Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր
Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմա-օդային ուժեր |
Երկիր | Կիպրոս |
Ենթարկոում | Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն |
Մտնում է | Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա |
. | |
Կարգախոս | հունարեն՝ Αιέν υψικρατείν |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | գեներալ-մայոր Ստիլիանոս Դեմենեգաս հունարեն՝ Ταξίαρχος Στυλιανός Δεμένεγας[1] |
Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր (հունարեն՝ Διοίκηση Αεροπορίας), մտնում է Կիպրոսի Ազգային գվարդիայի կազմի մեջ և իրենից ներկայացնում է բանակային ավիացիա, որտեղ հիմնական նշանակությունը տրվում է ուղղաթիռներին։ Այն մի քանի ինքնաթիռները, որոնք առկա են Կիպրոսի ռազմաօդային ուժերում, օգտագործվում են օդից վերահսկողություն իրականացնելու և ուսումնական նպատակներով։ Կիպրոսի ռազմաօդային ուժերը սերտ կապեր են պահպանում Հունաստանի ռազմաօդային ուժերի հետ։ Կիպրոսի ռազմաօդային ուժերի օդաչուները, որպես կանոն, ուսումն անցնում են հունական ռազմաօդային ակադեմիայում։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիպրոսի ռազմաօդային ուժերի հրամանատարություն
- Կիպրոսի ռազմաօդային ուժերի շտաբ
- 449-րդ հակատանկային ուղղաթիռային էսկադրիլիա
- 450-րդ ուղղաթիռային էսկադրիլիա
- ԱԹՍ էսկադրիլիա
- Փրկարարական գործողությունների կոորդինացման կենտրոն
Տեղակայման կետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավիաբազա Լակատամիա, Նիկոսիա
- Ավիաբազա Պաֆոս (Ավիաբազա «Անդրեաս Պապանդրեու»)
Մարտական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմավորման կամ զորամասի նշանակումը | Սպառազինությունը և համալրումը | Տեղակայման վայրը |
---|---|---|
Կիպրոսի ռազմաօդային ուժերի հրամանատարություն | Նիկոսիա, (շտաբ) | |
449-րդ հակատանկային ուղղաթիռային էսկադրիլիա | 1-ին ավիաջոկատ։ SA 342L Gazalle
2-րդ ավիաջոկատ։ Bell 206L-3 |
Լակատամիա |
450-րդ ուղղաթիռային էսկադրիլիա | 1-ին ավիաջոկատ։ Մի-35Պ
2-րդ ավիաջոկատ։ BN-2B-21, PC-9 |
Պաֆոս |
Տեխնիկա և սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիպրոսի ռազմաօդային ուժերն ունեն բավականին սահմանափակ ավիացիոն սպառազինություն։ Սովորաբար կիրառվում են բազմանպատակ ոչ ռազմական թռչող սարքեր։ Կիպրոսի ռազմաօդային ուժերի տեխնիկայի և սպառազինության մասին տվյալները վերցված են Aviation Week & Space Technology ամսագրից[2]։
Պատկեր | Տիպ | Արտադրություն | Նշանակություն | Թվաքանակ | Ծանոթագրություններ | |
---|---|---|---|---|---|---|
Ինքնաթիռներ | ||||||
Pilatus PC-9 | Շվեյցարիա | Ուսումնավարժական | 1 | |||
BN-2B-21 Islander | Մեծ Բրիտանիա | Դիտական, տրանսպորտային | 1 | |||
Ուղղաթիռներ | ||||||
Մի-35Պ | Ռուսաստան | Մարտական ուղղաթիռ | 11 | Միլ Մի-24 ուղղաթիռի էքսպորտային տարբերակ | ||
SA 342L Gazelle | Ֆրանսիա | Հակատանկային ուղղաթիռ | 4 | Համալրված է հակատանկային հրթիռային համակարգով | ||
Bell 206L-3 | ԱՄՆ | Որոնողա-փրկարարական, ուսումնական | 2 | |||
Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) | ||||||
IAI Searcher 2 | Իսրայել | Հետախուզական | 2 խումբ | 2002 թվականից[3] |
Տարբերանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիպրոսի ռազմաօդային ուժերի տարբերանշանը նույնն է, ինչպիսին Հունաստանի ռազմաօդային ուժերի տարբերանշանը։ Տարբերությունը միայն Կիպրոսի դրոշի օգտագործումն է ողնափայտի վրա որպես տարբերանշան։
-
Կիպրոսի ռազմաօդային ուժերի տարբերանշան
-
Տեսանելիության նվազման տարբերակ
-
Տարբերանշան ողնափայտի վրա