Կիպրոսի հիմնախնդիր
Կիպրոսի հիմնախնդիր կամ Կիպրոսի ճգնաժամ, դեռևս հանգուցալուծում չգտած խնդիր։ Ծագել է 1974 թվականին Թուրքիայի` Հյուսիսային Կիպրոս ներխուժման և Կիպրոսի տարածքի մեկ երրորդի զավթման պատճառով։ Հակամարտությունը առաջացման սկզբից գտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. խնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևեր[1][2][3]։ Չնայած Կիրպոսի Հանրապետությունը ճանաչված է որպես միակ օրինական իշխանություն պետության տարածքում, հյուսիսային հատվածը դե ֆակտո գտնվում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության իշխանության ներքո, որը պաշտպանվում է Թուրքիայի զինված ուժերի կողմից[4]։ Սկզբնապես, Բրիտանական կայսրության, ապա Օսմանյան կայսրության կողմից կղզու զավթման պայմաններում, Կիպրոսի հիմնախնդիրը դիտարկվում էր որպես հակամարտություն Կիպրոսի ժողովրդի և զավթիչների միջև` ինքնորոշման հասնելու համար։ Այնուհետև, սակայն, խնդիրը վերածվեց էթնիկ հակամարտության կղզու թուրքերի և հույների միջև[5]։ Արդյունքում խնդրի հնչեղությունը դուրս եկավ կղզու սահմաններից և Լոնդոնում և Զուրիչում կնքված երաշխավորության պայմանագրերի արդյուքնում ընդգրկեց նաև Թուրքիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, ՄԱԿ-ը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը(ոչ պաշտոնապես)[6]։ 1974 թվականի Կիպրոսի հեղաշրջումը հանգեցրեց թուրքական ներխուժմանը[7] և հյուսիսային հատվածի զավթմանը։ 1983 թվականին Կիպրոսի թուրքական համայնքը միակողմանիորեն հռչակեց անկախություն` ձևավորելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Պետությունը մինչ այժմ միջազգայնորեն ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից[8][9], որով այն հաստատեց դիվանագիտկան հարաբերություններ ինքնահռչակ պետության հետ` ոտնահարելվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի մայիսի 11-ին ընդունված 550-րդ բանաձևը։ Հետագա բախումներից խուսափելու համար ՄԱԿ-ը սահմանել է միջանկյալ բուֆերային գոտի երկու համայնքների միջև (անգլ.՝ United Nations Buffer Zone in Cyprus): Վերջին տարիներին կողմերի միջև լարվածությունը թուլացել է, ինչն էլ 2014 թվականին հանգեցերեց միավորման շուրջ բանակցությունների սկզբնավորմանը[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիպրոս կղզին իր բարենապստ բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով մշտապես հրապուրել է տարբեր ժամանակների գերտերություններին[11]։ Կղզին մշտապես բնակեցված է եղել գլխավորապես հույներով։ Այն եղել է պարսիկների, Ալեքսանդր Մեծի, Եգիպտոսի, Հռոմեական կայսրության, ապա Արաբական խալիֆայության ենթակայության տակ։ 12-րդ դարում կղզում իշխանության է եկել Լուսինյանների ընտանիքը, որն էլ հիմնել է Կիպրոսի թագավորությունը։ 1570 թվականից սկսած երեք դար շարունակ կղզին ենթարկվել է Օսմանյան կայսրության հպատակությանը։
19-րդ դարից սկսած էթնիկ հույները ակտիվ միջոցներ են ձեռք առնում օսմանյան լուծը թոթափելու և Հունաստանի հետ միավորվելու համար։ 1878 թվականի Բրիտանիան ստանձնեց կղզու վարչական ղեկավարումը այն Ռուսաստանի ազդեցությունից հեռու պահելու համար։ Ապա բրիտանա-թուրքական գաղտնի գործարքի արդյունքում այն կրկին դարձավ թուրքահպատակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունը մտավ պատերազմի մեջ Կենտրոնական տերությունների կողմից, Բրիտանիան չեղյալ հայտարարեց վերոհիշյալ գործարքը և այն հռչակեց Բրիտանական գաղութ։ 1915 թվականին Բրիտանիան առաջարկեց Հունաստանի Կոստանդին Առաջին թագավորին Կիպրոսը միացնել Հունաստանին` պայմանով, որ Հունաստանը մտնի պատերազմի մեջ հօգուտ դաշնակիցների։ Կոստանդինը, սակայն, մերժեց։
1918-1955 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանական իշխանության ներքո Կիպրոսը խուսափեց հույն-թուրքական հակամարտություններից և վայրագություններից. մասնավորապես 1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմի ընթացքում։ Պետք է նշել, որ Կիպոսի թուրքերը մշտապես դեմ են եղել Հունաստանին միավորմանը։ 1930-ական թվականներին նոր թափով բորբոքվեցին Հունաստանի միավորվել ձգտող շարժումները։ Նման փորձ էր 1931 թվականի հեղափոխությունը։ Այն սկսվեց Նիկոսիայում, ապա տարածվեց պետության մյուս մասերում ևս։ Բրիտանիան դիմեց կտրուկ միջոցների։ Ռազմական նոր ստորաբաժանումներ ուղարկվեցին կղզի և հեղափոխությունը ճնշվեց[12][13]։ Ձևավորվեցին հատուկ ոստիկանական խմբեր միայն կիպրական թուրքերից, որպեսզի պայքարեն հեղափոխականների դեմ[14][15]։ Երկու եպիսկոպոսներ և բազմաթիվ քաղաքացիներ աքսորվեցին[16]։ Քաղաքային ընտրությունները դադարեցվեցին և մինչև 1943 թվականը բոլոր պաշտոնյաները նշանակվում էին կառավարության կողմից։
Մինչև 1954 թվականը մի շարք ակտիվ թուրքական կառույցներ էին ստեղծվել Կիպրոսում, ինչպիսիք են Ուսանողների ազգային միությունը, Կիպրոսում թուրքերի իրավունքների պաշտպանության կոմիտեն, Փխստականների առողջապահական կազմակերպությունը։ Բայց գլխավորապես թուրքական առևտրական միավորումներն էին, որ բարենպաստ մթնոլոտ էին ձևավորում կղզին թուրքական և հունական մասերի բաժանելու համար։ Այս ընթացքում ձևավորվում է նաև Կիպրոսի թուրքերի խորհրդարանական կազմակերպությունը` Թուրքական դիմադրության կազմակերպությունը։ 1950 թվականին Կիթիոնի եպիսկոպոս Մակարիոսը դարձավ Կիպրոսի արքեպիսկոպոս։ Պաշտոնի ստանձնման կապակցությամբ իր ելույթում նա երդվեց չհանգստանալ, քանի դեռ Կիպրոսը միացված չէ «մայր Հունաստանին»։ Աթենքում Էնոզիսը դարձել էր հասարակական քննարկման առարկա։ Կիպրոսցի գնդապետ Ջորջ Գրիվասը դարձել էր հայտնի իր կոշտ դիրքորոշմամբ։ Նա միացումը` էնոզիսը իրականացնելու համոզվածությամբ 1951 թվականի հուլիսին այցելեց Կիպրոս։ Նա քննարկեց իր գաղափարը Մակարիոսի հետ, բայց հիսթափվեց, քանի որ վերջինս Բրիտանական ազդեցությունը թոթոավելու քաղաքական պայքարի կողմանկից էր, այլ ոչ թե ապստամբական։ Մակարիոսին մտահոգեց Գրիվասի ծայրահեղական մոտեցումները, բայց նա շարունակեց պայքարը զուտ դիվանագիտկան միջոցներով. մասնավորապես փորձում էր խնդրի մասնակից դարձնել ՄԱԿ-ին։ Ի վերջո նպատակին հասնելու միջողների տարբերությունը նրանց դարձերց թշնամիներ։ 1954 թվականի օգոստոսին ՄԱԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչը պաշտոնապես դիմեց, որ Կիպրոսի բնակչության ինքնորոշման հարցը ներառվի Գլխավոր ասամբլեայի վեցերորդ նստաշրջանի օրակարգում։ Թուրքիան դեմ արտահայտվեց Հունաստանի ր Կիպրոսի միավորմանը։ Կիպրոսի թուրքական համայնքը ևս դեմ էր Էնոզիսին, քանի որ պնդում էին, որ Բրիտանական իշխանության ներքո իրենց իրավունքները և ինքնությունը պաշտպանված էին։ Հույնների ազգայանական տրամադրությունների աճին զուգընթաց աճում էին նաև թուրքերի ազգայանական տրամադրությունները։ 1954 թվականին արդեն Թուրքիայի կառավարությունը ակտիվորեն ներգրավվեց խնդրին։ Դրանով հակասությունները ավելի թեժացան[17]։ Դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան հայտարարեց, որ իրավիճակին համապատասխան չի համարում այդ պահին որոշում կայացնելը։ Սա դժգոհությունների նոր ալիք բարձրացրեց Կիպրոսում։ Ի վերջո Կիպրոսը անկախացավ 1960 թվականի օգոստոսի 16-ին։
Սահմանադրական ձախողում և միջհամայնքային բանացկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանադրական պայմանվորվածությունների համաձայն Կիպրոսը դարձավ անկախ պետություն հույն նախագահով և թուրք փոխնախագահով։ Կառավարական վարչակազմում տեղերը բաշխված էին 9 հույն, 3 թուրք համամասնությամբ[18]։ Բայց կառավարման նման բարդ համակարգն էլ չհաշտեցրեց երկու համայնքներին։ Ժամանակի ընթացքում առաջացան լուրջ տարաձայնություններ։ Դրանք հիմանակնում վերաբերում էին հարկահավաքությանը և քաղաքային ինքնավարություններին։ Եվ վետոյի իրավունքի պատճառով փակուղի էր ստեղծվում քաղաքական որոշումներ կայացնելիս։ Քանի որ թուրքերը կղզում փոքրամասնություն էին կազմում, հույները կարծում էին, որ իրավաբանական այս հավասարությունը իրականում խտրկանություն է թուրքերի նկատմամբ։ Այսպիսի մտքեր զարգանում էին հատկապես հունական ազգային շրջանակներում, որոնք փաստացի չէին հրաժարվել միավորման գաղափարից։ 1963 թվականին արքեպսկոպոս Մակարոիսը առաջարկեց մի շարք ուղղումներ մտցնել սահմանադրության մեջ, որը կնպաստեր պետական կառավարման բարելավմանը և համակենտրոնացմանը։ Թուրքերը սա համարեցին իրենց իրենց իրավունքների կրճատման փորձ և 1963 թվականի դեկտեմբերի 21-ից կղզում սկսվեցին անկարգություններ, որոնք վերածվեցին զինված բախումների երկու համայնքների միջև։ 1964 թվականի հունվարին Լոնդոնում հրավիրվեց կոնֆերանս Բրիտանիայի, Հունաստանի, Թուրքիայի ու Կիպրոսի մասնակցությամբ, որտեղ առաջարկվեց Կիպրոս ուղարկել միջազգայի զորքեր ՄԱԿ-ի դրոշի ներքո։ Որոշման հետ Կիպրոսը չհամաձայնեց և հարցը տեղափոխվեց Անվտանգության խորհուրդ։ Ի վերջո 1964 թվականի ապրիլի 14-ին Կիպրոս ուղարկվեցին ՄԱԿ-ի զորքերը համայնքների միջև բախումները կանխելու համար։ Սակայն Հունաստանն ու Թուրքիան շարունակում էին խառնվել Կիպրոսի ներքին գործերին։ Թուրքիան ռազմական օգնություն էր ցույց տալիս թուրքական համայնքնին, իսկ Հունաստանը հունական արմատaկան խմբավորումներին, որոնք պայքարում էին Մակարիոսի զիջողական քաղաքականության դեմ։ Արդյուքնում Հունաստանի օգնությամբ ակտիվացան Կիպրոսի հույն զինվորկաանները։ Նրանք անգամ փորձեցին սպանել Մակարիոսին, որը ձախողվեց։ Ըստ էության, Կիպրոսում իրավիճակը կախված էր Հունաստանից ու Թուրքիայից ու նրանց միջև եղած հարաբերություններից։ Չնայած երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամներ էին, բայց ունեին լարված հարաբերություններ։ 1965-1967 թվականներին Հունաստանում անկայուն իրավիճակ էր։ Ձախակենտրոն կուսակցությունները մեծամասնություն էին կազմում պառլամենտում, բայց բավարար ուժ չունեին ուժեղ կառավարություն կազմելու համար։ 1967 թվականին երկրում եղավ հեղաշրջում։ Կոսնատդին թագավորը հարկադրված լքեց երկիրը։ Հեղաշրջմամբ իշխանության եկած զինվորակնների մոտ ամրապնդվում էր Կիպրոսը զենքի ուժով միացնելու միտքը։ Այդ միտքը շուտով տարածվեց Կիպրոսի հունական համայնքի շրջանում և հատկապես հավանության արժանացավ արմատկանների կողմից։ Մակարիոսը սակայն դեմ էր Էնոզիսին։ Նա ցանակնում էր խնդիրները հարթել` օգտագործելով թուրքական համայնքի ղեկավար Դենկտաշի հետ իր լավ հարաբերություները։ Նկատելով Կիպրոսում հունական զորքերի հրամանատարության տրամադրությունները, նա զգուշանում էր ռազմական հեղաշրջումից, ինչպես եղավ Հունաստանում[19] – 200,000[20] : Այդ պատճառով 1974 թվականի հունիսի 10-ին Հունաստանի կառավարությանը դիմեց զորքերի մի մասը հետ կանչելու պահանջով։
1974 թվականի Հունաստանի հեղաշրջումը և Թուրքիայի ներխուժումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակարիոսի պահանջը գտավ բուռն արձագանք. հաջորդ օրը նրա դեմ դուրս եկան արմատակնները և հունական զորքերի աջակցույամբ գրավեցին թագավորական պալատը։ Մակարիոսը անգլիացի մի դիվանագետի օգնությամբ կարողացավ փախչել Մեծ Բրիտանիա։ Օգտվելով Նիկոսիայում օրինական իշխանության բացակայությունից` գործին միջամտեց նաև Թուրքիան։ 1974 թվականի հուլիսի 20-ին Կիպրոս ճժամանեցին թուրքական զորքերը թուրք բնակչությանը պաշտպանելու համար։ Նրանք զավթեցին Կիպրոսի հյուսիսի գերազանցապես թուրքաբնակ շրջանները, որը կազմում էր պետության տարածքի շուրջ 37 տոկոսը։ Առաջացավ հույն-թուրքական պատերազմի վտանգ։ ՆԱՏՕ-ի երկու անդամների նման կեցվածքը անհանգստացրեց Վաշինգտոնին։ Հունական սև սպաները կորցրել էին ԱՄՆ աջակցությունը։ Կառավարման յոթ տարները ցույց տվեցին, որ զինվորկաններ կառավարությունը անարդյոինավետ էր, և Հյուսիսայի Կիպրոսի կորստի մեղքը բարդվեց զինվորական խունտայի վրա։ 1974 թվականի ամռանը Աթենքում սկսվեցին հակակառավարական ցույցեր։ Նաև միջազգային ճնշումների ներքո զինվորականները ստիպված եղան հուլիսի 23-ին թողնել իշխանությունը և հեռանալ:1974 թվականին Հունաստանը դուրս եկավ ՆԱՏՕ-ից, ուր չվերադարձավ մինչև 1980 թվականը։ 1974 թվականին Կիպրոսում վերականգնվեց Մակարիոսի իշխանությունը, ով կառավարեց մինչը 1977 թվականը։ Բայց նրան չհաջողվեց վերականգնել միասնությունը Կիպրոսում։ Թուրքական զորքերը մնացին հյուսիսային հատվածում։ Իսկ 1983 թվականին թուրքական համայնքը պաշտոնապես հայտարարեց Հյուսիսային Կիպրոսի անկախության մասին[21], որի պաշտոնական անվանումն է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն։ Այս երկիրը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The first UN Security Council resolution on the Turkish invasion (no 353), issued the same day the invasion begun, July 20, 1974.
- ↑ United Nations General Assembly resolution 3212 (1974) titled “Question of Cyprus”, later endorsed by the UN Security Council resolution 365 (1974).
- ↑ The Annual Report of the Security Council 1974-1975 (see: “The Situation in Cyprus”, p. 2-25), covering roughly the year following the Turkish invasion in summer 1974.
- ↑ «Cyprus's Military Balance: Greek and Turkish Forces in Comparison - Balkanalysis». www.balkanalysis.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Anthony Eden, "Memoirs, Full Circle, Cassell, London 1960
- ↑ «FACTBOX: Key issues in Cyprus dispute». Reuters. 2009 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ http://www.un.org/documents/sc/res/1974/scres74.htm
- ↑ U.N. Security Council resolution 541 (1983) that deplores the declaration of “independence” by the Turkish-Cypriot authorities as secessionist and declares it legally invalid.
- ↑ U.N. Security Council resolution 550 (1984) condemning the “TRNC” recognition by Turkey.
- ↑ Cyprus Mail 11 Feb 2014 Արխիվացված 22 Փետրվար 2014 Wayback Machine Joint Declaration
- ↑ «Burial practices on Late Bronze Age Cyprus». [The British Museum]. 2009 թ․ փետրվար.
- ↑ «England sends troops to end Cyprus revolt». St. Petersburg Times. 1931 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «CYPRUS». Hansard. 259. 1931 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «CYPRUS (PRESS RESTRICTIONS)». Hansard. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «CYPRUS (NEWSPAPERS)». Hansard. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Cyprus (exiles)». Hansard. 260. 1931 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Cypriots on spot». The Pittsburgh Press. 1956 թ․ նոյեմբերի 24. էջ 4. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Report Submitted By Cyprus – Recent Political History And Developments». Humanrights.coe.int. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Cyprus – Refugees and Social Reconstruction». Countrystudies.us. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harry Anastasiou (2008). The Broken Olive Branch: Nationalism, Ethnic Conflict and the Quest for Peace in Cyprus: The Impasse of Ethnonationalism. Syracuse, New York: Syracuse University Press. ISBN 0-8156-3196-0.
- Dodd, Clement (1998). The Cyprus Imbroglio. The Eothen Press. ISBN 0-906719-21-6.
- Dodd, Clement (ed.) (1999). Cyprus: The Need for New Perspectives. The Eothen Press. ISBN 0-906719-23-2.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն) - Dodd, Clement (2010). The History and Politics of the Cyprus Conflict. Palgrave Macmillan. ISBN 978-0-230-24211-1.
- Brewin, Christopher (2000). European Union and Cyprus. Eothen Press. ISBN 0-906719-24-0.
- The European Parliament Policy Department External Policies (2008) The Influence of Turkish Military Forces on Political Agenda-Setting in Turkey, Analysed on The Basis of the Cyprus Question Արխիվացված 2009-08-29 Wayback Machine
- Gibbons, Harry Scott (1997). The Genocide Files. Charles Bravos Publishers. ISBN 0-9514464-2-8.
- Hannay, David (2005). Cyprus: The Search for a Solution. I.B. Tauris. ISBN 1-85043-665-7.
- Hitchens, Christopher (1997). Hostage to History: Cyprus from the Ottomans to Kissinger. Verso. ISBN 1-85984-189-9.
- Ker-Lindsay, James (2005). EU Accession and UN Peacemaking in Cyprus. Palgrave Macmillan. ISBN 1-4039-9690-3.
- Ker-Lindsay, James (2011). The Cyprus Problem: What everyone Needs to Know. Oxford University Press. ISBN 0-19-975715-1.
- Philippou, Lambros (2011). The Dialectic of the Cypriot Reason. Entipis, Nicosia.
- Yiannis Laouris (2011). Masks of Demons. Createspace, Amazon. ISBN 978-1-4610-8320-7.
- Mirbagheri, Farid (1989). Cyprus and International Peacemaking. Hurst. ISBN 1-85065-354-2.
- Nicolet, Claude (2001). United States Policy Towards Cyprus, 1954–1974. Bibliopolis. ISBN 3-933925-20-7.
- Oberling, Pierre (1982). The Road to Bellapais. Columbia University Press. ISBN 0-88033-000-7.
- O'Malley, Brendan and Ian Craig (1999). The Cyprus Conspiracy. I.B. Tauris. ISBN 1-86064-737-5.
- Palley, Claire (2005). An International Relations Debacle: The UN Secretary-General's Mission of Good Offices in Cyprus, 1999–2004. Hart Publishing. ISBN 1-84113-578-X.
- Papadakis, Yiannis (2005). Echoes from the Dead Zone: Across the Cyprus Divide. I.B. Tauris. ISBN 1-85043-428-X.
- Plumer, Aytug (2003). Cyprus, 1963–64: The Fateful Years. Cyrep (Lefkosa). ISBN 975-6912-18-9.
- Richmond, Oliver (1998). Mediating in Cyprus. Frank Cass. ISBN 0-7146-4431-5.
- Richmond, Oliver and James Ker-Lindsay (eds.) (2001). The Work of the UN in Cyprus: Promoting Peace and Development. Palgrave Macmillan. ISBN 0-333-91271-3.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն) - Tocci, Nathalie (2004). EU Accession Dynamics and Conflict Resolution: Catalysing Peace or Consolidating Partition in Cyprus?. Ashgate. ISBN 0-7546-4310-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Cyprus Dispute կատեգորիայում։ |
- Timeline – Cyprus (BBC)
- UN resolutions list on the Cyprus issue Արխիվացված 2007-06-05 Wayback Machine
- Recent U.N. document: The question of human rights in Cyprus Արխիվացված 2006-01-09 Wayback Machine
- Aspects of the Cyprus Problem from The Republic of Cyprus Press and Information Office Արխիվացված 2019-05-20 Wayback Machine
- A detailed Cyprus Problem site from The TFSC and Turkey
- Kissinger’s Secret Phone Calls Concerning Cyprus English translation of Eleftherotypia article Արխիվացված 2011-06-05 Wayback Machine
- EU task-force on the Turkish Cypriot community
- Cyprus and Turkey’s EU Process Արխիվացված 2016-03-03 Wayback Machine A Summary of the Problem from Turkish Perspective
- Lobby for Cyprus Արխիվացված 2019-12-27 Wayback Machine
- The Displaced Greek Communities of Cyprus Արխիվացված 2011-07-25 Wayback Machine
- Greek Cypriots begin removing Nicosia barrier Արխիվացված 2020-10-31 Wayback Machine
- Greek Cypriots tear down Nicosia's dividing wall
Փաստաթղթեր
- Echoes Across the Divide (2008) is an Australian documentary film about an attempt to bridge the Green Line with a bicommunal music project performed from the rooftops of Old Nicosia.