Կոսավայի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ
Դղյակը 2016 թ.
Կոսցյուշկոների տունը (երկրորդ պլանում՝ Պուսլովսկիների պալատը). նկարիչ՝ Նապոլեոն Օրդա (19-րդ դարի վերջ)

Կոսավայի դղյակ, հայտնի է նաև Պուսլովսկիների պալատ անվանումով (բելառուսերեն՝ Косаўскі замак), Բելառուսի Բրեստի մարզի Ֆրանցևիչյան շրջանի Կոսավա բնակավայրում 19-րդ դարում հետահայաց գոթիկա ճարտարապետական ոճով կառուցված պալատական շինություն[1], որն իր արտաքին ու ներքին շքեղ տեսքի համար պատկերավոր անվանվել է «Ասպետի երազանք»[2]։ Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ հանձնաժողովը արժևորել է պալատը որպես միջազգային զբոսաշրջության հեռանկարային օբյեկտ և նրա վերականգնման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար հատկացրել է 50 հազար ամերիկյան դոլար[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1494 թվականին Լիտվայի մեծ իշխան Ալեքսանդր Յագելոնչիկը Կոսավան ու շրջակա տարածքները նվիրել է իր սենեկապետին՝ Յան Խրեպտովիչին։ Հարյուրամյակների ընթացքում Կոսավային տիրացել են ազնվականական անվանի մի քանի տոհմեր՝ Խրեպտովիչները, Սանգուշկոները, Ֆլեմինգները, Չարտոռիյսկիները, Սապեգաները։ 1821 թվականին գյուղական առանձնատունը ձեռք է բերել Կազիմեժ Պուսլովսկին[5], որը Կոսավայում գորգագործական ֆաբրիկա է հիմնել, գյուղում ու նրա շրջակայքում կառուցել կամ վերանորոգել շուրջ վեց տասնյակ եկեղեցիներ։ Հենց նա էլ 1830 թվականին ձեռնամուխ է եղել շքեղ պալատի շինարարությանը։ Ճարտարապետ Ֆրանտիշեկ Յաշոլդի նախագծած դղյակը 1838 թվականին արդեն պատրաստ էր[6] և հաջողությամբ ձուլվել էր շրջակա բնապատկերին։ Պալատի կառուցման վայրն ընտրելիս Պուսլովսկիները հաշվի էին առել ևս մեկ կարևոր հանգամանք՝ Լեհաստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի հերոս Տադեուշ Կոսցյուշկոյի ծննդավայր դաստակերտ-թանգարանի հարևանությամբ գտնվելը[7]։

Հաջորդած տասնամյակներին պալատ այցելած անվանի բազմաթիվ մարդկանց թվում են եղել նկարիչ Նապոլեոն Օրդան, գրողներ Հենրիկ Սենկևիչը, Էլիզա Օժեշկոն, մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին... Նկարիչ Օրդայի նկարների շնորհիվ կարելի է պատկերացում կազմել, թե այն ժամանակներում ինչ տեսք է ունեցել պալատը[8], որը հետագայում, հատկապես՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մեծապես վնասվել է, հասցվել կիսավեր վիճակի։ Ներկայումս աշխատանքներ են տարվում պալատն իր նախկին տեսքով վերականգնելու համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Реконструкция Коссовского замка: [о реставрации дворцово-паркового ансамбля Пусловских в Коссово] // Литературная газета. — 2012. — № 18. — С. 11. (приложение: Лад; вып. 1)
  • Rąkowski Grzegorz, «Czar Polesia», Pruszków 2011
  • Hauser Z., «Nowy ilustrowany przewodnik po zabytkach kultury na Białorusi», Warszawa 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Palace of the Puslovskys in Kossovo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. } Belarus, официальный сайт Республики Беларусь/Дворец Пусловских в Коссово Արխիվացված 2016-11-19 Wayback Machine
  3. Naviny.by/Туризм/06 мая 2015 года/ Коссовскую жемчужину поднимут из руин
  4. Коссово, дворец Пусловских (Коссовский дворец
  5. Puslowski, Xavier Jon(2011), Published by CreateSpace Independent Publishing Platform, ed. The Nobility of Poland. Published by CreateSpace Independent Publishing Platform. 9781456488338, page 528
  6. «Land of Ancestors: Puslovsky Сastle in Kossava». 2012 թ․ դեկտեմբերի 16.
  7. «Kosava castle at Belarus Tourism site». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. Экспресс новости, информационно-аналитический еженедельник/ №31 (311), 1-7 августа, 2003 года /Оксана Яновская/Земля Тадеуша Костюшко

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]