Կեյսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերդաքաղաք
Կեյսուն
Կոորդինատներ: 37°31′0″ հս․ լ. 37°51′0″ ավ. ե. / 37.51667° հս․. լ. 37.85000° ավ. ե. / 37.51667; 37.85000
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԲեհեսնիի գավառակ
Այլ անվանումներՔեսուն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
##Կեյսուն (Աշխարհ)
Red pog.png

Կեյսուն, բերդաքաղաք (բերդ, ամրոց, քաղաք) Հայոց միջագետքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Բեհեսնիի գավառակում[1]։ Գտնվում է Բեհեսնի քաղաքից հարավ, Եփրատի աջակողմյան վտակ Քեսուն գետի վերին հոսանքի տարածքում:

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները՝ Կայղում, Կայշում, Կայսոն, Կայսոս, Կայսոուն, Կայսում, Կայսուն, Կասամա, Կասաման, Կատասամա, Կատասամաս, Կեսսոն, Կեսսոունիոն, Կեսսոունիա, Կեսում, Կեսուն, Կեսունիա, Կիսոն, Կրեյսում, Կրեսսում, Կրեսսուն, Կրեսում, Նիսուս, Չակիրհյույուկ, Քասուն, Քասունիք, Քեսոն, Քեսուն, Քիշում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է վաղ ժամանակներում: Եղել է Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայի և Քեսունի իշխանության (XI դար) կենտրոն: Բնակավայրն ունեցել է 5 շարք պարիսպներ:

Մինչև 1116 թվականը պատկանում էր հայազգի Կուրտիկ իշխանին: Բնակավայրը խիստ ավերվել է 1114 թվականի նոյեմբերին տեղի ունեցած երկրաշարժից: Տուժել են Ս. Հովհաննես և Քառասուն մարտիրոսների եկեղեցիները, սակայն շուտով վերականգնվել են: 1116 թվականին ամրոցն անցնում է ֆրանկների ձեռքը և կազմում է Եդեսիայի իշխանության մաս:

XIII դարից Կեյսունն աստիճանաբար կորցրել է իր նշանակալիությունը:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեյսունն ուներ Ս. Հովհաննես և Քառասուն մարտիրոսների եկեղեցիներ: Ամրոցի մոտ գտնվել է Կարմիր վանքը[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 87