Կորինա Բիյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորինա Բիյ
Ծնվել էօգոստոսի 29, 1912(1912-08-29)[1][2][3][…]
ԾննդավայրԼոզան, Շվեյցարիա
Վախճանվել էհոկտեմբերի 24, 1979(1979-10-24)[1][2][3][…] (67 տարեկան)
Վախճանի վայրՍիեր, Վալե, Շվեյցարիա[4]
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Պարգևներ

Կորինա Բիյ (ֆր.՝ Corinna Bille, օգոստոսի 29, 1912(1912-08-29)[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա - հոկտեմբերի 24, 1979(1979-10-24)[1][2][3][…], Սիեր, Վալե, Շվեյցարիա[4]), շվեյցարացի բանաստեղծուհի, արձակագիր։ Բանաստեղծ Մորիս Շապայի կինն է։ Գրել է ֆրանսերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիյ Ստեֆանի Կորինան ծնվել է Լոզանում 1912 թվականին։ Ստեֆանին ընտրել է Կորինա անունը՝ ի պատիվ իր մոր ծննդավայր Կորին գյուղի։ Սովորել է Սիերի առևտրական դպրոցում, այնուհետև հաճախել է Ցյուրիխի Օրիորդաց բարձրագույն դպրոցը և Դաշնային պոլիտեխնիկ դպրոցում մասնակցել գրականության դասընթացին։ 1934 թվականին «Ռապտ» ֆիլմի նկարահանման ժամանակ ծանոթացել է դերասան Վիտալ Գեյմոնի հետ, ամուսնացել և տեղափոխվել Փարիզ։ 1936 թվականին լքել է նրան և վերադարձել Վալե։ Նույն թվականին հիվանդացել է թոքախտով։ 1942 թվականին թողել է Գլերոլ դղյակը և Ժորժ Բորժոյին, որի հետ ապրում էր այդ ժամանակ, որպեսզի Մորիս Շապայի հետ հաստատվի Վալեում։ 1947 թվականին նա երկրորդ անգամ է ամուսնացել։ Ունեցել է երեք երեխա։ Ամուսինները երկար ժամանակ ստիպված են եղել տեղափոխվել մի բնակարանից մյուսը։

Նրա առաջին ստեղծագործությունները հրատարակվել են դեռևս 1937 թվականին «Ռոմանիայի երտասարդ պոետների անթոլոգիայում»։ 1953 թվականին նա լույս է ընծայել «Գեղջկուհու տառապանքներ» նովելների ժողովածուն, «Գաղտնի երկիրը» (1961) պոեմների գիրքը, «Սև ելակը» (1968, նովելներ), «Հարյուր սարսափելի փոքրիկ պատմություններ» (արձակ պատմություններ, 1973), «Վայրի օրիորդը» (1975, որը նրան ճանաչում է բերում) նովելի համար ստանում է Գոնկուր կրթաթոշակ, «Օվալաձև սալոնից» հետո (բարոկկո նովելներ և հեքիաթներ, 1976) և «Երկու կիրք» (պատմվածքներ, 1979)։

Նրա բոլոր ստեղծագործություններում առկա է սիրո և մահվան, Կրքի և ցանկության զուգորդումը և, ինչպես ասում է Պիեռ ժան Ժուվը, վերերկրային ողբերգությունը։ Նրա կյանքում հսկայական տեղ է գրավում երազանքը, որի արդյունքում էլ ծնվում են իր ստեղծագործությունները։

Կորինա Բիյը նախընտրում է խոսքի հակիրճ և զուսպ արվեստը՝ ցույց տալու համար ցանկության պայթյունն ու ավերիչ ուժը։

Կորինան շատ է ճանապարհորդել Աֆրիկայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում։ Ռուսաստան կատարած երրորդ ճանապարհորդության ժամանակ, 1979 թվականին Սիբիրից մինչև Խաբարովսկ, հիվանդությունը վերջնականապես հաղթում է նրան։ Նա մահացել է Վեյրաս-սյուր-Սիերում (Վալե)[5]։

Կորինա Բիյը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երազը; Հանգույցը։ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 109-125։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Bille, S. Corinna (գերմ.)
  5. Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 108։