Կոկա Անտոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոկա Անտոնովա
Ծնվել էմարտի 10 (23), 1910[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է2007[2][3]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Ռուսաստան, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (1931)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1948)
Մասնագիտությունպատմաբան և Indonesian studies scholar
ԱշխատավայրInstitute of World Economy and Politics of the Academy of Sciences of the USSR? և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ

Կոկա Ալեքսանդրովնա Անտոնովա (ռուս.՝ Ко́ка Алекса́ндровна Анто́нова, մարտի 10 (23), 1910[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 2007[2][3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս պատմաբան-հնդկաբան, պատմական գիտությունների դոկտոր։ Հիմնական գործերը նվիրված են Հնդկաստանի միջնադարյան և նոր ժամանակների պատմությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկա Անտոնովան ծնվել է Սանկտ Պետերբուրգում` պրոֆեսիոնալ հեղափոխականների ընտանիքում։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը և աշխատել Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ինստիտուտում, ուսումնասիրել բրիտանական քաղաքականությունը Իռլանդիայում, Կանադայում, Ավստրալիայում։ 1936 թվականից եղել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում, արևելագետ Իգոր Ռեյսների ղեկավարությամբ ուսումնասիրել է Հնդկաստանի պատմություն։ 1937 թվականին, մոր ձերբակալությունից հետո, որպես հայրենիքի դավաճանի ընտանիքի անդամ, Անտոնովան աքսորվում է Սիբիր։ 1939 թվականին Մոսկվա վերադառնալու թույլտվություն է ստացել` շարունակելով զբաղվել գիտությամբ։ 1940 թվականին պաշտպանել է «Հնդկաստանը գլխավոր նահանգապետ Վ. Հաստինգսի ժամանակ» թեզը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տարհանվել է Տաշքենդ, ընդունվել ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի դոկտորանտուրա և սկսել պարսկերեն սովորել։ Մոսկվա վերադառնալուց հետո Կոկա Ալեքսանդրովնան աշխատել է Հասարակական գիտությունների հանրային գրադարանում։ 1948 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Աքբարի կրոնական քաղաքականությունը (Հինդ-մուսուլման տարաձայնությունների պատմության մասին)» թեմայով։ 1950 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Մոսկվայի Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի աշխատակից։

Ամուսնացած է եղել թուրք պատմաբան Վլադիմիր Միխայլովիչ Պոպովի հետ[4]։

Կոկա Անտոնովան մահացել է 2007 թվականին, Մոսկվայում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկա Անտոնովայի հիշատակին նվիրված հրատարակվել է «Ռուսաստանում անհրաժեշտ է երկար ապրել ...» գիրքը[5]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Суюргал в акбаровской Индии: (К вопросу о формах землевладения в средневек. Индии) // УЗ Тихоокеанского института. 1949. Т.2. С.149-176.
  • Очерки общественных отношений и политического строя Могольской Индии времен Акбара (1556–1605 гг.). М., 1952.
  • К вопросу о введении системы райятвари в Индии: (Классовая сущность мирасдаров) // КСИВ. 1953. Вып.10. С.81-94.
  • Английское завоевание Иидии в XVIII в. М., 1958.
  • The social background of Akbar’s religious reform // Труды 25-го Международного Конгресса востоковедов. Москва, 9-16 авг. 1960. М., 1963. Т.4. С.9-15.
  • История Индии в средние века. М., 1968. С.375-431, 492—557.
  • Индия с XVI до середины XVIII века // История стран зарубежной Азии в средние века. М., 1970. С.511-518.
  • Из истории англо-французской борьбы в Индии в XVIII в.: (По неопубл. рукописи 1775 г.) // НАА. 1972. № 1. С.130-134.
  • История Индии: Кр. очерк. М., 1973 (совм. с Г. М. Бонгард-Левиным и Г. Г. Котовским; 2-е изд.: 1979).
  • Один из первых советских индологов Н. М. Гольдберг (1891—1961) // Слово об учителях. С.167-177.
  • Александр Михайлович Осипов (1897—1969): Мы его звали Дедом // Там же. С.200-217 (совм. с Л. Б. Алаевым).
  • Мы, востоковеды // Восток. 1991. № 1. С.140-154; № 3. С.105-115; 1992. № 2. С.140-152; № 4. С.124-136; № 5. С.131-147; 2000. № 4. С.116-131.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алаев Л. Б., Загородникова Т. Н. Кока Александровна Антонова (1910—2007) // Восток (Oriens). 2007. № 4. С. 216—220.
  • «В России надо жить долго…»: памяти К. А. Антоновой (1910—2007) / Сост. и отв. ред. Л. Б. Алаев, Т. Н. Загородникова. М.: Восточная литература, 2010. 470 с., ил.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]