Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր
| Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություն | |
| Տեսակ | ռազմա-օդային ուժեր |
| Երկիր | |
| Ենթարկոում | Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն |
| Մտնում է | Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա |
| . | |
| Կարգախոս | հունարեն՝ Αιέν υψικρατείν |
| Հրամանատարներ | |
| Ներկա հրամանատար | գեներալ-մայոր Ստիլիանոս Դեմենեգաս հունարեն՝ Ταξίαρχος Στυλιανός Δεμένεγας[1] |
Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր (հունարեն՝ Διοίκηση Αεροπορίας), մտնում է Կիպրոսի Ազգային գվարդիայի կազմի մեջ և իրենից ներկայացնում է բանակային ավիացիա, որտեղ հիմնական նշանակությունը տրվում է ուղղաթիռներին։ Այն մի քանի ինքնաթիռները, որոնք առկա են Կիպրոսի ռազմաօդային ուժերում, օգտագործվում են օդից վերահսկողություն իրականացնելու և ուսումնական նպատակներով։ Կիպրոսի ռազմաօդային ուժերը սերտ կապեր են պահպանում Հունաստանի ռազմաօդային ուժերի հետ։ Կիպրոսի ռազմաօդային ուժերի օդաչուները, որպես կանոն, ուսումն անցնում են հունական ռազմաօդային ակադեմիայում։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիպրոսի ռազմաօդային ուժերի հրամանատարություն
- Կիպրոսի ռազմաօդային ուժերի շտաբ
- 449-րդ հակատանկային ուղղաթիռային էսկադրիլիա
- 450-րդ ուղղաթիռային էսկադրիլիա
- ԱԹՍ էսկադրիլիա
- Փրկարարական գործողությունների կոորդինացման կենտրոն
Տեղակայման կետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավիաբազա Լակատամիա, Նիկոսիա
- Ավիաբազա Պաֆոս (Ավիաբազա «Անդրեաս Պապանդրեու»)
Մարտական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կազմավորման կամ զորամասի նշանակումը | Սպառազինությունը և համալրումը | Տեղակայման վայրը |
|---|---|---|
| Կիպրոսի ռազմաօդային ուժերի հրամանատարություն | Նիկոսիա, (շտաբ) | |
| 449-րդ հակատանկային ուղղաթիռային էսկադրիլիա | 1-ին ավիաջոկատ։ SA 342L Gazalle
2-րդ ավիաջոկատ։ Bell 206L-3 |
Լակատամիա |
| 450-րդ ուղղաթիռային էսկադրիլիա | 1-ին ավիաջոկատ։ Մի-35Պ
2-րդ ավիաջոկատ։ BN-2B-21, PC-9 |
Պաֆոս |
Տեխնիկա և սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիպրոսի ռազմաօդային ուժերն ունեն բավականին սահմանափակ ավիացիոն սպառազինություն։ Սովորաբար կիրառվում են բազմանպատակ ոչ ռազմական թռչող սարքեր։ Կիպրոսի ռազմաօդային ուժերի տեխնիկայի և սպառազինության մասին տվյալները վերցված են Aviation Week & Space Technology ամսագրից[2]։
| Պատկեր | Տիպ | Արտադրություն | Նշանակություն | Թվաքանակ | Ծանոթագրություններ | |
|---|---|---|---|---|---|---|
| Ինքնաթիռներ | ||||||
| Pilatus PC-9 | Ուսումնավարժական | 1 | ||||
| BN-2B-21 Islander | Դիտական, տրանսպորտային | 1 | ||||
| Ուղղաթիռներ | ||||||
| Մի-35Պ | Մարտական ուղղաթիռ | 11 | Միլ Մի-24 ուղղաթիռի էքսպորտային տարբերակ | |||
| SA 342L Gazelle | Հակատանկային ուղղաթիռ | 4 | Համալրված է հակատանկային հրթիռային համակարգով | |||
| Bell 206L-3 | Որոնողա-փրկարարական, ուսումնական | 2 | ||||
| Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) | ||||||
| IAI Searcher 2 | Հետախուզական | 2 խումբ | 2002 թվականից[3] | |||
Տարբերանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիպրոսի ռազմաօդային ուժերի տարբերանշանը նույնն է, ինչպիսին Հունաստանի ռազմաօդային ուժերի տարբերանշանը։ Տարբերությունը միայն Կիպրոսի դրոշի օգտագործումն է ողնափայտի վրա որպես տարբերանշան։
-
Կիպրոսի ռազմաօդային ուժերի տարբերանշան
-
Տեսանելիության նվազման տարբերակ
-
Տարբերանշան ողնափայտի վրա