Համլետ Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համլետ Արամայիսի Գասպարյան
Ծնվել էմայիսի 20, 1950(1950-05-20)
Ծննդավայրգյուղ Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 24, 2021(2021-09-24)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունխմբագիր և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններՌումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Համլետ Արամայիսի Գասպարյան (մայիսի 20, 1950, գյուղ Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3] - սեպտեմբերի 24, 2021, Երևան, Հայաստան), հայ խմբագիր, թարգմանիչ, դիվանագետ, Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2010-2017), Հայաստանի ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն (1997-1998), ՀՀ նախագահի խորհրդական (2018-2021) ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974-1988 թթ. - աշխատել է Երևանի հրատարակչություններում որպես սրբագրիչ, հրատարակչական խմբագիր։
  • 1988-1989 թթ. - «ՀայԱշխարհ» շաբաթաթերթի փոխխմբագիր։
  • 1989-1995 թթ. - «Ազգ» օրաթերթի խմբագիր։
  • 1995-1997 թթ. - աշխատել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում։
  • 1997-1998 թթ. - Հայաստանի ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն։
  • 1998-2002 թթ. - Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական։
  • 2002-2006 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության քաղաքական ծրագրավորման վարչության խորհրդական, ապա՝ նախարարության մամուլի խոսնակ։
  • 2006-2008 թթ. - Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։
  • 2008-2009 թթ. - Ֆրանսիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար։
  • 2010 թ. մարտի 29-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[4]։
  • 2014 թ. հունիսի 18-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5]։
  • 2017 թ. նոյեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[6]։
  • 2018-2021 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։
  • Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, կազմել և խմբագրել գրքեր, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է,
Պերճ Ստեփանյան
(որպես Հայաստանի պետական հեռուստատեսության գլխավոր տնօրեն)
Հայաստանի ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն
Համլետ Գասպարյան

1997-1998
Հաջորդող
Տիգրան Նաղդալյան
Նախորդող
Եղիշե Սարգսյան
Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Համլետ Գասպարյան

29 մարտի 2010 - 17 նոյեմբերի 2017
Հաջորդող
Սերգեյ Մինասյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մահացել է Համլետ Գասպարյանը
  2. «ԳԱՍՊԱՐՅԱՆ Համլետ». YPC. 2014 թ․ մայիսի 15. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». despan.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Հ. Գասպարյանին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  5. Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.