Jump to content

Ադամ Միցկևիչի հուշարձան (Լվով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ Միցկևիչի հուշարձան (Լվով)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1904
Բարձրություն21 մետր
Երկիր Ուկրաինա և  Ավստրո-Հունգարիա
ՔաղաքMickiewicz Square?
ԲնակավայրԼվով
Նյութգրանիտ և բրոնզ
 Adam Mickiewicz Monument in Lviv Վիքիպահեստում

Ադամ Միցկևիչի հուշարձան կամ Ադամ Միցկևիչի սյուն (լեհ.՝ Kolumna Adama Mickiewicza we Lwowie, ուկրաիներեն՝ Пам'ятник Адаму Міцкевичу), Լվովի կենտրոնական մասի պատմա-մշակութային տեսարժան կոթողներից մեկը, որը գտնվում է Ադամ Միցկևիչի անունը կրող հրապարակում։ Հուշարձանի բարձրությունը 21 մետր է, Միցկևիչի քանդակը՝ 3,3 մետր։ Սյունի վերին մասի բոցերի լեզվակները ոսկեջրած են։

Ուկրաինայի ազգային նշանակության մշակութային ժառանգության հուշարձան` № 130009-Н Արխիվացված 2021-03-03 Wayback Machine:

Ադամ Միցկևիչի հուշարձանը Լվովում, լիտոգրաֆիա 1915 թվական

Ադամ Միցկևիչի հուշարձանի կառուցման գաղափարը առաջ է քաշվել Լվովի հասարակության կողմից գրողի մահից անմիջապես հետո։ Սակայն այս գաղափարը իրականություն դարձավ ավելի ուշ՝ 19-րդ դարի վերջին երրորդում, այն բանից հետո, երբ Միցկևիչի պաշտամունքը, որպես լեհ ժողովրդի ազգային հանճար ավելի բյուրեղացավ։ 1898 թվականի դեկտեմբերի 10-ին` գրողի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, հայտարարվեց Լվովում հուշարձանի կառուցման մրցույթի արդյունքները, որին մասնակցում էին 28 նախագիծ։ Հաղթեց Անտոն Սուլիմա Պոպելի նախագիծը, որը մարմնավորում էր գրող Ադամ Կրոխեվեցկու հայեցակարգը. յուրահատկությունը կայանում էր նրանում, որ հուշարձանն ուներ սյունի տեսք և դրանով տարբերվում էր մինչ այդ Վարշավայում և Կրակովում կառուցված Միցկևիչի հուշարձաններից (երկուսն էլ՝ 1898): Վերջնական նախագծի վրա ակնհայտ ազդեցություն ունեցավ Միցկևիչի Վիեննայի հուշարձանը (1896)` գրողի քանդակում կրկնվել էր աջ ձեռքի առաջ պարզված ժեստը։ Հենց այդ ժեստն էր կապում գրողի լվովյան հուշարձանը քնարով երկինք թռչող հրեշտակի հետ։ Կոմպոզիցիայի անկյունագծային ռիթմն ընդգծվում էր հատվող ուղիղներով, հրեշտակի ձախ թևը, քնարը, գրողի թիկնոցը, աջ թևը, հրեշտակի ոտքը ներկայացնում էին հուշարձանի կառուցվածքային ամբողջականությունը։ Ուղղահայացները (մարմարաքանդակը, հրեշտակի պատկերը, գրողի քանդակը) անկյունագծերի հետ համադրությամբ ստեղծում են քանդակագործական զույգի կոմպոզիցիայի ներդաշնակություն։

Միցկևիչի սյունը պետք է տեղակայվեր Մարիյսկի (կամ Մարյացկի, այժմ՝ Միցկևիչի հրապարակ) հրապարակի և Գեթմանյան պատվարների (Ազատության պողոտա) սահմանագծին, որտեղ այն այլ կերպ կընկալվեր տարածության մեջ, նշելով գլխավոր ծառուղու սկիզբը՝ կազմավորելով սյուն և Օպերային թատրոնի առանցքը։ 1903 թվականին արդեն իրականացվում էին հողային աշխատանքներ, փորվում էր հուշարձանի գրանիտե պատվանդանի հիմքը, երբ այդ մասերում ստորերկրյա խրամուղով անցնող Պոլտվայի ջրերը լցվեցին հիմքի մեջ։ Դրանից հետո որոշվեց Միցկևիչի սյունը տեղափոխել հրապարակի կենտրոն, որտեղ արդեն գտնվում էին շատրվանը և Աստվածամոր արձանը։ Պոլտվայի նոր հեղեղումից խուսափելու նպատակով շինարարության հրապարակ մեծ քանակությամբ ավազ բերվեց, որի պատճառով էլ որոշ ժամանակ հրապարակը կոչվեց «Լվովյան Սահարա»։ Սյունը պատրաստված էր գրանիտից, որը բերվում էր ոչ հեռու գտնվող Միլանի հանքավայրից։

Միցկևիչի սյունը սկզբում գերիշխող դիրք էր զբաղեցնում տարածքում՝ լինելով հրապարակի կազմակերպչական օղակ, որտեղ գերակշռում էին եռահարկ շենքերը։ 1909 թվականին հրապարակի և Կոպեռնիկոսի փողոցի անկյունում կառուցվեց հուշահամալիրային շինություն։ Հուշարձանի հրապարակում գերիշխող դիրքին լուրջ մրցակից դարձավ լվովյան առաջին երկնաքերը՝ Շպրեխերի տունը (1921):

1904 թվականի հոկտեմբերի 30-ին հուշարձանի բացումը զգալի ազգային և մշակութային նշանակություն ունեցավ Լվովի լեհական համայնքի կյանքում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Srebrakowski A., Kolumna Mickiewicza we Lwowie, [w:] Spotkania z Zabytkami, nr 5/1992, s. 18–20.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сьомочкін І. Пам`ятник Міцевичу у Львові // Галицька брама, вересень 1997, № 9 (33). - С. 12 - 13.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]