Հարություն Թեքեյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թեքեյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Թեքեյան | |
---|---|
Ծնվել է | 1910 |
Ծննդավայր | Բեհեսնի, Ադըյամանի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1995 |
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Կրոն | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Մասնագիտություն | բառարանագիր և խմբագիր |
Աշխատավայր | Մասիս |
Հարություն Թեքեյան (1910, Բեհեսնի, Ադըյամանի մարզ, Թուրքիա - 1995, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), հայ բառարանագիր, խմբագիր։ Ծայրագույն վարդապետ։ Աստվածաբանության դոկտոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Թեքեյանը ծնվել է 1910 թվականին Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Բեհեսնի գյուղաքաղաքում։ Սովորել է Հայ կաթողիկե եկեղեցու Զմմառի պատրիարքական կղերական միաբանության աթոռանիստ Զմմառի վանքի ժառանգավորաց վարժարանում (1925), ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանը[1]։
Խմբագրել է «Ավետիք», «Մասիս» (1947-1957[2]) շաբաթաթերթերը։ 1948 թվականից հաստատվել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, որտեղ ղեկավարել է հայ կաթոլիկ առաքելությունը և դասավանդել եկեղեցու պատմություն։ 1968-1982 թվականներին եղել է Լատինական Ամերիկայի կաթոլիկ հայերի առաքելության այցելու[1]։
Մահացել է Մոնտեվիդեոյում՝ 1995 թվականին[1]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Թեքեյանի հեղինակությամբ լույս են տեսել «Առձեռն բառարան սպաներէնէ-հայերէն» (1955, Բեյրութ[3]) և «Բառարան հայերէնէ-սպաներէն» (1984, Բուենոս Այրես[4]) բառարանները[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 412–413. ISBN 978-5-89700-042-5.
- ↑ ««ՄԱՍԻՍ» հրատարակութիւն Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան - Vatican News». www.vaticannews.va. 2019 թ․ հուլիսի 10. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Առձեռն Բառարան Սպաներէնէ Հայերէն, Յարութիւն Թէքէեան». www.nayiri.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Բառարան Հայերէնէ-Սպաներէն, Հայր Յարութիւն Թէքէեան». www.nayiri.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով), խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչութուն, հ. 1, Աբալյան-Ղուշչյան, 2005