Հարություն Դելլալյան
Հարություն Դելլալյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1937 Աթենք, Հունաստան |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 23, 1990 (52 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1977) |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Հարություն Երվանդի Դելլալյան (օգոստոսի 8, 1937, Աթենք, Հունաստան - ապրիլի 23, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Դելլալյանը ծնվել է 1937 թվականին, Աթենքում։ Սովորել է տեղի Հայկական դպրոցի տարրական դասարաններում։ 1947 թվականին՝ 10 տարեկան հասակում ծնողների հետ ներգաղթել է Հայաստան։ Երկար տարիներ աշխատել է Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում։ 1968-1972 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական և ստեղծագործական բաժիններում։ Որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել է Stabat Mater տրիոն և Կոմիտասական երգաշարը։ 1977 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ Եղել է Էդուարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Բաղդասարյանի աշակերտը։ 1979 թվականից եղել է ՀԽՍՀ կոմպոզիտորների միության անդամ։ 1975 թվականին գրել է «Փեփուշ» օպերան Վարդգես Բաբայանի (1925-2005) համանուն պոեմի հիման վրա։ Դասավանդել է Երևանի Արվեստի թիվ 1 դպրոցում։
1988 թվականին համերգներով և դասախոսություններով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում առաջին անգամ կատարել է Թավջութակի և դաշնամուրի սոնատը, 1982 թվականին՝ ՀԿՄ կամերային և խմբերգային երաժշտության պլենումում «Meditations» կլարնետի և դաշնամուրի համար, 1984 թվականին՝ ՀԿՄ համագումարում «Նվիրում Կոմիտասին» սոնատը, որը 1985 թվականին Արթուր Փափազյանի կատարմամբ հնչել է Տորոնտոյի Կոնսերվատորիայի համերգային դահլիճում, Վաշինգտոնում՝ Սպիտակ Տան համերգային դահլիճում, Carnegie Hall-ում, Միլանի Sala Maggiore և Teatro della Erbe դահլիճներում։ 1985 թվականի ապրիլի 24-ին, Վենետիկի «Սուրբ Մարկոս» տաճարում Պերճ Ժամկոչյանի կատարմամբ հնչել է «Հաղթական Ռեքվիեմը»։ 1985 թվականին Նովոսիբիրսկի Կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում տեղի է ունեցել Դելլալյանի հեղինակային համերգը։ 1986 թվականին Բոստոնում առաջին անգամ կատարել է Topophono-ն։ Նույն թվականին Դելլալյանն ընտրվել է Քեմբրիջ - Երևան եղբայր քաղաքների ընկերության անդամ, Էդուարդ Միրզոյանի հետ հրավերով հյուրընկալվել ԱՄՆ-ում[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Super Star մրցանակ Կալիֆոռնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից (1987)
- Ոսկե փառապսակ մրցանակ Կալիֆոռնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից (1987)
- Topophono-ն ճանաչվում է ամերիկյան երաժշտության փառատոնում կատարված և տարվա լավագույն ստեղծագործություն (1987)
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փայտյա փողային գործիքների ձեռնարկ, Երևան, 1991
- Փեփուշ, մանկական օպերա, 1975
- 3 սիմֆոնիա, 1977, 1982, 1985։
- Հուշարձան նահատակներին, ռեքվիեմ-կանտատ, 1985
- Ջրասույզ արև, դրամատիկական կանտատ, 1988
- Տոպոֆոնո, կոնցերտ դաշնամուրի, գալարափողի, կամերային նվագախմբի, 1985
- Ecloga, ֆլեյտայի, դաշնամուրի, հարվածայինների և կամերային նվագախմբի համար, 1986
- Մահ, սիմֆոնիկ պոեմ, 1978
- Սոնատներ՝ թավջութակի և դաշնամուրի, 1976
- Սոնատներ՝ ջութակի և դաշնամուրի, 1978
- Մեդիտացիաներ՝ կլառնետի և դաշնամուրի, 1981
- Իսպանիա, 1983
- Մեդիում, Ֆագոտի համար, 1984
- Նվիրում Կոմիտասին, կամերային վոկալ-գործիքային երկ, 1982
- Stabat mater, կամերային վոկալ-գործիքային երկ, 1972
- Կոմիտասական, կամերային վոկալ-գործիքային երկ, 1972
- Երբ իջնում է մթնշաղը, Վահան Տերյանի, Գևորգ Էմինի, Ավետիք Իսահակյանի տեքստերով, 1984
- Լռության երեկո, կանանց երգչախմբի համար, 1986
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Դելլալյան
- Հարություն Դելլալյան-75
- Հարություն Դելլալյան շարժանկար, պատմություն արվեստագետի անցած ուղու մասին
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Աթենք քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 23 մահեր
- 1990 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Հունաստանից Հայաստան արտագաղթածներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով