Կլաուս Յակոբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուս Յակոբս
գերմ.՝ Klaus Johann Jacobs
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1936(1936-12-03)[1]
ԾննդավայրԲրեմեն, Նացիստական Գերմանիա[2]
Մահացել էսեպտեմբերի 11, 2008(2008-09-11)[3][1] (71 տարեկան)
Մահվան վայրԿյուսնախտ
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Համբուրգի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներChristian Jacobs?

Կլաուս Յոհան Յակոբս (գերմ.՝ Klaus Johann Jacobs, դեկտեմբերի 3, 1936(1936-12-03)[1], Բրեմեն, Նացիստական Գերմանիա[2] - սեպտեմբերի 11, 2008(2008-09-11)[3][1], Կյուսնախտ), շվեյցարացի միլիարդատեր։ Ունի գերմանական ծագում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբսն ավարտել է Համբուրգի համալսարանը, իսկ ավելի ուշ՝ Սթենֆորդի համալսարանը։ Ավարտելուց հետո իր կարիերան է սկսել սուրճի և շոկոլադի արտադրության ոլորտում։ 1962 թվականին դարձել է Յակոբս AG ընկերության գնումների և մարքեթինգի գծով տնօրեն, իսկ 1972 թվականին՝ գլխավոր տնօրեն։ 1982 թվականին Յակոբս AG-ը և Interfood-ը միավորվել են՝ ստեղծելով Jacobs Suchard AG-ը՝ Եվրոպայի թիվ մեկ շոկոլադի և սուրճի համատեղ ընկերությունը (մինչև 1990 թվականը, երբ այն բաժանվել և վաճառվել է Philip Morris կորպորացիային)։ 1990 թվականին ստեղծել է Barry Callebaut ընկերությունը՝ շոկոլադի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկը։

1991 թվականին Յակոբսը գնել է Adia Personnel Services ընկերությունը, որը հետագայում միացրել է Ecco-ի հետ։ Համատեղ ընկերությունը ստացել է Adecco անվանումը և մտել է Global Fortune 500-ի մեջ։

Կլաուս Յակոբսը մահացել է 2008 թվականի սեպտեմբերի 11-ին Շվեյցարիայի Կյուսնախտ քաղաքում[5][6]։

Մասնակից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • World Scout Foundation
  • 1996-1998 թվականներին Friends of the Hohe Tauern National Park-ի նախագահ
  • 2003 թվականից Ցյուրիխի օպերայի տնօրենների խորհրդի անդամ[7]
  • «Բայրոտի ընկերներ» ասոցացիայի տնօրենների խորհրդի անդամ։

Պատվավոր նշաններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005՝ Բազելի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի պատվավոր դոկտորի կոչում
  • 2005՝ Ցյուրիխի կրթության քոլեջի կրթական մրցանակ՝ կրթական և երիտասարդական նախագծերի համար
  • 16 ապրիլ, 2008՝ Բրեմենի ոսկե մեդալ՝ Բրեմեն քաղաքի շահերին մատուցած ծառայությունների համար
  • 2008՝ Բեռլին-Բրանդենբուրգի գիտությունների ակադեմիայի Լայբնից մեդալ՝ ակադեմիական գիտության մեջ ունեցած ավանդի համար
  • 1999՝ Silver World Award՝ Ամերիկայի սկաուտների կողմից
  • 2005-2008՝ Սկաուտների միջազգային կոմիտեի «Բրոնզե գայլ» մրցանակ
  • 1991՝ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան
  • 2000՝ Ավստրիայի պատվո նշան «Գիտության և արվեստի համար»[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #133337073 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2008/09/11/AR2008091103514.html
  4. https://scout.org/bronze-wolf-awardees
  5. «Klaus J. Jacobs; Billionaire entrepreneur». New York Times. 2008 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին. «Klaus J. Jacobs, 71, a German-born billionaire entrepreneur who built the world's ... firm founded by his great-uncle, Johann Jacobs & Co., when he was 33 . ...»
  6. Edward Beckett (2008 թ․ սեպտեմբերի 13). «Chocolate King Jacobs Dies. Philanthropist succumbs to cancer at 71». Forbes magazine. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին. «Klaus J. Jacobs, chocolate magnate, philanthropist and opera lover, has died aged 71. Urs Laufer, a family spokesman, said Jacobs died of cancer early on Thursday at home in Kuesnacht, near Zurich.»
  7. «Chocolate King Jacobs Dies». Forbes. 2008 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  8. «Reply to a parliamentary question» (pdf) (գերմաներեն). էջ 1380. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]