Կիլիկիայի սատրապություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիլիկիայի սատրապություն

Զինանշան

Աքեմենյան տերության զինանշան
ԵրկիրԱքեմենյան պետություն Աքեմենյան պետություն
Կարգավիճակսատրապություն*
Մտնում էԱքեմենյան տերություն
ՎարչկենտրոնՏարսոն[1]
Կրոնական կազմհեթանոսություն
Հիմնադրված էմ․թ․ա․ 550 թվական թ.
Պատմական շրջան(ներ)Հին աշխարհ, նախահելլենիստական շրջան
Ծանոթագրություններ: 
Սատրապություններ էին կոչվում Աքեմենյան տերության ռազմավարչական խոշոր միավորները։

Կիլիկիայի սատրապություն կամ Սատրապական Կիլիկիա, Աքեմենյան Պարսկաստանի արևմուտքում՝ փոքրասիական հատվածում, գտնվող ռազմավարչական խոշոր միավոր։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական տարածաշրջանը նախքան սատրապության կարգավիճակ ստանալը մ․թ․ա․ 540 թվականին ենթարկվել է Կյուրոս Մեծի գլխավորած պարսկական բանակի ներխուժմանը և անձնատուր լինելուց հետո միայն ընդունել վերջինիս գերագահությունը։

Հույն նշանավոր պատմիչ Հերոդոտոսը Կիլիկիայի սատրապության մասին գրել է հետևյալը․

Կիլիկիան Արյաց երկրի վասալ թագավորություններից էր և ուներ կամակատար թագավոր։ Այսուհանդերձ, վերջինս արքայից արքային պետք է վճարեր 360 ձի և 500 տաղանդ արծաթ։
- Հերոդոտոս

Կիլիկիան Աքեմենյան տիրակալության ռազմավարական կարևոր նշանակության գոտիներից էր, քանզի վերջինս ոչ միայն գտնվում էր Միջերկրական ծովի ափին, այլ նաև հարուստ էր հարթավայրային տեղանքով։ Կիլիկիայում կային մի քանի սրբավայրեր, որոնք քիչ թե շատ անկախ էին պարսից ազդեցությունից։ Մեզ հայտնի է նրանցից երեքի անվանումը, որոնք գտնվում էին Կաստաբալա, Մալլուս և Մաժաք-Կեսարիա քաղաքներում[2]։

Կազմալուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայի վերջին վասալ թագավորը ներգրավվում է Աքեմենյան տերության քաղաքացիական պատերազմի մեջ՝ իր բացահայտ զորակցությունն ու օժանդակությունը ցույց տալով Արտաքսերքսես II-ի դեմ պայքարոս Կյուրոս Կրտսերին։ Վերջինս սակայն պարտվում է, իսկ Արտաքսերքսեսի հրամանով Կիլիկիայի արքան գահընկեց է լինում։ Այդ իրադարձությունից հետո, Կիլիկիայի կառավարիչը չէր կրում թագ և ուներ հասարակ սատրապի կարգավիճակ։

Երկրամասի վերջին սատրապը (կառավարիչը) դառնում է բաբելոնացի Մազեյոսը։ Նրա կառավարման վերջնամասը համընկնում է Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի սկսման հետ։ Հունամակեդոնական զորքերը այդ արշավանքի ընթացքում ներխուժում են Կիլիկիա՝ գահընկեց անելով Մազեյոսի իրավահաջորդին։ Այդ տարում Կիլիկիայի սատրապությունը դուրս է մղվում պատմության թատերաբեմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CILICIA – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  2. Kapur, S., et al. "The Anthropocene and the Anthroscape: point of view and activities of the WG-LD, IUSS." Congreso Internacional sobre Desertificación. 2009.