Հարություն Դելլալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարություն Դելլալյան
Հարություն Դելլալյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 8, 1937(1937-08-08)
Աթենք, Հունաստան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 23, 1990(1990-04-23) (52 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ՇրջանավարտՌոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն

Հարություն Երվանդի Դելլալյան (օգոստոսի 8, 1937(1937-08-08), Աթենք, Հունաստան - ապրիլի 23, 1990(1990-04-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Դելլալյանը ծնվել է 1937 թվականին, Աթենքում։ Սովորել է տեղի Հայկական դպրոցի տարրական դասարաններում։ 1947 թվականին՝ 10 տարեկան հասակում ծնողների հետ ներգաղթել է Հայաստան։ Երկար տարիներ աշխատել է Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում։ 1968-1972 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական և ստեղծագործական բաժիններում։ Որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել է Stabat Mater տրիոն և Կոմիտասական երգաշարը։ 1977 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան: Եղել է Էդուարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Բաղդասարյանի աշակերտը։ 1979 թվականից եղել է ՀԽՍՀ կոմպոզիտորների միության անդամ։ 1975 թվականին գրել է «Փեփուշ» օպերան Վարդգես Բաբայանի (1925-2005) համանուն պոեմի հիման վրա։ Դասավանդել է Երևանի Արվեստի թիվ 1 դպրոցում։

1988 թվականին համերգներով և դասախոսություններով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում առաջին անգամ կատարել է Թավջութակի և դաշնամուրի սոնատը, 1982 թվականին՝ ՀԿՄ կամերային և խմբերգային երաժշտության պլենումում «Meditations» կլարնետի և դաշնամուրի համար, 1984 թվականին՝ ՀԿՄ համագումարում «Նվիրում Կոմիտասին» սոնատը, որը 1985 թվականին Արթուր Փափազյանի կատարմամբ հնչել է Տորոնտոյի Կոնսերվատորիայի համերգային դահլիճում, Վաշինգտոնում՝ Սպիտակ Տան համերգային դահլիճում, Carnegie Hall-ում, Միլանի Sala Maggiore և Teatro della Erbe դահլիճներում։ 1985 թվականի ապրիլի 24-ին, Վենետիկի «Սուրբ Մարկոս» տաճարում Պերճ Ժամկոչյանի կատարմամբ հնչել է «Հաղթական Ռեքվիեմը»: 1985 թվականին Նովոսիբիրսկի Կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում տեղի է ունեցել Դելլալյանի հեղինակային համերգը։ 1986 թվականին Բոստոնում առաջին անգամ կատարել է Topophono-ն։ Նույն թվականին Դելլալյանն ընտրվել է Քեմբրիջ - Երևան եղբայր քաղաքների ընկերության անդամ, Էդուարդ Միրզոյանի հետ հրավերով հյուրընկալվել ԱՄՆ-ում[1]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Super Star մրցանակ Կալիֆոռնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից (1987)
  • Ոսկե փառապսակ մրցանակ Կալիֆոռնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից (1987)
  • Topophono-ն ճանաչվում է ամերիկյան երաժշտության փառատոնում կատարված և տարվա լավագույն ստեղծագործություն (1987)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փայտյա փողային գործիքների ձեռնարկ, Երևան, 1991 թ.
  • Փեփուշ, մանկական օպերա, 1975 թ.
  • 3 սիմֆոնիա, 1977 թ., 1982 թ., 1985 թ.:
  • Հուշարձան նահատակներին, ռեքվիեմ-կանտատ, 1985 թ.
  • Ջրասույզ արև, դրամատիկական կանտատ, 1988 թ.
  • Տոպոֆոնո, կոնցերտ դաշնամուրի, գալարափողի, կամերային նվագախմբի, 1985 թ.
  • Ecloga, ֆլեյտայի, դաշնամուրի, հարվածայինների և կամերային նվագախմբի համար, 1986 թ.
  • Մահ, սիմֆոնիկ պոեմ, 1978 թ.
  • Սոնատներ՝ թավջութակի և դաշնամուրի, 1976 թ.
  • Սոնատներ՝ ջութակի և դաշնամուրի, 1978 թ.
  • Մեդիտացիաներ՝ կլառնետի և դաշնամուրի, 1981 թ.
  • Իսպանիա, 1983 թ.
  • Մեդիում, Ֆագոտի համար, 1984 թ.
  • Նվիրում Կոմիտասին, կամերային վոկալ-գործիքային երկ, 1982 թ.
  • Stabat mater, կամերային վոկալ-գործիքային երկ, 1972 թ.
  • Կոմիտասական, կամերային վոկալ-գործիքային երկ, 1972 թ.
  • Երբ իջնում է մթնշաղը, Վահան Տերյանի, Գևորգ Էմինի, Ավետիք Իսահակյանի տեքստերով, 1984 թ.
  • Լռության երեկո, կանանց երգչախմբի համար, 1986 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]