Սիլլայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիլլայի ճակատամարտ
Shallop gunboat Gunboat War.jpg
Դանիա-նորվեգական պահակային երկառագաստավոր միակայմ նավ
Թվական հուլիսի 23, 1810
Վայր Սիլլա, Նորվեգիա
Հակառակորդներ
Նորվեգիա Դանիա-Նորվեգական ունիա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Հրամանատարներ
անհայտ անհայտ

Սիլլայի ճակատամարտ (նորվ.՝ Affæren ved Silden or Affæren), անգլո-դանիական պատերազմների մաս կազմող ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1810 թվականի հուլիսի 23-ին Դանիա-Նորվեգական միացյալ ունիայի և Մեծ Բրիտանիայի ռազմական նավատորմերի միջև:

Զինված բախուժը տեղի է ունեցել ժամանակակաից Նորվեգիայի Սիլլա կղզու մոտ: Ճակատամարտի ընթացքում բրիտանական երկու ֆրեգատները ոչնչացրել են երեք կամ չորս դանիա-նորվեգական հրետանավակներ:

Ճակատամարտի ավարտի վերաբերյալ Դանիա-Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի տեսակետները և ընկալումները բավականին տարբեր են և հակասական[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլլայի ճակատամարտը ընթացել է 1810 թվականի հուլիսի 23-ին: Այս ժամանակ Դանիա-Նորվեգական ունիայի ռազմական նավատորմը բաղկացած էր ընդամենը երեք երկկայմ առագաստանավերից: Ճակատամարտին մասնակցել են նաև մի քանի այլ նավեր:

Բրիտանական ֆրեգատները կապիտան Ռիչարդ Բայրոնի գլխավորությամբ հարձակում գործեցին Դանիայի նավատորմի վրա հուլիսի 23-ի կեսօրին: Նորվեգիայի ափերի մոտ գտնվող թնդանոթներից մեկը կարողացավ խոցել բրիտանական մեկ ռազմանավ:

Զոհվեցին մի քանի բրիտանացի զինվորներ: Չնայած սրան բրիտանացիները կարողացան գրավել ռազմական բազան: Դանիայի նավերը հանձնվեցին:

Ճակատամարտի ընթացքում բրիտանական նավերը հարձակվել են նաև քաղաքացիական շրջագայության համար նախատեսված նավի վրա: Բրիտանացի զինվորները հարձակվեցին նույնիսկ տեղի ֆերմային տնտեսությունների վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]