Հանս Եգեր
Հանս Եգեր նորվ.՝ Hans Henrik Jæger | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1854[1][2][3] |
Ծննդավայր | Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա |
Վախճանվել է | փետրվարի 8, 1910[2][3] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա |
Մասնագիտություն | գրող, փիլիսոփա և անարխիստ |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Գրական ուղղություններ | անարխիզմ |
Hans Jæger Վիքիպահեստում |
Հանս Հենրիկ Եգեր (նորվ.՝ Hans Henrik Jæger, 2 սեպտեմբերի, 1854, Դրամեն – 8 փետրվարի, 1910, Քրիստիանիա), նորվեգացի գրող, փիլիսոփա և անարխիստ քաղաքական ակտիվիստ, ով եղել է Օսլոյում (այն ժամանակ՝ Քրիստիանիա) հիմնադրված բոհեմական խմբի անդամ, որ կոչվում էր Քրիստիանիայի բոհեմականներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս Հենրիկ Եգերը ծնվել է 1854 թվականի սեպտեմբերի 2-ին Դրամեն քաղաքում, սակայն իր մանկության մեծ մասն անցկացրել է Բերգենում[4]։ 1967-1874 թվականներին եղել է նավաստի։ 1875 թվականին նա ավարտել է համալսարանը։ Մի որոշ ժամանակ աշխատել է որպես խորհրդարանական թղթակից։ Սովորել է փիլիսոփայություն, հետաքրքրություն է ցուցաբերել Կանտի, Հեգելի և Ֆիխտեի փիլիսոփայական հայացքների նկատմամբ։ Ծանոթ է եղել նկարիչ Էդվարդ Մունկի հետ, եղել է նրա ընկերը։ Մունկն ստեղծել է Եգերի մի քանի դիմանկարներ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվականին Հանս Հենրիկ Եգերի ընկերը՝ Գունար Հեյբերգը, հրատարակել է Եգերի փիլիսոփայական աշխատությունը, որում նա քննադատել է Կանտին իր պրակտիկ իդեալիզմի համար։ Դեռ ուսանողական տարիներին Հանս Հենրիկ Եգերը դարձել է դետերմինիզմի գաղափարների կողմնակից, ինչպես նաև հայտարարել է, որ չի ընդունում բարոյականությունն ու կրոնները։ Նա դեմ է հանդես եկել նաև ամուսնությանը, որը համարել է սոցիալական անհավասարության աղբյուր, եղել է ազատ սիրո ու սոցիալիզմի կողմնակից։ Եգերն անդամակցել է նորվեգական բոհեմական խմբակին, որ կոչվել է «Քրիստիանիայի բոհեմ» (նորվ.՝ Kristianiabohêmen):
Հանս Եգերը նախ հրատարակել է «Օլգա» (1883) և «Մտավոր գայթակղություն» (նորվ.՝ En intellektuel Forførelse, 1884) պիեսերը, ապա «Քրիստիանիայի բոհեմի կյանքից» (նորվ.՝ Fra Kristiania-bohemen, 1886) վեպը, որն արգելվել է ու բռնագրավվել, իսկ Եգերն ինքը դատապարտվել է վաթսունօրյա բանտարկության։ Դատարանում նրա արտասանած պաշտպանական ելույթը հետագայում տպագրվել է (նորվ.՝ Min forsvarstale i høyesterett): Վեպին կցված է նաև Եգերի «Բոհեմի էրոտիկ խոստովանությունները» (նորվ.՝ Bohemens erotiske bekjennelser, 1893-1903) եռահատոր աշխատությունը։
Իր կյանքի վերջին տարիներին Հանս Եգերն զբաղվել է ավելի շատ հրապարակախոսությամբ. նա հեղինակել է «Անարխիզմի աստվածաշունչը» (նորվ.՝ Anarkiets bibel, 1906[5]) և «Սոցիալիզմի այբբենարան» (նորվ.՝ Socialismens ABC; 1906-1910, անավարտ) երկերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Hans Jaeger and the Kristiania-bohemes
- ↑ Anarkiets bibel
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Hans Jæger Page Արխիվացված 2005-10-27 Wayback Machine at the Anarchist Encyclopedia
- Եգերի գրքերի թվայնացված տարբերակները Նորվեգիայի Ազգային գրադարանի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Եգեր» հոդվածին։ |
|