-85743-063-8.