Jump to content

Կիմ Սու Հյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Սու Հյոն
կորեերեն՝ 김수현
Ծնվել էփետրվարի 16, 1988(1988-02-16)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունՉունգ Անգի համալսարան և Joongdong High School?
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ, սցենարիստ, մոդել, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և կոմպոզիտոր
Ծնողներհայր՝ Kim Chung-hoon?
goldmedalist.com/en/artistView/soohyun_kim

Կիմ Սու Հյոն (հանգըլ: 김수현; հանջա: 金秀賢,փետրվարի 16, 1988(1988-02-16)[1], Սեուլ, Հարավային Կորեա), կորեացի դերասան, երգիչ, հաղորդավար և մոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Սու Հյոնը ծնվել է 1988 թվականի փետրվարի 16-ին Սեուլ քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում։ Կիմի մայրը դպրոցական տարիներին խրախուսում էր նրա՝ դերասանական վարպետության դասերի հաճախելը։ Նրա հայրը 1980-ական թվականներին հայտնի կորեացի ռոք երգիչ Կիմ Ջոն Հունն է՝ «Յոթ դելֆիններ» խմբի մենակատարը[2]։ Խորթ քույրը՝ Կիմ Ջու Նան, նույնպես երգչուհի է։ Զարմիկ Կիմ Հե Սոլը, որն առավել հայտնի է Zion.T[en] անունով, փոփ և հիփ հոփ կատարող է, պրոդյուսեր, երգերի հեղինակ։ Չնայած նման բազմակողմանի հարազատների առկայությանը, տղան մեծացել է ինտրովերտ։

Կիմ Սու Հյոնը ավարտել է Կաննամգուի շրջանի տարրական, միջնակարգ և բարձրագույն դպրոցները։ Ավագ դպրոցում Կիմ Սու Հյոնը շատ հանգիստ տղա էր, իր բնական ինքնամփոփության պատճառով, և ոչ ոք չէր սպասում նրան տեսնել զվարճանքի ինդուստրիայում։ Ավագ դպրոցում նա առաջին անգամ սկսել է խաղալ իր անձը փոխելու համար։ Բայց երբ նա սկսել է ջանասիրաբար մտապահել սցենարները և ընդգրկվել դպրոցական ներկայացումներում, առաջին անգամ մտածել է դերասան դառնալու մասին։ 2003 թվականին նա խաղացել է «Բրիոլին» և «Քուն ամառային գիշերում» մյուզիքլներում։

2009 թվականին Սու Հյոնը ընդունվել է Սեուլում Չունանի անվան համալսարանը՝ «Թատրոնի և կինոի դերասանի» մասնագիտությամբ[3]։

2007 թվականին տեղի է ունեցել Սու Հյոնի առաջնաելույթը հեռուստատեսությամբ․ երիտասարդ դերասանը նկարահանվել է «ժպտացեք։ Հիմա թռչունը կթռչի» (անգլ.՝ «Kimchi Cheese Smile»սիթքոմում)[4]։ Այնուհետև նա հայտնվել է 2008 թվականի «Ակվարիումի ձկներ» սերիալում, որը հիմնված էր իրական իրադարձությունների վրա և պատմում էր դպրոցականների խնդիրների մասին, որոնց ամբողջ կյանքը կենտրոնացած է կրթություն ստանալու վրա[5]։ Ֆիլմը արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան հեռարձակողների միության մրցանակին[6]։ Մասնակցել է նաև «Հայրական տուն» (2009) նախագծին։ «Հայրական տուն» մինի սերիալը բաղկացած էր 2 դրվագից, որոնցում Սու Հյոնը նկարահանվել էր փորձառու դերասան Չհվե Մին Սուիի հետ[7]։ Բացի այդ, 2009 թվականին Կիմ Սու Հյոնը հայտնվել է «Արդյոք լինելու է ձյուն Ամանորին» և «Հսկան» (2010) դորամաներում՝ խաղալով տղամարդկային կերպարների փոքր տարբերակը։ Այդ նախագծերին մասնակցությունը թույլ է տվել նրան բարձրանալ կարիերայի աստիճանով։

2009 թվականին ԿԻմ Սու Հյոնը խաղացել է «Worst Friends by Namkoong Sun» («Երդվյալ ընկերները») կարճամետրաժ ֆիլմում, որը Կորեայի արվեստի ազգային համալսարանի կողմից նկարահանված կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում «Լավագույն սոցիալական դրամա» անվանակարգում ստացել է մրցանակ։ Հենց նույն տարում նա նաև եղել է «Sonyeon Sonyeo Гайо Baekseo» շոուի հաղորդավար։

2011 թվականին Քիմ Սու Հյոնը ստացել է մեծ ճանաչում՝ դեռահասների համար նախատեսված «Համակված երազանքով» սերիալում խաղալով գեղջուկ տղայի դեր, որը պարզվում է, երաժշտական հանճար է[8]։ Չունենալով որևէ փորձ՝ երիտասարդ դերասանը երեք ամսվա ընթացքում JYP Entertainment գործակալությունում երգել և պարել է սովորել։ Սու Հյոնը երգել և պարել է սովորել օրվա մեջ մի քանի ժամ։ Նա մասնակցություն է ունեցել «Dreaming» և «Dream High» սերիալի երկու սաունդթրեքի ձայնագրություններին[9]։ Սերիալը բարձր վարկանիշներ է ստացել Կորեայում, նվաճել է մի քանի միջազգային մրցանակներ, այդ թվում՝ կորեական կինոյի պատմության մեջ առաջին անգամ առաջադրվել է Շվեյցարիայի հեռուստատեսության «Ոսկե վարդ» մրցանակին։ Սերիալի առաջին եթերաշրջանի ավարտից հետո արտիստը մասնակցել է համերգների և երաժշտական շոուների, խաղացել է էպիզոտիկ դեր երկրորդ եթերաշրջանի պիլոտային սերիայում։ Երկրորդ եթերաշրջանը էկրան է բարձրացել 2012 թվականին, բայց արդեն այլ դերասանական կազմով։

Նրա հայտնիությունը կտրուկ աճել է, երբ նա նկարահանվել է «Արևը Լուսնի գրկում» սերիալում, որի վարկանիշը եզրափակիչ էպիզոդոմ հասել է 42,2 %–ի[10]։ Դերասանը կրկին մասնակցել է սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով «Only You» բալլադը, որը գլխավորել է երաժշտական չարտերը, ինչպես նաև ավելի ժամանակակից «Another Way» երգը։ Ավելի ուշ 2012 «Baeksang Arts Awards»-ում արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին։ Նրա հաղթանակը թեժ քննարկել են, քանի որ նա ամենաերիտասարդ դերասանն էր առաջադրվածների շարքում։ «Ես շատ շնորհակալ եմ դրա համար, բայց ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ինձ շատ տնային աշխատանք են տվել։ Ես կաշխատեմ դառնալ լավագույն դերասանը, որպեսզի արժանի լինեմ այս մրցանակին»[11]։

«Արևը Լուսնի գրկում» դորամայի հետ միասին Սու Հյոնը սահմանել է նոր ռեկորդ՝ լինելով միաժամանակ 17 բրենդի գովազդային մոդել, այդ թվում՝ նոթբուքերի, ֆոտոխցիկների, կոստյումների, կոսմետիկայի, սպորտային հագուստի, սուրճի, պիցցայի, պաղպաղակի, ժելեի, զովացուցիչ ըմպելիքների, գարեջրի, հյուսվածքները փափկացնողների և այլնի։ Ըստ զվարճանքի ոլորտի ներկայացուցիչների՝ Սու Հյոնը ստացել է ավելի քան 6 մլրդ վոն (5,3 մլն դոլար) բացառիկ գործարքների համար («A» կատեգորիայի կորեացի հայտնի մարդկանց մեծ մասը վաստակում է 300 միլիոնից մինչև 350 միլիոն վոն)։

2012 թվականին Սու Հյոնը առաջնաելույթ է ունեցել մեծ էկրանին «Գողերը» ֆիլմում, որը մամուլում անվանում են «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի կորեական տարբերակը։ Նրա հերոսը՝ Չամպանոն, կորեական և չինական գողերի խմբավորման ամենաերիտասարդ անդամն է, որոնք միավորվել են Մակաո կազինոյից «Արևի արցունքի» ադամանդը գողանալու համար։ «Գողերը» ֆիլմը դարձել է կորեական կինոյի պատմության մեջ ամենահասութաբեր ֆիլմը[12]։

Կիմ Սու Հյոնը Կորեայում և արտասահմանում իր փառքի գագաթնակետին է հասել 2013 թվականին թողարկված «Աստղից մարդը» սերիալում նկարահանվելով, որը պատմում է այլ մոլորակից տղամարդու և երկրային կնոջ սիրո մասին[13][14]։ Հենց այդ նույն տարում Կիմ Սու Հյոն «Գաղտնի առաքելություն» առևտրային հաջողություն ունեցող ֆիլմում կատարել է լրտեսի դեր, որն ուներ ուրիշի մտքերը կարդալու ունակություն[15]։ Երկու տարի անց Կիմ Սու Հյոնը նկարահանվել է «Պրոդյուսերները» սերիալում[16], որի գլխավոր հերոսները դարձել են KBS հեռուստաընկերության աշխատակիցները։ Աշխատակիցների մի մասն աշխատում է ընկերությունում երկար տարիներ և միշտ չէ, որ պատրաստ է ընկալել երիտասարդ սերնդի գաղափարները։

Վերջին կինեմատոգրաֆիական աշխատանքը 2017 թվականին «Իրական» ֆիլմն է, որում Կիմ Սու Հյոնը միանգամից երկու դեր է կատարել[17]։ Նույն տարվա աշնանը Կիմ Սու Հյոնը բանակ է զորակոչվել 21 ամսով[18]։ Զորացրվել է 2019 թվականի հունիսի 1-ին[19]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Դերը
2008 Ջունգլիների ձուկը 정글피쉬 Han Jae Ta
2009 Ամենավատ ընկերները 최악의 친구 Chun-ki
2012 Գողերը 도둑들 Zampano
2013 Գաղտնի առաքելություն 은밀하게 위대하게 Won Ryoo-hwan / Bang Dong-goo
2014 Միսս տատիկը 수상한 그녀 Young Mr. Park
2017 Իրական 리얼 Jang Tae-yeong
2019 Հոթել դել Լունա 호텔 델루나 New hotel owner
2020 Խելագար է, բայց ամեն ինչ կարգին է 사이코지만 괜찮아 Mun Kan Te

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Kim Soo-hyun | Rotten Tomatoes
  2. «What Was Kim Soo Hyun Like as a Student?». enewsWorld (անգլերեն). 2012 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
  3. «KIM Soo-hyun, hero of SECRETLY GREATLY». Korean Film Biz Zone (կանուրի). 2013 թ․ հունիսի 18.
  4. «김수현 "데뷔작 '김치치즈스마일', 헤어스타일 덕에 캐스팅"». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  5. «Realism essential for local teen dramas». koreatimes (անգլերեն). 2010 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  6. «"Jungle Fish" Wins a Peabody». world.kbs.co.kr (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  7. «[INTERVIEW] Actor Kim Soo-hyun». 아시아경제 (կորեերեն). 2010 թ․ հունվարի 12. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  8. editorial (2010 թ․ նոյեմբերի 1). «Kim Soo-hyun cast as male lead in upcoming KBS drama». TENASIA (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  9. «김수현 직접 부른 `드림하이` OST `Dreaming` 인기 급상승». 스타투데이 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  10. «Hit drama ends with record ratings». koreajoongangdaily.joins.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  11. «Kim Soo-hyun's win is hotly debated». koreajoongangdaily.joins.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  12. «'The Thieves' Emerges as Most Popular Korean Movie». english.chosun.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  13. «Hallyu trio captivate Chinese hearts». kpopherald.koreaherald.com. {{cite web}}: Unknown parameter |accessdte= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  14. «Kim Soo-hyun wins at drama festival». koreajoongangdaily.joins.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  15. «'Secretly' success shows teen power at box office». koreatimes (անգլերեն). 2013 թ․ հունիսի 10. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  16. «Kim Soo-hyun returns in 'Producers'». koreatimes (անգլերեն). 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  17. «KIM Soo-Hyun Chooses Noir Flick for His Return». Korean Film Biz Zone (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  18. «Actor Kim Soo-hyun Starts Military Service». english.chosun.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  19. «Actor Kim Soo-hyun Discharged from Military». english.chosun.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Սու Հյոն» հոդվածին։