Jump to content

Կիժիի պոգոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիժի Պոգոստ
Kizhi Pogost*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ռուսաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, iv, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1990  (14 նստաշրջան)
Համար 544
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կիժիի պոգոստ (ռուս.՝ Кижский Погост), պատմական համալիր, որը հիմնադրվել է 17-րդ դարում Կիժի կղզում։ Կղզին գտնվում է Ռուսաստանի դաշնային սուբյեկտ Կարելիայի Հանրապետության հարավում գտնվող Օնեգա լճում։ Պոգոստը տարածքի ներսում է, որը ներառում է երկու խոշոր փայտե եկեղեցիներ և զանգակատուն։ Պոգոստը հայտնի է իր գեղեցկությամբ և երկարակեցությամբ, չնայած, որ այն կառուցված է բացառապես փայտից։ 1990 թվականին Կիժի Պոգոստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ 1993 թվականին հայտնի է դարձել որպես Ռուսաստանի Մշակութային օբյեկտ[2]։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոգոստը կառուցվել է Կիժի կղզու հարավային մասում, Օնեգա լճի մակարդակից 4 մետր բարձրության վրա։ Հիմնական կառուցվածքային ստորաբաժանումը սովորական սոճու տրամագիծն է՝ 1 մետր 30 սանտիմետր, և 3-5 մետր երկարությամբ։ Շինարարության համար տարբեր մայրցամաքներց բերվել են հազարավոր փայտի կտորներ։ Այդ ժամանակ համալիրի նյութական խնդիրը հիմնականում դա էր։

Համբարձման եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձման եկեղեցին Պոգոստի ամենահիշարժան հատվածն է համարվում։ Եկեղեցին չի ջեռուցվում, և հետևաբար, համարվում է ամառային եկեղեցի, իսկ ձմռանը չի անցկացնում ոչ մի ծառայություններ։ Եկեղեցու ներսում գտնվող խաչի վրա գրված արձանագրության համաձայն՝ եկեղեցու խորանը կառուցվել է 1714 թվականի հունիսի 6-ին։

Համբարձման եկեղեցին կառուցվել է հին շենքի տեղում, որն այրվել էր կայծակից։ Շինարարների անուններն անհայտ են։ Լեգենդը պատմում է, որ հիմնական շինարարը եկեղեցու շինարարության համար օգտագործել է մեկ կացին։ Շինարարության ավարտից հետո նա կացինը նետեց ջուրը, արտասանելով հետևյալ խոսքերը․ «Չկա և չի լինի մեկ ուրիշը հավասար»[3][4]։

Համբարձման եկեղեցին ունի 22 գմբեթ և 37 մետր բարձրություն, այն Ասիայում ամենաբարձր շենքերից մեկն է։ Եկեղեցու տրամագիծը կազմում է 20×29 մետր։

Նախորդ կառույցը համարվում էր 18 գմբեթի եկեղեցի Օնեգա լճի հարավային ափում, որը կառուցվել է 1708 թվականին և կայծակի հետևանքով այրվել է 1963 թվականին։

Ըստ այդ ժամանակաշրջանի ռուսական ատաղծագործության ավանդությունների, Համբարձման եկեղեցին կառուցվել է միայն փայտով, առանց որևէ մեխի, և ուներ միայն գմբեթներ և տանիք։ Սակայն, ներկայումս եկեղեցին կառուցված է 180,000 մեխերից, և ապահովում է շուրջ 60,000 տանիք[5][6]։

Կառույցների հիմքում ընկած է ութանիստ կառուցվածք։ Կառույցն ունի 22 գմբեթ՝ տարբեր չափսերով և ձևերով։

Սեղանատունը ծածկված է եռաստիճան տանիքով։ 19-րդ դարում եկեղեցու ձևավորումը քաոսային էր և որոշ հատվածներ ծածկված էին փայտով։ Համբարձման եկեղեցին վերականգնվել է 1950-ական թվականներին իր յուրօրինակ դիզայնով[7][8]։

Եկեղեցու հիմքն ընկած է քարե բազայի վրա, առանց հիմնատակի, բացառությամբ արևմտյան ենթակողմի, որի համար 1870 թվականին կառուցվել է հիմնատակ։ Տանիքների մեծ մասը զարդարված է եղևնու ճյուղերով, իսկ գմբեթները՝ բարդու ճյուղերով։

Պատկերասրահն ունի չորս մակարդակ և բաղկացած է 102 սրբապակերներից։ Այն հիմնադրվել է 18-19-րդ դարերում։ Սրբապատկերները ներառում են երեք ժամանակաշրջաններ՝ երկու հին սրբապատկերներ՝ «Համբարձում» և «Պոկրով», որոնք ստեղծվել են 17-րդ դարի վերջում և նրանց բնորոշ է հյուսիսային ոճը։ Կենտրոնական սրբապատկերը ստեղծվել է 18-րդ դարի երկրորդ կեսին։ Սրբապատկերների մեծ մասը ստեղծվել են 18-րդ դարում, որոնք բերվել են Ռուսաստանի տարբեր մասերից։

Սուրբ Աստվածամոր եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածամոր եկեղեցին ի տարբերություն Համբարձման եկեղեցու ջեռուցվում է, և հոկտեմբերի 1-ից և մինչև Սուրբ Զատիկ կազմակերպում է միջոցառումներ։ 17-րդ դարի հրդեհից հետո Աստվածամոր եկեղեցին Կիժի կղզում առաջինն էր։ Հիմնադրվել է 1694 թվականին, որպես գմբեթի կառույց, այնուհետև վերակառուցվել է 1720-1749 թվականներին և 1764 թվականին վերակառուցման ժամանակ կառուցել են 9 գմբեթ, որպես Համբարձման եկեղեցու ճարտարապետության արձագանք[9][10]։ Այն ունի 32 մետր բարձրություն և 26×8 տրամագիծ։ Ունի 9 գմբեթ, ամենամեծը՝ կենտրոնում։ Դեկորացիան հազվադեպ է։ Բնօրինակ սրբապատկերը փոխարինվեց 19-րդ դարի վերջին։ Վերականգնվեց 1950 թվականին՝ բնօրինակ ոճով։

Բնօրինակ զանգակատունն այրվել է, որից հետո վերականգնվել է 1862 թվականին։ 1874-1900 թվականներին զանգակատունը կրկին վերակառուցվեց։ Աշտարակն ունի 30 մետր բարձրություն և 6×6 մետր տրամագիծ։ Աշտարակն ունի փայտե շրջանակ, որը հիմնված է հիմքի վրա։ Փայտի տեսակաները նույնն են, ինչ Համբարձման եկեղեցունը՝ սոճի և բարդի[11]։

Համբարձման եկեղեցի Համբարձման եկեղեցի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kizhi Pogost at UNESCO
  2. Decree N 1847 on November 6, 1993, by the President of Russia (in Russian)
  3. Stephen J. Kelley, Joseph R. Loferski, ed. (2000). Wood structures: a global forum on the treatment, conservation, and repair of cultural heritage. ASTM International. էջ ix. ISBN 0-8031-2497-X.
  4. Robin Milner-Gulland (2000). The Russians. Wiley-Blackwell. էջ 35. ISBN 0-631-21849-1.
  5. William Minor (1995). Unzipped souls: a jazz journey through the Soviet Union. Temple University Press. էջ 142. ISBN 1-56639-324-8.
  6. John Onians (2004). Atlas of world art. Laurence King Publishing. էջ 161. ISBN 1-85669-377-5.
  7. Stephen J. Kelley, ed. (2000). Wood structures: a global forum on the treatment, conservation, and repair of cultural heritage. ASTM International. էջեր 42–47. ISBN 0-8031-2497-X.
  8. Церковь Преображения Господня (in Russian) Kizhi Museum site
  9. «Музей-заповедник "КИЖИ": 40 лет - Электронная библиотека - Музей-заповедник "Кижи"». музей-заповедник КИЖИ. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. Metamorphoses of the century, Kizhi Museum site
  11. Колокольня Кижского погоста (Kizhi Pogost Belfry) Kizhi Museum site

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիժիի պոգոստ» հոդվածին։