Կորրադո Սեգրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորրադո Սեգրե
Ծնվել էօգոստոսի 20, 1863(1863-08-20)[1][2]
Սալուցո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[2]
Մահացել էմայիսի 18, 1924(1924-05-18)[1][2] (60 տարեկան)
Թուրին, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Թուրինի համալսարան
Գործունեության ոլորտդիֆերենցիալ երկրաչափություն
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա[3] և Թուրինի գիտությունների ակադեմիա[2]
Ալմա մատերԹուրինի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[4]
Գիտական ղեկավարEnrico D'Ovidio?[5]
Եղել է գիտական ղեկավարBeppo Levi?[6], Francesco Severi?[7], Beniamino Segre?[8], Gino Fano?[9], Giovanni Giambelli?[10], Alessandro Terracini?[10] և Eugenio Giuseppe Togliatti?[10]
Պարգևներ
 Corrado Segre Վիքիպահեստում

Կորրադո Սեգրե (անգլ.՝ Corrado Segre, օգոստոսի 20, 1863(1863-08-20)[1][2], Սալուցո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[2] - մայիսի 18, 1924(1924-05-18)[1][2], Թուրին, Իտալիա[2]), իտալացի մաթեմատիկոս, ով մեր օրերում հայտնի է որպես հանրահաշվական երկրաչափության վաղ զարգացմանը նպաստած մարդկանցից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգրեի կարիերան սկսվել է Թուրինի համալսարանում։ Սկզբնական շրջանում եղել է Էնրիկո Դ'Օվիդիոյի ուսանողը։ 1883 թվականին, մինչ իր քսան ամյակի լրանալը, Սեգրեն հրատարակել է պրոյեկցիոն տարածությունում կվադրիկաների վերաբերյալ դիսերտացիա և ստացել է հանրահաշվի և անալիտիկ երկրաչափությամբ զբաղվող պրոֆեսորների ասիստենտի պաշտոնը։ 1885 թվականին սկսել է դասավանդել պրոյեկտիվ երկրաչափություն՝ որպես Ջուզեպպե Բրունոյի տեղակալ։ Դրանից հետո՝ 1888 թվականից սկսած մինչ իր մահը, նա ղեկավարել է բարձրագույն երկրաչափության բաժինը։

Սեգրեն նաև ընդարձակել է հանրահաշվական երկրաչափությունը՝ լինելով առաջինը, ով ուսումնասիրել է մուլտիկոմպլեքս թվերը (մասնավորապես, երկկոմպլեքս թվերը)։ Սեգրեի աշխատանքը կարծես Ուիլյամ Համիլտոնի և Քլիֆորդի բիքվատերիոնների վերաբերյալ ավելի վաղ գրված աշխատանքների շարունակությունն է։ Այնուամենայնիվ, Սեգրեին հայտնի չի եղել Ջեյմս Կուկլի գրված աշխատությունը «տեսարինների» վերաբերյալ, որի գաղափարը համընկնում է երկկոմպլեքս թվերի գաղափարի հետ։

Սեգրեն «բազմաչափ տարածք» վերնագրով հոդված է գրել Encyklopädie der mathematischen Wissenschaften-ի համար (հայտնի է նաև որպես Կլեյնի հանրագիտարան), որը ծավալվել է 200 էջի սահմաններում[11]։

Սեգրեն մահացել է 1924 թվականին՝ վիրահատությունից հետո։ Մինչ այդ նա հրատարակել էր 128 մաթեմատիկական հոդված։ 1926 թվականին գրված մահախոսականում Բեյքերը գրել է, որ Սեգրեին կարող են անվանել հանրահաշվական երկրաչափության իտալական դպրոցի «հայր»[12]։

Հայտնիները Սեգրեի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգրեի և Ջուզեպպե Պեանոյի շնորհիվ Թուրինի համալսարանը հայտնի է դարձել երկրաչափությունն ուսումնասիրողների շարքերում։ 2002 թվականին Ավելլոնը նրանց մասին գրում է հետևյալ կերպ.[13]

…1880-ականների կեսերին երկու շատ երիտասարդ հետազոտողներ՝ Սերգեն ու Պեանոն, երկուսն էլ քսան տարեկանից մի փոքր բարձր և երկուսն էլ Թուրինի համալսարանում աշխատելով, զարգացրել են շատ առաջատար տեսակետներ հիմնարար երկրաչափական խնդիրների վերաբերյալ։ Համալսարանում նրանց պաշտոնները շատ տարբեր էին, բայց ինչ-որ առումով լրացրել են միմյանց։ Զարմանալի չէ, որ Թուրինը դարձել է այս ոլորտի որոշ ամենահետաքրքիր հետազոտությունների բնօրրանը։

Ֆելիքս Կլայնի Էրլանգենյան ծրագիրը արագորեն մեծ ազդեցություն է թողել Սեգրեի վրա, և նա օգնել է այն տարածել։ 1885 թվականին նա հրատարակել է հոդված հարթության վրա կոնական հատույթի մասին, որում ցույց է տվել, թե ինչպես է խմբերի տեսությունը հեշտացնում նրանց ուսումնասիրությունը։ Ինչպես գրել է Հոկինգսը[14]՝ հարթության վրա կոնական հատույթի ամբողջությունը նույնացվել է P5(C)-ի հետ։ Հետևաբար, այս տարածության պրոյեկտիվ փոխակերպումների խումբը կոնական փոխարկման խումբ է։ Սեգրեի մասին Հոկինգսը գրել է.

…1888 թվականին՝ պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո, նա որոշել է, որ լավ կլինի ունենալ Erlangen Program-ի իտալերեն թարգմանությունը։ Սերգեն նկատել է, որ դրա բովանդակությունը լավ հայտնի չէ իտալացի երիտասարդ երկրաչափերին։ Իր ուսանողներից մեկին՝ Ջինո Ֆանոյին, Սեգրեն համոզել է թարգմանել այն, որը 1890 թվականին լույս է տեսել Annali di Mathematische-ում։ Ֆանոյի թարգմանությունը Erlangen Program-ի բազմաթիվ թարգմանություններից առաջինն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 www.accademiadellescienze.it (իտալ.)
  3. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. Mathematics Genealogy Project — 1997.
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. 10,0 10,1 10,2 https://books.google.cat/books?id=yIdEYUADwaQC&pg=PA107
  11. Hollcroft, T. R. (1936). Review: Mehrdimensionale Räume, by C. Segre. Bull. Amer. Math. Soc. 42 (1, Part 2): 5—6.
  12. Baker, H. F. (1926), Corrado Segre, — Journal of the London Mathematical Society 1 (4): 263—271, doi:10.1112/jlms/s1-1.4.263
  13. Maurizio Avellone, Aldo Brigaglia, Carmela Zappulla (2002) The Foundations of Projective Geometry in Italy from De Paolis to Pieri, Archive for History of Exact Sciences 56:363-425.
  14. Thomas Hawkins (2000) Emergence of the Theory of Lie Groups: an essay in the history of mathematics, 1869—1926, Springer — ISBN 0-387-98963-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Coolidge, J. L. Corrado Segre, Bulletin of the American Mathematical Society 33 (3): 352—357, doi:10.1090/S0002-9904-1927-04373-7.
  • Corrado Segre (англ.). MacTutor History of Mathematics archive, University of St Andrews. Дата обращения 1 августа 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորրադո Սեգրե» հոդվածին։