Նյուն ծնվել է Բելխեմում, Լոնդոնում[2] և ունի երկու ավագ քույր։ Չորս տարեկանում նա սովորել է բալետի դպրոցում։ Ավելի ուշ նա ընդունվել է Ազգային երիտասարդական թատրոն (անգլ.՝ National Youth Theatre): Ուրիշ երկրների մշակույթների նկատմամբ ունեցած հետաքրքրությունը նրան մղել է այցելելու ավելի քան քսան երկրներ, իսկ 2003 թվականին նա երեք ամիս է անցկացրել մանկատանը Բոլիվիայի[3]։ Ճահապարհորդությունից հետո նա Լիդսի համալսարանում սովորել է անգլերեն և իսպաներեն[4]։ Նյուն տեղափոխվել է Իսպանիա, որտեղ նա շարունակել է սովորել իսպաներեն։ Ուսման համար վճարելու նպատակով նա որոշեց դառնալ մոդել և պայմանագիր կնքեց View Management-ի հետ՝ աշխատելով Մադրիդում և Բարսելոնայում[3]։ Նա սովորել է Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոցում (անգլ.՝ Central School of Speech and Drama)[4], որը գերազանցությամբ ավարտել է 2011 թվականին։ Ազատ խոսում է իսպաներեն։