Կոռնել Ուեյսկու հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոռնել Ուեյսկու հուշարձան
Կոռնել Ուեյսկու հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Լեհաստան
ԲնակավայրՇչեցին
Շինության ձևբրոնզե, գրանիտե հուշարձան
Ներկա վիճակկանգուն
 Kornel Ujejski Monument in Szczecin Վիքիպահեստում

Կոռնել Ուեյսկու հուշարձան (լեհ.՝ Pomnik Kornela Ujejskiego), լեհ գրող և դրամատուրգ Կոռնել Ուեյսկու պատվին տեղադրված կիսանդրի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ Լվովում ապրած Կոռնել Ուեյսկու հուշարձանի ստեղծման գաղափարն առաջ է եկել 1897 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ կազմակերպվել է հուշարձանի շինարարության կոմիտե, որի նախագահ է ընտրվել Լվովի քաղաքապետ Գոդզիմիր Մալախովսկին։ 1898 թվականի հոկտեմբերին սկսվել է հուշարձանի շինարարության համար նվիրատվությունների հավաքագրումը[1]։

Հատված Կոռնել Ուեյսկու հուշարձանից, Շչեցին

Բանաստեղծի բրոնզե կիսանդրու կառուցման աշխատանքները հանձնարարվել է քանդակագործ Անտոն Պոպելին (հետագայում՝ Լվովում տեղադրված Ադամ Միցկևիչի հուշարձանի հեղինակ)։ Կիսանդրու ձուլման աշխատանքներն իրականացրել է Ֆրիդրիխ Կրուպի վիեննական ընկերությունը։ Բանաստեղծի բրոնզե կիսանդրու հանդիսավոր բացումը կայացել է 1901 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ակադեմիական փողոցի (այժմ՝ Շևչենկոյի պողոտա) վրա գտնվող Քաղաքային խաղատան գլխավոր մուտքի դիմաց։

Հուշարձանի գրանիտե պատվանդանի վերնաճակատին պատկերված է բրոնզե քնար՝ կտրտված շղթաներով (պոեզիայի ազատության խորհրդանիշ), և այդ ֆոնի վրա մակագրված է «Kornel Ujejski» («Կոռնել Ուեյսկի»), հակառակ կողմում՝ մի հատված պոետի «Հրդեհների ծխից», բանաստեղծությունից, որը ծառայել է որպես լեհական ազգային օրհներգ 19-րդ դարի վերջին (Narodzie mój bądź szczęśliwy» K. Ujejski («Իմ ժողովուրդ եղիր երջանիկ»)), իսկ դրա ներքևում փոքր տառերով ստորագրություն՝ «Կ. Ուեյսկի» (լեհերեն)[2]։

Հուշարձանը կանգուն է մնացել մինչև 1946 թվականը, որից հետո խորհրդային իշխանությունների կողմից ապամոնտաժվել է և 1950 թվականին հանձնվել է Լեհաստանին։ Մի քանի տարի հուշարձանը պահպանվել է Վիլյանուվյան պալատի վարշավյան պուրակում, իսկ 1956 թվականին տեղափոխվել է Շչեցին։ Շչեցինում հուշարձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Լվովում առաջին անգամ հուշարձանի բացման 105-ամյակի կապակցությամբ[3][4], այդպիսով ընդգծելով Շտետտինի լեհականությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Encyklopedia Szczecina, Tom II, Uniwersytet Szczeciński, Szczecin 2000, ISBN 83-7241-089-5
  • Literatura polska, przewodnik encyklopedyczny, Tom I, PWN, Warszawa 1984, ISBN 83-01-05368-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]