Jump to content

Կրիկս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիկս
Ծնվել էՄ.թ.ա. 100-ականներ
ԾննդավայրԳալիա
Մահացել էմ. թ. ա. 72
Մահվան վայրԱպուլիա, Իտալիա
Մասնագիտությունզորավար և Գլադիատորներ
Ծնողներհայր՝ անհայտ, մայր՝ անհայտ

Կրիկս (լատին․՝ Crixus, մ.թ.ա. 72), Սպարտակի ապստամբության ժամանակ ստրուկների ղեկավարներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հեղինակները Կրիկսին անվանում են գալ[1]։ Նա Կապուայում գտնվող Լենտուլ Բատիատի դպրոցի գլադիատորներից էր։ Նույն դպրոցում էր նաև Սպարտակը։

Ստրուկների ապստամբություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 73 թվականին Կապուայում գտնվող դպրոցից փախած մոտ 70-78 գլադիատորներ (համաձայն Ֆլորի[2]` մոտ 30 հոգի) սկսեցին միավորել փախած ստրուկներին և թալանել քաղաքի մերձակայքը։ Սպարտակը, Կրիկսը և Էնոմայը ապստամբության առաջնորդներն էին։ Համաձայն Ապպիանոսի` Կրիկսն ու Էնոմայը Սպարտակի օգնականներն էին[3]։

Ապստամբների սկզբնական հաջողություններից հետո Կրիկսն առանձնացավ Սպարտակից և մնաց Հարավային Իտալիայում, իսկ հիմնական զորքը շարժվեց դեպի հյուսիս։ Բաժանման հնարավոր պատճառներից մեկը, ըստ Պլուտարքոսի, «մեծամտությունն ու ամբարտավանությունն է»[4]։ Կրիկսի բանակը հիմնականում կազմված էր իր հայրենակիցներից` գալլերից և գերմանացիներից[5]։ Մ.թ.ա. 72 թվականի գարնանը հռոմեական կոնսուլ Լուցիոս Հելիոս Պուբլիկոլան մարտի մեջ մտավ Կրիկսի ջոկատների հետ։ Մարտը տեղի է ունեցել Ապուլիայում գտնվող Գարգան լեռան մոտակայքում։ Կրիկսն անձնազոհ կերպով մարտնչելով` կարողացավ հաղթահարել տասնյակից ավելի սովորական լեգեոներների և պայքարի մեջ մտած մի քանի ցենտուրիոնի[1], սակայն ի վերջո սպանվեց (Ըստ Լիվիոսի և Օրոսիուսի` նիզակով կրծքավանդակից վիրավոր լինելով, Կրիկսը ծնկի իջավ և գլխատվեց հռոմեական հեծյալի կողմից։ Համաձայն Լիվիոսի` հեծյալը պրետոր Կվինտոս Արիոսն էր, ով իր հետ տարավ Կրիկսի գլուխը որպես «հուշ»[6][7]): Կրիկսի 30.000 ստրուկներից կազմված բանակը ջախջախվեց[8]։ (Ըստ Տիտոս Լիվիոսի Կրիկսի բանակը կազմված էր 20.000 հոգուց և այն ջախջախեց պրետոր Կվինտոս Արիոսը[9]): Սպարտակը, հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, կազմակերպեց գլադիատորական մարտեր` հռոմեական սովորությունների համաձայն։ Այդ մարտերին հարկադրաբար մասնակցեցին հռոմեացի 300 հայտնի ռազմագերիներ։ Հետագայում Սպարտակն ասել է.

Կրիկսը քաջարի և խելամիտ զինվոր էր, սակայն վատ հրամանատար էր, ինչը և նրան կործանեց[8]։

Կրիկսի կերպարը ֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Orosius. A History… 5. 24 (անգլ.) Արխիվացված 2010-07-06 Wayback Machine, 5.24 (լատ.)
  2. Флор. Эпитомы. II. VIII
  3. Аппиан. Гражданские войны. I.116
  4. Плутарх. Красс. 9
  5. Саллюстий. Фрагменты. III.96
  6. «Спартак. Жизнь и Смерть». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  7. История Древнего Рима. АРМИЯ И ВОЕННОЕ ДЕЛО
  8. 8,0 8,1 Аппиан. Гражданские войны. I.117
  9. Ливий. Периохи. 96

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական սկզբնաղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аппиан. Гражданские войны. — М.: Росспэн, Селена, 1994. — ISBN 5-86004-016-4, ISBN 5-88046-040-1. Кн. I, гл. 116‒120.
  • Тит Ливий. История Рима от основания Города. В 3 т. Т. 3. Кн. XXXIV—XLV. М.: «Ладомир», 2002. — Периохи книг, гл. 95—96.
  • Павел Орозий. История против язычников. Книги I—VII. — Изд-во Олега Абышко, 2004. — 544 с — ISBN 5-7435-0214-5. Книга 5, гл. 24.
  • Orosius. A History, against the Pagans. — Book 5(անգլ.) Արխիվացված 2010-07-06 Wayback Machine, ch. 24.
  • Гай Саллюстий Крисп. Сочинения / Пер., статья и коммент. В. О. Горенштейна. — М.: Ладомир; ООО «Фирма „Издательство АСТ“», 1999. — 750 с. Фрагменты. Книга III. Гл. 96—98
  • Луций Анней Флор — историк древнего Рима / Немировский А. И., Дашкова М. Ф. — Воронеж: Изд-во Воронеж. ун-та, 1977. — 167 с. Эпитомы Римской истории. Книга II. Глава VIII. Спартаковская война
  • Плутарх. Сравнительные жизнеописания в двух томах, М.: Издательство «Наука», 1994. Издание второе. Т. I. Красс, гл. 8—11.

Երկրորդական սկզբնաղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Валентин Лесков. Спартак. М.: Молодая гвардия, 1987.
  • А. Валентинов. Спартак. М.: 2002.
  • Карышковский, Пётр Осипович Восстание Спартака. М., 1956.
  • Дерзновение / Д. Валовой, М. Валовая, Г. Лапшина. — М.: Мол. гвардия, 1989. — 314[6] c., ил. C.16-26.
  • Bradley, Keith. Slavery and Rebellion in the Roman World. Bloomington: Indiana University Press, 1989. ISBN 0-253-21169-7
  • Barry S. Strauss. The Spartacus war. — New York: Simon & Schuster, 2009. — ISBN 1-4165-3205-6, ISBN 1-4165-3205-7.