Հարություն Զաքիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Զաքիև
Ծնվել էմարտի 24, 1874(1874-03-24)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 25, 1945(1945-01-25) (70 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌիգայի պոլիտեխնիկ համալսարան (1908)

Հարություն Խաչատուրի Զաքիև (Զաքյան) (մարտի 24, 1874(1874-03-24), Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1945(1945-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ԵՊՀ և ԵՊԻ պրոֆեսոր։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1935)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1908-1910 թվականներին Ռիգայում նախագծել և կառուցել է Բլյումի ռեալական դպրոցը, «Եղբայրական օգնություն» ընկերության տունը։ 1917 թվականին եղել է Դոնի Ռոստովի քաղաքագլուխ։ 1928 թվականից բնակվել է Երևանում։ 1928-1930 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, եղել ԵՊՀ շինարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչը, 1930-1945 թվականներին՝ ԵՊԻ շինարարական ֆակուլտետի դեկան։ 1930-ական թվականներին եղել է Երքաղշինհսկողության նախագահ, 1930-1932 թվականներին՝ Ալեքսանդր Թամանյանի օգնականը (Երևանի օպերայի և բալետի թատրոնի, Անատոմիկումի շենքերի շինարարության ղեկավար)։ Եղել է ԵՊԻ կազմակերպիչներից, Հայաստանում շինարարական նոր տեխնիկայի ներդնողներից[2][3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրմանի եկամտաբեր տուն

Հարություն Զաքիևի նախագծերով Նոր Նախիջևանում և Դոնի Ռոստովում կառուցվել են՝

  • Ալաջալովի, Անտոնովի, Սրապիոնովի տները, 1910-1912
  • Առևտրի աշխատողների ակումբը (այժմ՝ Սպայի տուն), 1912-1915
  • «Պալաս-Օթել» և «Ինտերնացիոնալ» հյուրանոցներ, 1914-1915
  • «Աշխատասիրություն» ընկերության տունը, 1915
  • Սարգիս Կիստովի եկամտաբեր տունը (այժմ՝ համալսարան), 1916-1919
  • Իգական գիմնազիան (Թագուշ Գրիգորի Բերբերովայի գիմնազիա), 1915
  • Երևանում՝ թիվ 3 հիվանդանոց
  • Շիրմանի եկամտաբեր տուն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Донская Армения. Вып.1. Ростов-на-Дону, 2007, ISBN 5 901377-18-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Админ. «140 лет А.Х.Закиеву». www.voopiik-don.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.