Կոշկավոր շունը
Կոշկավոր շունը ռուս.՝ Пёс в сапогах | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ, կինոնմանակում, վեպի էկրանավորում և պարոդիա |
Հիմնված է | Երեք հրացանակիրներ |
Ռեժիսոր | Եֆիմ Գամբուրգ |
Սցենարիստ | Վլադիմիր Վալուցկի |
Հնչյունավորում | Նիկոլայ Կարաչենցով, Իրինա Մուրավյովա, Վսևոլոդ Լարիոնով, Վալենտին Գաֆտ, Յուրի Վոլինցև, Ալեքսանդր Շիրվինդտ, Եվգենի Վեսնիկ, Լև Դուրով, Վասիլի Լիվանով, Գրիգորի Շպիգել և Ալեքսանդր Բարանով |
Երաժշտություն | Kris Kelmi?, Պավել Սմեյան և Boris Oppengeym? |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 2054 s |
Թվական | 1981 |
Կոշկավոր շունը (ռուս.՝ Пёс в сапога́х), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ-մյուզիքլ, որը նկարահանվել է ռեժիսոր Եֆիմ Գամբուրգի կողմից, 1981 թվականին, ըստ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» վեպի մոտիվների[1]։
Մուլտֆիլմում կարևոր տեղ ունի Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչի «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմի և նույն սյուժեի նախկին էկրանավորումների ակնհայտ ծաղրը[2]։ Ֆիլմի երաժշտությունը կատարում է «Ռոք-ատելե» նվագախումբը` Քրիս Կելմիի ղեկավարությամբ, երգերի բառերի հեղինակը Միխայիլ Լիբինն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գասկոնացի շունը սիրահարվում է հենց թագուհու բալոնկային և գնում նրա հետևից մինչև պալատ։ Վերջինս նրան հանձնարարություն է տալիս` փրկել տիրուհուն, որն իր ալմաստե կախազարդերը նվիրել էր իր սիրելի դուքսին, սակայն դրանցով պետք է հայտնվեր պարահանդեսին։ Հավատարիմ գասկոնացին իր ընկերների հետ մեկնում է Անգլիա։ Ճանապարհին կարդինալի կատուները` Միլեդիի գլխավորությամբ գրավում են գասկոնացու երկու ընկերներին ու ծանր վիրավորում են նրանց։ Երրորդ ընկերը շեղում է կատուների ուշադրությունը շնից, և վերջինս, ծովն անցնելով հասնում է Անգլիա և գողանում կախազարդը։ Հետ վերադառնալիս նրան օգնում են չղջիկները, որոնք նույնպես թշնամի էին կատուների հետ։ Հասնելով պարահանդես` խիզախ շունն արժանանում է գեղեցկուհի բալոնկայի սիրուն և հաղթական քայլում է դեպի Փարիզով` իր ընկերների հետ։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսիոր` Եֆիմ Գամբուրգ
- Սցենարի հեղինակ` Վլադիմիր Վալուցկի
- Բեմադրող նկարիչ` Ալեքսանդր Վինոկուրով, Նիկոլայ Երիկալով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Նատալյա Բոգոմոլովա, Էլվիրա Մասլովա, Մարինա Ռոգովա, Ալեքսանդր Կարյաև, Յուրի Կուզյուրին, Ալեքսանդր Մազաև, Ալեքսեյ Բուկին, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Վիշեգորոդցև
- Օպերատոր` Միխայիլ Դրույան
- Կոմպոզիտորներ` Քրիս Կելմի, Պավել Սմեյան, Բորիս Օպպեգեյմ[3]
- Երգերի տեքստի հեղինակ` Միխայիլ Լիբին
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Փակագծերում նշված են կերպարների նախատիպերը։
- Նիկոլայ Կարաչենցով` Շուն (Դ'Արտանյան)
- Իրինա Մուրավյովա` Բալոնկա (Կոնստանցիյա Բոնասյե) / Միլեդի կատու (Միլեդի Վինտեր) / չղջիկ
- Վալենտին Գաֆտ` 1-ին ընկեր (Ատոս)
- Յուրի Վոլինցև` 2-րդ ընկեր (Պորտոս)
- Ալեքսանդր Շիրվինդտ` 3-րդ ընկեր (Արմիս)
- Եվգենի Վեսնիկ` կարդինալի կատուն (Ռիշելյե)
- Լև Դուրով` ձկնորսական շուն / արագավազ
- Վասիլի Լիվանով` խուզարկու շուն (Շերլոկ Հոլմս)
- Վսևոլոդ Լարիոնով` Բեկինհեմի պահակային շունը
- Գրիգորի Շպիգել` միակնանի կատու (կոմս դե Ռոշֆոր)
- Ալեքսեյ Պտիցին` ֆրանսերեն թարգմանություն
- Ալեքսանդր Բարնով` ֆոնային աղմուկի ձևավորում (շան հաչոց)
Մուլտֆիլմում հնչած երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Песня гасконца» (կատարում է Նիկոլայ Կարաչենցովը),
- «Песня котов кардинала» (կատարում է Ռոք-Ատելե խումբը),
- «Песня овечек» (կատարում է Ռոք-Ատելե խումբը),
- «Дуэт Пса и Болонки» (կատարում են Նիկոլայ Կարաչենցովը և Իրինա Մուրավյովան),
- «Песня псов короля» (կատարում են Նիկոլայ Կարաչենցովը և Ռոք-Ատելե խումբը),
- «Песня летучих мышей»:
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիական խուզարկու շանը նմանացնում են Շերլոկ Հոլմսին։ Այս դերը հնչյունավորել է Վասիլի Լիվանովը, որը կատարում է Շերլոկ Հոլմսի դերը «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» ֆիլմաշարում[4]։ Հետաքրքիր է նաև, որ այս մուլտֆիլմի սցենարը գրել է Վլադիմիր Վալուցկին, որը ֆիլմաշարի երկրորդ ֆիլմի սցենարի հեղինակն է։
- Չնայած անվանմանը, մուլտֆիլմում չկա որևէ դրվագ, որտեղ հերոսը հայտնվի կոշիկներով։
Վերաթողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերահրատարակվել է մուլտֆիլմերիի հավաքածուներում.
- «Բարբոսը և ընկերները», «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա, սկավառակի վրա ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Բոբիկը գնացել է Բարբոսին հյուր» (1977), «Երկնագույն շնիկը» (1976), «Վերադարձրեք Ռեքսին» (1975), «Շան մասին» (1979), «Ինչպես շնիկը լողալ սովորեց» (1984), «Շունիկը և հին հողաթափը» (1987), «Կոշկավոր շունը» (1981), «Թույլ տվեք զբոսնել ձեր շան հետ» (1984), «Աղյուսը և Տոբիկը» (1984)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков Ефим Гамбург // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Мультпародии Ефима Гамбурга
- ↑ Мегаэнциклопедия Кирилла и Мефодия: БОРИС ОППЕНГЕЙМ
- ↑ Официальный сайт РОССИЙСКОГО АВТОРСКОГО ОБЩЕСТВА Արխիվացված 2008-05-07 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Валуцкий Владимир Пёс в сапогах. — Стрекоза, 2005. — 64 с. — (Любимые герои). — ISBN 5-94563-776-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոշկավոր շունը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Կոշկավոր շունը Animator.ru կայքում
- Николай Боков (2007 թ․ նոյեմբերի 1). «В Липецке увековечат 38 попугаев». Комсомольская правда. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
|