Էլիզա Օժեշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզա Օժեշկո
լեհ.՝ Eliza Orzeszkowa
բելառուս․՝ Эліза Ажэшка
Ծննդյան անունլեհ.՝ Elżbieta Pawłowska
Ծնվել էհունիսի 6, 1841(1841-06-06)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլկովշինա, Գրորդնենսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 18, 1910(1910-05-18)[1][2][3][…] (68 տարեկան)
Վախճանի վայրԳրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4]
ԳերեզմանParish Cemetery
Գրական անունE. O., Bąk (z Wa-Lit-No), Li…ka, Gabriela Litwinka և Eliza Orzeszkowa
Մասնագիտությունգրող, ակնարկագիր և թարգմանչուհի
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերպատմվածք, վիպակ և վեպ
Ուշագրավ աշխատանքներ«Նեմանի վրա» (1887), «Արգոնավորդներ» (1899), «Մեիր Էզոֆովիչ» (1878)
ԱմուսինStanisław Nahorski?
Изображение автографа
Էլիզա Օժեշկո Վիքիքաղվածքում
 Eliza Orzeszkowa Վիքիպահեստում

Էլիզա Օժեշկո (անգլ.՝ Eliza Orzeszkowa) (հունիսի 6, 1841(1841-06-06)[1][2][3][…], Միլկովշինա, Գրորդնենսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - մայիսի 18, 1910(1910-05-18)[1][2][3][…], Գրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4]), լեհ գրող։

Վաղ շրջանի վեպերն ու վիպակները («Պան Գրաբա», 1869, «Մարթա», 1873 և այլն) նվիրված են մարդկային արժանապատվության և հասարակական ազատագրության համար կանանց պայքարին։ Օժեշկոյի ստեղծագործության հիմնական թեման դարձել է նահապետական կալվածատիրական կացութաձևի քայքայումը, բուրժուազիայի վերելքը («Էլի Մակովեր», 1874-1875, «Բրոխվիչների ընտանիքը», 1876, վեպեր)։ Ճանաչում են գտել «Մեիր Էզոֆովիչ» (1878) գիրքը, «Տարբեր ոլորտներից» (հատոր 1-3, 1879-1882) ժողովրդի պատմվածքները և բելառուս գյուղացիների կյանքը պատկերող «Ցածրավայրեր» (1883), «Ձուրձի» (1885) և «Գռեհիկը» (1888, հայերեն հրատարակություն 1900) վիպակները։ Օժեշկոյի ստեղծագործական նվաճումների հանրագումարն է «Նեմանի վրա» (1887) վեպը։ Վերջին ստեղծագործություններից աչքի են ընկնում «Արգոնավորդներ» (1899) վեպը և «Gloria Victis» (1910) պատմվածքների ժողովածու։ Օժեշկոյի արձակը 19-րդ դարի լեհական ռեալիզմի գագաթներից է։

Էլիզա Օժեշկոն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հզօր Սամսոն, Թիֆլիս, Թիֆլիսի հայոց հրատ. ընկ., տպ. Մ. Վարդանեանցի, 1899, 94 էջ։ Թարգմ. ռուսերենից՝ Աւետիս Ահարոնեան։
  • Տժգոյն հովուերգութիւն, Թիֆլիսի հայոց հրատ. ընկ., տպ. Տ.Մ. Ռօտինեանցի, 1899, 152 էջ։ Թարգմ. ռուսերենից՝ Աւետիս Ահարոնեան։
  • Իւլիանկա, Թիֆլիս, Թիֆլիսի հայոց հրատ. ընկ., տպ. Վրաց. հրատ. ընկ., 1900, 64 էջ։ Թարգմ.՝ Պօղոս Հովուեանց։
  • Սպիտակ ծաղիկ (նովելլա), Թիֆլիս, տպ. Եղբ. Թաւարտկիլաձէ, 1903, 32 էջ։ Թարգմ.՝ Ս. Շահվերդեանց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio database (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Ожешко Элиза // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 525