Հանա Նյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանա Նյու
անգլ.՝ Hannah New
Ծնվել էմայիսի 13, 1984(1984-05-13)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և մոդել

Հանա Նյու (անգլ.՝ Hannah New, մայիսի 13, 1984(1984-05-13)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդել և դերասանուհի։ Առավել հայտնի է «Սև առագաստներ» հեռուստասերիալում կատարած Էլիանորա Գաթրինի դերի շնորհիվ։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուն ծնվել է Բելխեմում, Լոնդոնում[2] և ունի երկու ավագ քույր։ Չորս տարեկանում նա սովորել է բալետի դպրոցում։ Ավելի ուշ նա ընդունվել է Ազգային երիտասարդական թատրոն (անգլ.՝ National Youth Theatre): Ուրիշ երկրների մշակույթների նկատմամբ ունեցած հետաքրքրությունը նրան մղել է այցելելու ավելի քան քսան երկրներ, իսկ 2003 թվականին նա երեք ամիս է անցկացրել մանկատանը Բոլիվիայի[3]։ Ճահապարհորդությունից հետո նա Լիդսի համալսարանում սովորել է անգլերեն և իսպաներեն[4]։ Նյուն տեղափոխվել է Իսպանիա, որտեղ նա շարունակել է սովորել իսպաներեն։ Ուսման համար վճարելու նպատակով նա որոշեց դառնալ մոդել և պայմանագիր կնքեց View Management-ի հետ՝ աշխատելով Մադրիդում և Բարսելոնայում[3]։ Նա սովորել է Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոցում (անգլ.՝ Central School of Speech and Drama)[4], որը գերազանցությամբ ավարտել է 2011 թվականին։ Ազատ խոսում է իսպաներեն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անավանումը Դերը Ծանոթագրություն
2011 Վերադարձ ReVersion Լիվ Կարճամետրաժ[5]
Սուպեր Մարիո Super Mario Լուիզա Կարճամետրաժ
Ուղեղների արտահոսք 2 Fuga de cerebros 2 Նենսի
2012 Ապաստան Shelter Քեթրին Գլիկրիստ ՏՎ ֆիլմ
2014 Մալիֆիսենտա Maleficent թագուհի Լեիլա, Ավրորաի մայրը [6]
Հեռուստատեսություն
Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը Ծանոթագրություն
2010 Րիեռա La Riera Ջուլի Էպիզոդ 1.91
Ինքնասպանների ակումբ El club del chiste Քեիթլին Էպիզոդ "Ficcion 85 - La inglesa"
2012 Տապանակ El barco Ուրսուլա Էպիզոդ "Lo que la luz esconde"
2013–14 Ճակատագրի թելեր El tiempo entre costuras Ռազալինդան Ֆոքսը Գլխավոր դերը, 6 Էպիզոդներ[7]
2014–17 Սև առագաստներ Black Sails Էլիանորա Գտրին Գլխավոր դերը, 37 էպիզոդներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.tvsa.co.za/actors/viewactor.aspx?actorid=17266
  2. «Interview on The Late Late Show on CBS».
  3. 3,0 3,1 «IMDB bio». Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  4. 4,0 4,1 «"El tiempo entre costuras" interview» (PDF). Vanity Fair Magazine ES. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  5. Հանա Նյու Internet Movie Database կայքում
  6. «Maleficent Details and Credits». Metacritic. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  7. El Tiempo Entre Costuras Página Oficial > Personajes > Rosalinda Fox

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]