Հապալոպիլուս զաֆրանադեղին
Հապալոպիլուս զաֆրանադեղին | |
Հապալոպիլուս զաֆրանադեղին | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Տիպ/Բաժին | Բազիդիավոր սնկեր (Basidiomycota) |
Ենթատիպ | Agaricomycotina |
Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
Կարգ | Polyporales |
Ընտանիք | Աբեթասնկայիններ (Polyporaceae) |
Ցեղ | Hapalopilus |
Տեսակ | Հապալոպիլուս զաֆրանադեղին (H. croceus) |
Միջազգային անվանում | |
Hapalopilus croceus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ |
Հապալոպիլուս զաֆրանադեղին (լատին․՝ Hapalopilus croceus), Poriaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20 սմ լայնությամբ, 15 սմ երկարությամբ և 6 սմ հաստությամբ գլխարկը սկզբում բաց նարնջագույն է, զաֆրանադեղին և մազմզոտ, հետո նարնջագորշավուն է և հարթ։ Կիսատ, բարձիկաձև կամ տափակ պտղամարմինները կողքային են։ Պտղամիսը թարմ վիճակում բաց նարնջագույն է և փափուկ, չորացնելուց հետո դեղնավուն երանգով է, կարծր կամ փխրուն։ Հիմենոֆորը խողովակաձև է, պտղամսի գույնին, խողովակները 0,5-1 սմ երկարությամբ են, կազմված՝ բավականին մանր անցքերից (միջինը՝ 2-3 անցք 1 մմ վրա), որոնք կլորավուն են, նուրբ, վառ նարնջագույն եզրերով։ Անգույն, լայն էլիպսաձև սպորները 4-6 x 3-4 մկմ են։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստանը, Հայաստանը)։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ Գանձաքարի շրջակայքում։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է հազվադեպ, կենդանի և մահացած կաղնու և շագանակենու բների վրա, լայնատերև և խառը անտառներում, 1100-1700 մ բարձրությունների վրա, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Քսիլոտրոֆ է և առաջացնում է սպիտակ փտում։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.