Հարյուրամյակի գոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարյուրամյակի գոլ - քսանմեկերորդ դարում ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության անցկացման ընթացքում ՖԻՖԱ-ի կողմից իր կայքէջում կազմակերպված հարցումների արդյունքների հիման վրա ֆուտբոլի աշխարհի բոլոր առաջնությունների լավագույնը ճանաչված գոլը[1], որը խփել է արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան 1986 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղի 54-րդ րոպեին՝ գրավելով Անգլիայի հավաքական թիմի դարպասը։ Ֆուտբոլային այդ հանդիպումը տեղի է ունեցել 1986 թվականի հունիսի 22-ին, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում;

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարյուրամյակի գոլը» Մարադոնան խփել է՝ դեպի անգլիացիների տուգանային հրապարակ ճեղքում կատարելով, որի ընթացքում խաբս է տվել վեց խաղացողների՝ ներառյալ մրցակցի դարպասապահին։ Դրանից ընդամենը երեք րոպե առաջ Մարադոնան ևս մեկ գոլ էր խփել՝ մրցավարների կողմից չնկատված, հետևաբար՝ նաև չարձանագրված ու չպատժված ձեռքի հարվածով. այդ գոլը հետագայում ստացավ «Աստծո ձեռք» անվանումը[2]։

Այդ նշանավոր ֆուտբոլային հանդիպումից որոշ ժամանակ անց Մարադոնան խոստովանել է, որ ինքը մասամբ պարտական է անգլիացիների պաշտպաններին, ովքեր փորձ չեն արել խախտել խաղի կանոններն ու վայր գցել իրեն[3]։ Անգլիացիների ռմբարկուն՝ հարձակվող Գարի Լինեկերը, ով այդ խաղում իր թիմի խփած միակ գոլի հեղինակը դարձավ, հայտարարել է, որ Մարադոնայի հրաշք գոլը տեսնելով՝ կյանքում առաջին անգամ մտքով անցել է ծափահարել մրցակցին[4]։

Անգլիացի կիսապաշտպան Քրիս Ուոդլը այսպես է արտահայտվել խաղային այդ դրվագի մասին. «Ես ու Ջոն Բարնսը, պահեստայինների նստարանին նստած, հետևում էինք խաղին, և բերաններս բաց մնաց, երբ տեսանք, թե ինչպես Մարադոնան, խլելով գնդակը իրենց կիսադաշտում, անցավ մեր թիմի կիսադաշտն ու վեց խաղացողի խաբս տալով՝ գոլ խփեց։ Այդ պահին իմ մեջ բուռն ցանկություն առաջացավ և՛ ծափահարելու, և՛ արտասվելու։ Ես այդ գոլը կյանքում երբեք չեմ մոռանա»[5]:.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Diego Maradona goal voted the FIFA World Cup™ Goal of the Century» (անգլերեն). fifa.com. 2002 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. Mark Bechtel (2005 թ․ օգոստոսի 24). «Some instances of cheating are OK» (անգլերեն). CNN Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite web}}: Check |authorlink= value (օգնություն); External link in |authorlink= (օգնություն)
  3. rediff.com: Football World Cup - Maradona's strike is goal of the century
  4. Mohammed Bhana (2009 թ․ հունվարի 8). «Lineker Forgives 'Genius' Maradona For Hand Of God» (անգլերեն). goal.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Сергей Бабарика (7 декабря 2009). «Le clown». football.ua. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maradona, D. Maradona: The Autobiography of Soccer’s Greatest and Most Controversial Star, p. 129. Skyhorse Publishing, 2007. ISBN 1602390274.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]