Կոպենհագենի ճակատամարտ
Թվական | ապրիլի 2, 1801 |
---|---|
Մասն է | Նապոլեոնյան պատերազմներ |
Վայր | Կոպենհագեն, Դանիա |
Արդյունք | Բրիտանական նավատորմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Միացյալ Թագավորություն | Դանիա |
Հրամանատարներ | |
Հայդ Պարկեր Հորացիո Նելսոն | Օլֆերտ Ֆիշեր |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
260-350 սպանված 680-850 գերի | 1600-800 սպանված |
Ընդհանուր կորուստներ |
Կոպենհագենի ճակատամարտ (անգլ.՝ Battle of Copenhagen, դան․՝ Slaget på Reden), ճակատամարտ բրիտանական և Դանիայի նավատորմերի միջև, որը տեղի է ունեցել 1801 թվականի ապրիլի 2-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի շրջակայքում։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1792 թվականին Մեծ Բրիտանիան պատերազմ էր հայտարարել Ֆրանսիային, որից հետո բրիտանական ռազմածովային ուժերը շրջափակեցին չեզոք պետության առևտրային նավերը՝ կասկածելով, որ Դանիայի թագավորությունը առևտրաարդյունաբերական կապեր ունի Ֆրանսիայի հետ։
Ռուսաստանի կայսր Պավել I-ը Դանիային առաջարկեց վերսկսել չեզոքության քաղաքականությունը։ 1800 թվականին հիմնադրվեց մի միություն, որը նպատակ ուներ պաշտպանել չեզոք երկրների շահերը։ Դրան անդամակցեցին Դանիան, Շվեդիան և Պրուսիան։ Բրիտանական իշխանությունները նման միության ստեղծումը դիտարկում էին որպես լուրջ սպառնալիք Մեծ Բրիտանիայի համար։
1801 թվականին Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ Յարմութում ստեղծվեց միությանը հակազդող նավատորմ։ Շուտով բրիտանացիները շտապեցին պատերազմ սկսել միության դեմ՝ մինչ Բալթիկ ծովի սառույցների հալվելն ու Ռուսական կայսերական նավատորմի հարձակումը։ Մինչ այդ դանիացիներն արդեն Մեծ Բրիտանիային ուղարկել էին վերջնագիր՝ հորդորելով լքել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Մարտի 12-ին բրիտանական նավատորմը դուրս եկավ ծով և մարտի 19-ին խարիսխ գցեց Սկագենում, որտեղ պարզ դարձավ, որ Դանիան պաշտոնապես մերժել է վերջնագիրը։ Այսպիսով, խնդիրը պետք է լուծվեր զինված հակամարտության միջոցով։
Ծովակալ Հայդ Պարկերի հրամանով բրիտանական նավատորմն արգելափակեց դանիական ուժերի ազատ ելքը դեպի ծով։ Սակայն հրամանատարի տեղակալ և փոխծովակալ Հորացիո Նելսոնը ակտիվ ռազմական գործողությունների կողմնակից էր։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 2-ին՝ ժամը 9։00-ին դանիական նավերը հրետանային հարձակում գործեցին իրենց երկրի ափերի մոտ հաստատված թվապես գերազանցող բրիտանացիների վրա։ Մի քանի ժամ տևած կատաղի հրետանային փոխհրաձգությունից հետո ծովակալ Պարկերը հրամայեց դուրս բերել բրիտանական նավերը Դանիայի ծովային տարածքից, սակայն Հորացիո Նելսոնը չհնազանդվեց նրան և շարունակեց պայքարը։ Երեկոյան երկու երկրների միջև կնքվեց զինադադար, որից հետո Մեծ Բրիտանիան Դանիայի արքայազն Ֆրեդերիկին ներկայացրեց իր պահանջները։ Ապրիլի 3-ին Կոպենհագենում տեղի ունեցան բանակցություններ, որտեղ բրիտանական կողմը պահանջեց Դանիայի նավատորմի զինաթափումը կամ Մեծ Բրիտանիային անցումը։
Երկարատև բանակցություններից հետո ապրիլի 8-ին կնքվեց զինադադարի պայմանագիր, որի արդյունքում պարտված կողմը՝ Դանիան, պարտավորվեց իր նավատորմը մասամբ տրամադրել Մեծ Բրիտանիային։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոպենհագենի ռազմածովային թանգարան Արխիվացված 2012-02-08 Wayback Machine (դան.)
- James Stanier Clarke, John M’Arthur. Ծովակալ Հորացիո Նելսոնի կյանքը և ռազմական գործունեությունը (անգլ.)
- Կոպենհագենի ճակատամարտի մասին(չաշխատող հղում) (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոպենհագենի ճակատամարտ» հոդվածին։ |
|