Բանակային ավիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մի-24 «Կոկորդիլոս» մարտական[1]
Յակ-24 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռ
ԱՄՆ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի բանակային ավիացիայի պայմանական նշան

Բանակային ավիացիա (ռուս.՝ Армейская авиация, անգլ.՝ Army aviation), բառակապակցություն, որը տարբեր ժամանակաշրջաններում ընդհանրացնում էր ավիացիայի ձևավորումները զինված ուժերում (ԶՈւ) աշխարհի տարբեր երկրներում:

Այդ բառակապակցությունը տարբեր պետությունների ԶՈւ ռազմական գործում կարող է ունենալ տարբեր իմաստ:

Գրականության մեջ հանդիպում են նաև Ցամաքային զորքերի ավիացիա[2], Ցամաքային ուժերի ավիացիա անվանումները[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիացիայի ստեղծման պահից ի վեր այն սկսեց ներառվել աշխարհի տարբեր երկրների բանակներում և նավատորմերում: Եվ համապատասխանաբար բաժանվում էր բանակային և նավատորմային ավիացիաների:

Ռուսաստանի զինված ուժերի բանակային ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակային ավիացիան կազմավորում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի կազմում: Բանակային ավիացիայի հիմնադրման օր է համարվում հոկտեմբերի 28-ը: 1948 թվականի այդ օրը Սերպուխով քաղաքում հիմնադրվել է ԽՍՀՄ Զինված ուժերի առաջին ավիացիոն ուղղաթիռային էսկադրիլիան[1]:

Նախկինում բանակային ավիացիա տերմինն ունեցել է այլ իմաստ: Բանակային ավիացիա, այսինքն բանակի, այլ ոչ թե նավատորմի ավիացիա: Բանակային ավիացիան ստեղծվել և մարտական գործածության փորձ է ստացել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918 թվականներին):

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ մի շարք պետություններում բանակային ավիացիան գլխավորապես ներկայացվել է հետախուզության ստորաբաժանումներով, կործանիչ և ռմբակոծիչ ավիացիաներով: Հետպատերազմյան ժամանակաշրջանում բանակային ավիացիան լայն տարածում է ստացել տեղային պատերազմներում և հակամարտություններում, 20-րդ դարի 70-ական թվականներին հետագա զարգացումն է ստացել: Դրանց հիմքն էին կազմում տարբեր նշանակության ուղղաթիռները, ինքնաթիռները և ԱԹՍ-երը:

Կայսերական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինժեներական գերատեսչությունը զգուշությամբ էր վերաբերվում ռազմական նպատակներով ավիացիան օգտագործելու գաղափարին: Միայն 1909 թվականին Ուսումնական օդագնացության պարկին առաջարկվել է հավաքել 5 ինքնաթիռ: Այնուհետև ռազմական գերատեսչությունը արտասահմանյան ընկերություններից գնել է մի քանի Wright և Ֆարման ինքնաթիռներ: Մինչդեռ Ռուսաստանում բացվել էին մի քանի ձեռնարկություններ, որոնք արտադրում էին շարժիչներ և ինքնաթիռներ: Դրանցից մի քանիսը համարվում էին ֆրանսիական գործարանների դուստր ձեռնարկություններ: 1909-1917 թվականներին Ռուսաստանում ստեղծվել են 20-ից ավել ավիացիոն ձեռնարկություններ:

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջանում՝ 1941 թվականին ԽՍՀՄ Զինված ուժերի Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի ռազմաօդային ուժերը բաժանվում էին՝

Այլ պետությունների զինված ուժերի բանակային ավիացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի-28 ուղղաթիռը ՄԱԿՍ-2007 ցուցահանդեսում:
Մի-171Շ ուղղաթիռը ՄԱԿՍ-2007 ցուցահանդեսում:
Կա-226Տ:

ԱՄՆ զինված ուժերի բանակային ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում բանակային ավիացիան մտնում է ԱՄՆ զինված ուժերի կազմի մեջ, և կոչվում է Բանակային ավիացիայի կորպուս: Զինված է մարտական և տրանսպորտա-մարտական ուղղաթիռներով, անօդաչու սարքերով (ԱԹՍ): Մարտական գործողությունները վարում է բանակային օպերացիաների կամ հետևազորային, տանկային և օդադեսանտային միավորումների մարտական գործողությունների հետ համատեղ:

Անգլիայի զինված ուժերի բանակային ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի բանակային ավիացիան զինված է տրանսպորտային, գրոհային, բազմանպատակային ուղղաթիռներով և տրանսպորտային ինքնաթիռներով:

Գերմանիայի զինված ուժերի բանակային ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի դրությամբ սպառազինության մեջ առկա էր 518 միավոր MBB Bo 105 ուղղաթիռներ, մի քանի միավոր ԱԹՍ:

Ռուսաստանի ԶՈւ բանակային ավիացիայի հիմնական սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև թվարկված ուղղաթիռները ներկայացված են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում տարբեր մոդելներով և մոդիֆիկացիաներով, ներկայացված սպառազինության որոշ մոդելներ և մոդիֆիկացիաներ ՌԴ զինված ուժերում չեն օգտագործվում կամ համարվում են արտահանվող սպառազինություն:

Բազմանպատակային ուղղաթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի-1 (նախորդ)
  • Մի-2 (նախորդ)
  • Մի-4 (նախորդ) առաջին սերիական ուղղաթիռն է, որն ունի ներկառուցված սպառազինություն:
  • Կա-226, Կա-226Տ:

Մարտական ուղղաթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտային (տրանսպորտա-մարտական) ուղղաթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Применение вертолётов огневой поддержки // Устав СВ США FM-17-50, 1977 год;
  • Советская военная энциклопедия, М., Воениздат, 1976 год;
  • Элтон Р., «Аэромобильная дивизия в 70-е годы в Армии США.», 1972 год;
  • Белов М. И., Авилин В. Ф., «Аэромобильные операции армии США.», — Воениздат, М.: 1977 год;
  • «Воздушно-десантные операции сухопутных войск США.», — ГРУ ГШ, М.: 1988 год;
  • Колеко Л. Воздушно-десантные войска США // «Труппендинст» (Австрия), № &; 5.;— 1987 год;
  • Ведение боевых действий // Полевой устав Армии США., — М.: ГРУГШ, 1986 год;
  • «Зарубежное военное обозрение» № 5, 6, 8/ 1988 год; 6/1993 год; 5/1994 год; 7/1995 год; 2,3/1990 год; 6/1991 год.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]