Հարյուրամյակի գոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Maradona gol a inglaterra.jpg
Maradona scoring england 1986.jpg

Հարյուրամյակի գոլ - քսանմեկերորդ դարում ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության անցկացման ընթացքում ՖԻՖԱ-ի կողմից իր կայքէջում կազմակերպված հարցումների արդյունքների հիման վրա ֆուտբոլի աշխարհի բոլոր առաջնությունների լավագույնը ճանաչված գոլը,[1] որը խփել է արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան 1986 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղի 54-րդ րոպեին՝ գրավելով Անգլիայի հավաքական թիմի դարպասը: Ֆուտբոլային այդ հանդիպումը տեղի է ունեցել 1986 թվականի հունիսի 22-ին, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում;

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարյուրամյակի գոլը» Մարադոնան խփել է՝ դեպի անգլիացիների տուգանային հրապարակ ճեղքում կատարելով, որի ընթացքում խաբս է տվել վեց խաղացողների՝ ներառյալ մրցակցի դարպասապահին: Դրանից ընդամենը երեք րոպե առաջ Մարադոնան ևս մեկ գոլ էր խփել՝ մրցավարների կողմից չնկատված, հետևաբար՝ նաև չարձանագրված ու չպատժված ձեռքի հարվածով. այդ գոլը հետագայում ստացավ «Աստծո ձեռք» անվանումը:[2]

Այդ նշանավոր ֆուտբոլային հանդիպումից որոշ ժամանակ անց Մարադոնան խոստովանել է, որ ինքը մասամբ պարտական է անգլիացիների պաշտպաններին, ովքեր փորձ չեն արել խախտել խաղի կանոններն ու վայր գցել իրեն:[3] Անգլիացիների ռմբարկուն՝ հարձակվող Գարի Լինեկերը, ով այդ խաղում իր թիմի խփած միակ գոլի հեղինակը դարձավ, հայտարարել է, որ Մարադոնայի հրաշք գոլը տեսնելով՝ կյանքում առաջին անգամ մտքով անցել է ծափահարել մրցակցին:[4]

Անգլիացի կիսապաշտպան Քրիս Ուոդլը այսպես է արտահայտվել խաղային այդ դրվագի մասին. «Ես ու Ջոն Բարնսը, պահեստայինների նստարանին նստած, հետևում էինք խաղին, և բերաններս բաց մնաց, երբ տեսանք, թե ինչպես Մարադոնան, խլելով գնդակը իրենց կիսադաշտում, անցավ մեր թիմի կիսադաշտն ու վեց խաղացողի խաբս տալով՝ գոլ խփեց: Այդ պահին իմ մեջ բուռն ցանկություն առաջացավ և՛ ծափահարելու, և՛ արտասվելու: Ես այդ գոլը կյանքում երբեք չեմ մոռանա»:[5].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Diego Maradona goal voted the FIFA World Cup™ Goal of the Century» (անգլերեն)։ fifa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 2010-11-10 
  2. [Bechtel] ։ «Some instances of cheating are OK» (անգլերեն)։ CNN Sports Illustrated։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 2010-11-10 
  3. rediff.com: Football World Cup - Maradona's strike is goal of the century
  4. Mohammed Bhana։ «Lineker Forgives 'Genius' Maradona For Hand Of God» (անգլերեն)։ goal.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 2010-11-10 
  5. Сергей Бабарика (7 декабря 2009)։ «Le clown»։ football.ua։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 2012-01-29 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maradona, D. Maradona: The Autobiography of Soccer’s Greatest and Most Controversial Star, p. 129. Skyhorse Publishing, 2007. ISBN 1602390274.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]