5-10 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Բաժակաթերթերը թաղանթային եզրով են, սպիտակ լայն (լայնությամբ համարյա հավասար կենտրոնական կանաչ շերտին), պտղի ժամանակ միացող[1]։
Հայաստանում հայտնի է Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Արագածի (Բայսըզ և Բյուրական գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևմտյան, Հարավարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։
Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրությունների վրա, ինչպես նաև մարգագետիններում և մարգագետնատափաստաններում, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Վտանգված տեսակ է։ Հայտնի են 2 պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հիմնական սպառնալիքը գյուղատնտեսական հանդակների ընդլայնումն է և ենթակառուցվածքի զարգացումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէր[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։