Jump to content

Հարություն Թեքեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թեքեյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Թեքեյան
Ծնվել է1910
ԾննդավայրԲեհեսնի, Ադըյամանի մարզ, Թուրքիա
Մահացել է1995
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
ԿրոնՀայ Կաթողիկէ Եկեղեցի
Մասնագիտությունբառարանագիր և խմբագիր
ԱշխատավայրՄասիս

Հարություն Թեքեյան (1910, Բեհեսնի, Ադըյամանի մարզ, Թուրքիա - 1995, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), հայ բառարանագիր, խմբագիր։ Ծայրագույն վարդապետ։ Աստվածաբանության դոկտոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Թեքեյանը ծնվել է 1910 թվականին Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Բեհեսնի գյուղաքաղաքում։ Սովորել է Հայ կաթողիկե եկեղեցու Զմմառի պատրիարքական կղերական միաբանության աթոռանիստ Զմմառի վանքի ժառանգավորաց վարժարանում (1925), ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանը[1]։

Խմբագրել է «Ավետիք», «Մասիս» (1947-1957[2]) շաբաթաթերթերը։ 1948 թվականից հաստատվել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, որտեղ ղեկավարել է հայ կաթոլիկ առաքելությունը և դասավանդել եկեղեցու պատմություն։ 1968-1982 թվականներին եղել է Լատինական Ամերիկայի կաթոլիկ հայերի առաքելության այցելու[1]։

Մահացել է Մոնտեվիդեոյում՝ 1995 թվականին[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Թեքեյանի հեղինակությամբ լույս են տեսել «Առձեռն բառարան սպաներէնէ-հայերէն» (1955, Բեյրութ[3]) և «Բառարան հայերէնէ-սպաներէն» (1984, Բուենոս Այրես[4]) բառարանները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 412–413. ISBN 978-5-89700-042-5.
  2. ««ՄԱՍԻՍ» հրատարակութիւն Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան - Vatican News». www.vaticannews.va. 2019 թ․ հուլիսի 10. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  3. «Առձեռն Բառարան Սպաներէնէ Հայերէն, Յարութիւն Թէքէեան». www.nayiri.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  4. «Բառարան Հայերէնէ-Սպաներէն, Հայր Յարութիւն Թէքէեան». www.nayiri.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով), խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչութուն, հ. 1, Աբալյան-Ղուշչյան, 2005