Կոսավայի դղյակ
Կոսավայի դղյակ, հայտնի է նաև Պուսլովսկիների պալատ անվանումով (բելառուսերեն՝ Косаўскі замак), Բելառուսի Բրեստի մարզի Ֆրանցևիչյան շրջանի Կոսավա բնակավայրում 19-րդ դարում հետահայաց գոթիկա ճարտարապետական ոճով կառուցված պալատական շինություն[1], որն իր արտաքին ու ներքին շքեղ տեսքի համար պատկերավոր անվանվել է «Ասպետի երազանք»[2]։ Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ հանձնաժողովը արժևորել է պալատը որպես միջազգային զբոսաշրջության հեռանկարային օբյեկտ և նրա վերականգնման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար հատկացրել է 50 հազար ամերիկյան դոլար[3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1494 թվականին Լիտվայի մեծ իշխան Ալեքսանդր Յագելոնչիկը Կոսավան ու շրջակա տարածքները նվիրել է իր սենեկապետին՝ Յան Խրեպտովիչին։ Հարյուրամյակների ընթացքում Կոսավային տիրացել են ազնվականական անվանի մի քանի տոհմեր՝ Խրեպտովիչները, Սանգուշկոները, Ֆլեմինգները, Չարտոռիյսկիները, Սապեգաները։ 1821 թվականին գյուղական առանձնատունը ձեռք է բերել Կազիմեժ Պուսլովսկին[5], որը Կոսավայում գորգագործական ֆաբրիկա է հիմնել, գյուղում ու նրա շրջակայքում կառուցել կամ վերանորոգել շուրջ վեց տասնյակ եկեղեցիներ։ Հենց նա էլ 1830 թվականին ձեռնամուխ է եղել շքեղ պալատի շինարարությանը։ Ճարտարապետ Ֆրանտիշեկ Յաշոլդի նախագծած դղյակը 1838 թվականին արդեն պատրաստ էր[6] և հաջողությամբ ձուլվել էր շրջակա բնապատկերին։ Պալատի կառուցման վայրն ընտրելիս Պուսլովսկիները հաշվի էին առել ևս մեկ կարևոր հանգամանք՝ Լեհաստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի հերոս Տադեուշ Կոսցյուշկոյի ծննդավայր դաստակերտ-թանգարանի հարևանությամբ գտնվելը[7]։
Հաջորդած տասնամյակներին պալատ այցելած անվանի բազմաթիվ մարդկանց թվում են եղել նկարիչ Նապոլեոն Օրդան, գրողներ Հենրիկ Սենկևիչը, Էլիզա Օժեշկոն, մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին... Նկարիչ Օրդայի նկարների շնորհիվ կարելի է պատկերացում կազմել, թե այն ժամանակներում ինչ տեսք է ունեցել պալատը[8], որը հետագայում, հատկապես՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մեծապես վնասվել է, հասցվել կիսավեր վիճակի։ Ներկայումս աշխատանքներ են տարվում պալատն իր նախկին տեսքով վերականգնելու համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Реконструкция Коссовского замка: [о реставрации дворцово-паркового ансамбля Пусловских в Коссово] // Литературная газета. — 2012. — № 18. — С. 11. (приложение: Лад; вып. 1)
- Rąkowski Grzegorz, «Czar Polesia», Pruszków 2011
- Hauser Z., «Nowy ilustrowany przewodnik po zabytkach kultury na Białorusi», Warszawa 2005
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Palace of the Puslovskys in Kossovo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ } Belarus, официальный сайт Республики Беларусь/Дворец Пусловских в Коссово Արխիվացված 2016-11-19 Wayback Machine
- ↑ Коссово, дворец Пусловских (Коссовский дворец
- ↑ Puslowski, Xavier Jon(2011), Published by CreateSpace Independent Publishing Platform, ed. The Nobility of Poland. Published by CreateSpace Independent Publishing Platform. 9781456488338, page 528
- ↑ «Land of Ancestors: Puslovsky Сastle in Kossava». 2012 թ․ դեկտեմբերի 16.
- ↑ «Kosava castle at Belarus Tourism site». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Экспресс новости, информационно-аналитический еженедельник/ №31 (311), 1-7 августа, 2003 года /Оксана Яновская/Земля Тадеуша Костюшко
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոսավայի դղյակ կատեգորիայում։ |
- Яновская О. Земля Тадеуша Костюшко // Экспресс Новости. — 2003. — № 31 (311).
- Яновская О. Коссовскую жемчужину поднимут из руин. — 2008.
- Дворец Пусловских в Коссово Արխիվացված 2016-11-19 Wayback Machine
- Фотографии замка 2009 год
- Фотографии хорошего качества (сентябрь 2011 года)
- Фотографии Дворца Пусловских и дома-музея Костюшко (май 2012 года) Արխիվացված 2021-06-13 Wayback Machine