Կոնստանտին Ռոկոսովսկու հուշարձան (Մոսկվա)
Կոնստանտին Ռոկոսովսկու հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Ձիարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Monument to Konstantin Rokossovsky in Moscow Վիքիպահեստում |
Կոնստանտին Ռոկոսովսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Константину Рокоссовскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն զորահրամանատարներից մեկին, Խորհրդային Միության մարշալ և Լեհաստանի մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկուն։ Տեղադրվել է 2015 թվականի ապրիլին Բոգորոդսկոյե շրջանում, Մարշալ Ռոկոսովսկու բուլվարում, թիվ 11 և 12 շենքերի միջև։
Արձանի բացումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին։ Ձիարձանի՝ մրցույթում հաղթած նախագծի հեղինակներն են Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը և ճարտարապետներ Ս. Շարովն ու Մ. Կորսին։ Հուշարձանը տեղադրել է Ռուսաստանի ռազմապատմական ընկերությունը՝ ժողովրդի նվիրատվություններով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Ռոկոսովսկու հուշարձանը զորավարին պատկերում է ձիու վրա 1945 թվականի հունիսի 24-ի Հաղթանակի լեգենդար զորահանդեսի ժամանակ, երբ մարշալը ղեկավարում էր շքերթը[1]։
Հուշարձանի բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 2015 թվականի մայիսի 6-ին։ Բացմանը ելույթ են ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, մարշալի ծոռնուհի Արիադնա Ռոկոսովսկայան։ Ներկա են եղել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Խորհրդային Միության և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։ Բացման արարողությանը հրավիրվել էր ՌԴ-ում Լեհաստանի դեսպան Կատաժինա Պելչինսկա-Նալենչը, որը չէր ներկայացել, քանի որ մարշալի գործունեությունը Լեհաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում 1949-1956 թվականներին ժամանակակից Լեհաստանում ընդհանուր առմամբ գնահատվում է բացասական։
Հուշարձանի բացման արարողության ժամանակ վարչապետ Մեդվեդևը հրամանատարի մասին ասել է. «Ռոկոսովսկին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գրեթե բոլոր խոշոր մարտերին. նրա 16-րդ բանակը գերմանացիներին կանգնեցրել է Կրյուկովո-Իստրա սահմանագծին, որտեղ թշնամին կենտրոնացրել էր հիմնական ուժերը, հուսալով հասնել մայրաքաղաքին»։ Հուշարձանի բացման արարողության ավարտին վարչապետը ալ վարդերի զամբյուղ է դրել հուշակոթողի մոտ, ապա շփվել է վետերանների հետ, որոնց թվում էին նաև նրանք, ովքեր անձամբ ճանաչել են մարշալ Ռոկոսովսկուն[2]։
Ավելի վաղ՝ 2014 թվականին, Մոսկվայի մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկայա գծի «Պոդբելսկու փողոց» կայարանին շնորհվել էր «Ռոկոսովսկու բուլվար» անվանումը[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սավանով ծածկված հուշարձանը՝ բացման արարողության ժամանակ
-
Հուշարձանի բացման արարողության ժամանակ
-
Վարչապետ Մեդվեդևի հանդիպումը վետերանների հետ հուշարձանի բացման արարողության ժամանակ
-
Հուշարձանի բացման արարողության ժամանակ ելույթ է ունենում մարշալի ծոռնուհին