«Կոցյուբինսկիների ընտանիքը» (ռուս.՝ «Семья Коцюбинских»), խորհրդային երկսերիանոց կենսագրական ֆիլմ ուկրաինացի ականավոր գրող և հասարակական գործիչ Միխայիլ Կոցյուբինսկու կյանքի ու գործունեության վերջին տարիների և նրա ընտանիքի անդամների մասին, որոնք իրենց կյանքը կապել են հեղափոխության հետ։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Տիմոֆեյ Լևչուկը 1970 թվականին Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում[1]։
Ֆիլմի իրադարձություններն ընդգրկում են 1912-1918 թվականները՝ ավարտվելով Կենտրոնական Ռադայի ջախջախմամբ և Ուկրաինայում խորհրդային իշխանության հաստատմամբ 1918 թվականի գարնանը։ Ֆիլմն արժանացել Է Ուկրաինական ԽՍՀ պետական մրցանակի (1971, սցենարիստ Ա. Լևադա, ռեժիսոր Տ. Լևչուկ, դերասան Ա. Գայ)։