Կին (նկար, Մունկ)
Կին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1894 |
բարձրություն | 164 սանտիմետր |
լայնություն | 250 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Բերգենի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Բերգենի գեղարվեստի թանգարան և KODE Art museums and composer homes? |
Ծանոթագրություններ |
«Կին» (նորվ.՝ Kvinnen), Էքսպրեսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից, նորվեգացի գրաֆիկական, թատերեկան նկարիչ, գեղանկարիչ և արվեստների տեսաբան Էդվարդ Մունկի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1895 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 164 × 250 սմ։
Այսօր «Կին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է KODE թանգարանում (Օսլո, Նորվեգիա)[1]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կին» ստեղծագործությունը չափերով շատ մեծ նկար է, որտեղ նկարված է կին՝ իր կյանքի տարբեր փուլերում․ պատանեկություն, հասունություն և ծերություն։ Նկարը հայնտնի է նաև «Սֆինքս» անվանումով[2]։ Նկարի կենտրոնական հատվածում հասուն կինն է, որը մերկ է պատկերված։ վերջինս շիկահեր է, կարմիր շուրթերով։ Ձեռքերը վեր է բարձրացրել, գլուխը «անամոթաբար» թեքել է։ Ձախ կողմում պատկերված է սպիտակազգեստ աղջիկ՝ ծածանվող մազերով։ Նա կանգնած է ավազե շերտին՝ ջրի և անտառի միջև և նայում է հեռու հորիզոնին։ Մեծահասակ կինը նկարված է աջ կողմում․ գունային առումով նա ցայտուն պատկերված չէ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1880-1885)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1886-1892)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1893-1898)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Kvinnen [Olje på lerret]». digitaltmuseum.no (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «The Three Stages of Woman (Sphinx) by Edvard Munch». www.thehistoryofart.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մունկի թանգարանի պաշտոնական կայք(չաշխատող հղում)