Համիդ ալ-Դին ալ-Քիրմանի
Համիդ ալ-Դին ալ-Քիրմանի حميد الدين الكرماني | |
---|---|
Ծնվել է | 996 Ֆաթիմյան խալիֆայություն |
Մահացել է | 1021[1] Ֆաթիմյան խալիֆայություն |
Բնակության վայր(եր) | Ֆաթիմյան խալիֆայություն |
Ազգություն | արաբ |
Դավանանք | իսլամ և շիա իսլամ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | Իսմաիլականություն և Իսլամական փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[2] |
Ինչով է հայտնի | «Մտքի հանգստություն» |
Համիդ ալ-Դին ալ-Քիրմանի (ամբողջական անուն՝ արաբ․՝ حميد الدين أبو الحسن أحمد ابن عبد الله الكرماني՝ Համիդ ալ-Դին աբու ալ-Հասան Ահմադ իբն Աբդալլահ ալ-Քիրմանի) (996–1021), իսմայիլական աստվածաբան և փիլիսոփա։ Ապրել է Ֆաթիմյան խալիֆ ալ-Հաքիմի իշխանության օրոք։
Ալ-Քիրմանին տիրապետում էր հին հրեական ու ասորերեն լեզուներին ու ծանոթ էր ոչ միայն հրեական Նոր Կտակարանի տեքստի և Նոր Կտակարանի ասորական տարբերակի հետ, նաև այլ հուդայա-քրիստոնեական սուրբ գրություններին։ Նա ստեղծեց սեփական մանրազնին մշակված համակարգ՝իսմայիլական աստվածաբանությունը, համաձայնեցնելով տարբեր փիլիսոփայական ավանդույթների հետ։ Այդ տեսական դրույթները նրա կողմից շարադրվել են «Մտքի հանգստություն» (արաբ․՝ راحة العقل՝ Ռահաթ ալ-ակլ) նրա հիմնական փիլիսոփայական աշխատության մեջ, որն ավարտին է հասցրել 1020 թվականին և որը նախատեսված էր հատուկ հասարակության կրթված շերտերի համար։
Ալ-Քիրմանիի գրչին են պատկանում մեծաքանակ այլ աշխատություններ, որոնցում ուսումնասիրվում են զանազան փիլիսոփայական խնդիրներ (արաբ․՝ خزائن العدلية՝ արդարադատության պահեստ), որում քննարկվում են սկզբնական գոյի մտքեր, (արաբ․՝ النظم في مقابلة الأولين՝ սկզբնականի մասին կանոնակարգ), արաբ․՝ كنز الولد` պատանու գանձ և այլն։
Հայեցակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ-Քիրմանիի հայեցակարգն իրենից ներկայացնում է մի եզակի սինքրետիկ ավանդույթ, որը սկիզբ առավ փիլիսոփայական իսմայիլիզմի իրանական դպրոցի ներսում։ Նրա աստվածաբանությունը մասամբ հիմնված էր եղել ալ-Ֆարաբիի Արիստոտելյան փիլիսոփայական դպրոցի վրա։ Դիտարկելով Աստծո անճանաչելիությունն ու տրանսցեդենտությունը, ալ-Քիրմանին ավելի անսասան դիրքորոշում գրավեց ի տարբերություն իր իսմայիլիական նախորդների` հերքելով ցանկացած միջնորդի էական դերը, ինչպիսին է օրինակ աստվածային խոսքը կամ կարգադրությունը Աստծո և առաջին արարվածի միջև, քանի որ իր կարծիքով դա վարկաբեկում էր միաստվախության (արաբ․՝ توحيد՝ թաուհիդ) սկզբունքը և աստվածային տրանսցենդենտությունը (փորձառու գիտելիքին սկզբունքորեն անհասանելի լինելը)։
Նա հանդես էր գալիս մի շարք մուսուլմանական փիլիսոփաների հայացքների դեմ, ինչպիսին էր իբն Սինան, ովքեր Աստծուն դիտարկում էին իբրև «անհրաժեշտ գոյ» (արաբ․՝ واجب الوجود՝ վաջիբ ալ-վուջուդ) և հավատարիմ էին այս հայեցակարգին, որը ըստ ալ-Քիրմանիի, վարկաբեկում էր աստվածային տրանսցեդենտությունը, քանի որ կարող էր կիրառվել միայն «արարված էակների նկատմամբ»։
Իր կոսմոլոգիայի մեջ ալ-Քիրմանին հոգևոր աշխարհում համաշխարհային մտքի (արաբ․՝ عقل, ակլ) ու համաշխարհային հոգու (արաբ․՝ نفس, նաֆս) նոր պլատոնական դիադան փոխարինեց տասը առանձին մտքերի համակարգով՝ դրա համար մասամբ հարմարացնելով ալ-Ֆարաբիի դպրոցի փիլիսոփայական հայացքները։ Ալ-Քիրմանիի համակարգում առաջին միտքը կամ առաջին արարումը նույնանման է հենց արարման բուն գործողությանը, այն կատարյալ է իր էության, անշարժության ու կայունության մեջ։ Այս ատրիբուտները նշանակում են սկզբնական մտքի կատարյալ հանգիստ և հանդարտություն, որտեղից էլ գալիս է գրքի վերնագրի անունը։
Սկզբնական միտքը հանդիսանում է նաև բոլոր արարածների նախահիմքը։ Սկզբնական միտքը ելակետ է հետագա մտքերի և բոլոր մյուս արարծների էմանացիայի համար։ Երկրորդ ու երրորդ մտքերը բխում են առաջին մտքի վերին ու ստորին կապերից։ Մնացած յոթ մտքերը սիմվոլիկ կերպով նույնացվում են օրիգինալ իսմայիլական կոսմոլոգիայի յոթ բարձրագույն տառերի (արաբ․՝ الحروف՝ ալ-հուրուֆ, արաբ․՝ العلوية՝ ալ-ուլվիյա) և ծագում են երկրորդ մտքից՝ առաջին արարված էակից։ Ալ-Քիրմանիի հայացքները երրորդ մտքի նկատմամբ, որը դրսևորում է նախնական նյութի (հայուլա) և ձևի (արաբ․՝ صورة՝ սուրա) նախատիպերը, թվում է, չունեն նախադեպ ալ-Քիրմանիի իսմայիլական նախորդների ու փիլիսոփաների շրջանում։
Ուսմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկնային մարմիններն ու նյութական աշխարհը ձևավորվում են երրորդ ուղեղով։ Ֆիզիկական աշխարհը բաղկացած է ինը տիեզերական ոլորտներից, յոթ մոլորակային ոլոտներից ու երկրային աշխարհից։ Յուրաքանչյուր ոլորտը կապված է մտքերից մեկի հետ՝ տասներորդ, կամ ակտիվ ուղեղը (ալ-աքլ ալ-ֆահալ) տիրում է երկրագնդին իբրև մի դեմիուրգ (աշխարհի արարիչ, արարիչ-Աստված)։ Ալ-Քիրմանին մանրամասն բացատրում է նաև 4տարրերի ծագումը՝ ջրի, բուսականության, կենդանիների և վերջապես մարդու, որպես միկրոտիեզերքի համակարգ, որն իր մեջ արտացոլում է մակրոտիեզերքը։ Ալ-Քիրմանիի համակարգը հասավ սոտերիոլոգիական ուսմունքի (ուսմունք մարդու փրկության մասին) վերին կետին, որը կենտրոնացած է մարդու հոգու փրկության վրա հոգևոր գիտելիք ստանալու եղանակով, որը ստանում է մարգարեների և նրանց օրինական հաջորդների ղեկավարության միջոցով։ Ալ-Քիրմանիի մետաֆիզիկական համակարգում կան բազմաթիվ նմանություններ երկնային և երկրային հիերարխիաների և վերին աշխարհի տասը առանձին մտքերի և դա'վայի կառուցվածքի միջև։ Ալ-Քիրմանի համակարգի շատ ասպեկտներ դեռևս բավականին ուսումնասիրված չեն ժամանակակից գիտնականների կողմից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համիդ ալ-Դին ալ-Քիրմանի, հոդված ռուսերեն Արխիվացված 2013-06-22 Wayback Machine
- Կենսագրություն
- Համիդ ալ-Դին ալ-Քիրմանի, Մտքի հանգստություն գիրք, ռուսերեն(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
|