Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Հավատարմագրված երկիրՖրանսիա
Ընդունող երկիր Հայաստան
ԴեսպանOlivier Decottignies?
ՀասցեԵրևան, Գրիգոր Լուսավորչի փողոց, 6
Կայքam.ambafrance.org(ֆր.)(հայ.)
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գտնվում է Հայաստանում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն (ֆր.՝ Ambassade de France en Arménie), Ֆրանսիայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում[1]։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գտնվում է մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում։ Ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ժոնաթան Լաքոտը (2017 թ.)[2], որն այս պաշտոնում փոխարինել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին։

Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Ֆրանսիայի Հանրապետությունների միջև հաստատվել են 1992 թվականին և մինչև այժմ եղբայրական հարաբերություններ ունեն։

Դեսպանատանը կից գործում է նաև Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսություն։

Ֆրանսիայի մուտքի արտոնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել Ֆրանսիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) Ֆրանսիայի դեսպանատուն Հայաստանում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  2. Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանը յոթ լեզու գիտի
  3. «Պահանջվող փաստաթղթեր Շենքենյան վիզայի համար։ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԲՈԼՈՐ ԴԻՄՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ». www.mfa.gr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.