Կոկա Անտոնովա
Կոկա Անտոնովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 10 (23), 1910[1] կամ 1910[2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 3, 2007[3][4] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (1931) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1948) |
Մասնագիտություն | պատմաբան, Indonesian studies scholar, արևելագետ և հնդկագետ |
Աշխատավայր | Institute of World Economy and Politics of the Academy of Sciences of the USSR? և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ |
Կոկա Ալեքսանդրովնա Անտոնովա (ռուս.՝ Ко́ка Алекса́ндровна Анто́нова, մարտի 10 (23), 1910[1] կամ 1910[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 3, 2007[3][4], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս պատմաբան-հնդկաբան, պատմական գիտությունների դոկտոր։ Հիմնական գործերը նվիրված են Հնդկաստանի միջնադարյան և նոր ժամանակների պատմությանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկա Անտոնովան ծնվել է Սանկտ Պետերբուրգում` պրոֆեսիոնալ հեղափոխականների ընտանիքում։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը և աշխատել Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ինստիտուտում, ուսումնասիրել բրիտանական քաղաքականությունը Իռլանդիայում, Կանադայում, Ավստրալիայում։ 1936 թվականից եղել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում, արևելագետ Իգոր Ռեյսների ղեկավարությամբ ուսումնասիրել է Հնդկաստանի պատմություն։ 1937 թվականին, մոր ձերբակալությունից հետո, որպես հայրենիքի դավաճանի ընտանիքի անդամ, Անտոնովան աքսորվում է Սիբիր։ 1939 թվականին Մոսկվա վերադառնալու թույլտվություն է ստացել` շարունակելով զբաղվել գիտությամբ։ 1940 թվականին պաշտպանել է «Հնդկաստանը գլխավոր նահանգապետ Վ. Հաստինգսի ժամանակ» թեզը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տարհանվել է Տաշքենդ, ընդունվել ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի դոկտորանտուրա և սկսել պարսկերեն սովորել։ Մոսկվա վերադառնալուց հետո Կոկա Ալեքսանդրովնան աշխատել է Հասարակական գիտությունների հանրային գրադարանում։ 1948 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Աքբարի կրոնական քաղաքականությունը (Հինդ-մուսուլման տարաձայնությունների պատմության մասին)» թեմայով։ 1950 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Մոսկվայի Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի աշխատակից։
Ամուսնացած է եղել թուրք պատմաբան Վլադիմիր Միխայլովիչ Պոպովի հետ[5]։
Կոկա Անտոնովան մահացել է 2007 թվականին, Մոսկվայում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկա Անտոնովայի հիշատակին նվիրված հրատարակվել է «Ռուսաստանում անհրաժեշտ է երկար ապրել ...» գիրքը[6]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Суюргал в акбаровской Индии: (К вопросу о формах землевладения в средневек. Индии) // УЗ Тихоокеанского института. 1949. Т.2. С.149-176.
- Очерки общественных отношений и политического строя Могольской Индии времен Акбара (1556–1605 гг.). М., 1952.
- К вопросу о введении системы райятвари в Индии: (Классовая сущность мирасдаров) // КСИВ. 1953. Вып.10. С.81-94.
- Английское завоевание Иидии в XVIII в. М., 1958.
- The social background of Akbar’s religious reform // Труды 25-го Международного Конгресса востоковедов. Москва, 9-16 авг. 1960. М., 1963. Т.4. С.9-15.
- История Индии в средние века. М., 1968. С.375-431, 492—557.
- Индия с XVI до середины XVIII века // История стран зарубежной Азии в средние века. М., 1970. С.511-518.
- Из истории англо-французской борьбы в Индии в XVIII в.: (По неопубл. рукописи 1775 г.) // НАА. 1972. № 1. С.130-134.
- История Индии: Кр. очерк. М., 1973 (совм. с Г. М. Бонгард-Левиным и Г. Г. Котовским; 2-е изд.: 1979).
- Один из первых советских индологов Н. М. Гольдберг (1891—1961) // Слово об учителях. С.167-177.
- Александр Михайлович Осипов (1897—1969): Мы его звали Дедом // Там же. С.200-217 (совм. с Л. Б. Алаевым).
- Мы, востоковеды // Восток. 1991. № 1. С.140-154; № 3. С.105-115; 1992. № 2. С.140-152; № 4. С.124-136; № 5. С.131-147; 2000. № 4. С.116-131.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 NUKAT — 2002.
- ↑ История семьи
- ↑ ««В России надо жить долго…»: памяти К. А. Антоновой (1910—2007)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алаев Л. Б., Загородникова Т. Н. Кока Александровна Антонова (1910—2007) // Восток (Oriens). 2007. № 4. С. 216—220.
- «В России надо жить долго…»: памяти К. А. Антоновой (1910—2007) / Сост. и отв. ред. Л. Б. Алаев, Т. Н. Загородникова. М.: Восточная литература, 2010. 470 с., ил.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 23 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 3 մահեր
- 2007 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային արևելագետներ
- Խորհրդային պատմաբաններ
- Կին պատմաբաններ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Ռուս հնդկաբաններ
- Ռուս պատմաբաններ