Բեհեսնի
Բեհեսնի, գյուղաքաղաք (բերդ, ավան, բերդաքաղաք, քաղաք) պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Բեհեսնիի գավառակում[1]։ Գտնվում էր Այնթափ-Մալաթիա ճանապարհի վրա։ Հանդիսանում էր համանուն գավառակի վարչական կենտրոն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը շրջափակված էր լեռներով, այգիներով և անտառներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում բնակավայրն ամբբողջովին հայաբնակ էր։ 1156 թվականին Թորոս Բ-ի եղբայր Ստեփանեն այն գրավել է թուրքական ցեղերից և միացրել Կիլիկիայի հայկական թագավորությանը։ Քաղաքը 1293 թվականին գրավվել է եգիպտացիների կողմից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 1880 տուն բնակիչ, որից 400-ը՝ հայեր։ Բնակչության հիմնական մասը թուրքեր էին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հայտնի էր իր խաղողով և չամիչով, որը նաև արտահանում էին։ Բնակչության զգալի մասը զբաղված էին շրջակայքի անտառներում տախտակներ քաշելով և գերաններ պատրաստելով, որոնք հիմնականում արտահանում էին Ուրֆա։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեհեսնին ուներ Ս. Փրկիչ անունով հայկական եկեղեցի։ XX դարավերջին դեռևս նշմարվում էին Բեհեսնիի ամրոցի մնացորդները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր Ներսիսյան հայկական վարժարանը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 649
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 383)։ ![]() |
|