Jump to content

Կիաքսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիաքսար
Ծնվել է՝մ.թ.ա. 7-րդ դար
ԾննդավայրԵկբատան, Համադան, Իրան
Մահացել է՝մ. թ. ա. 585[1]
ՀայրPhraortes?
ԵրեխաներԱստիագես և Ամիտիս

Կիաքսար, Կիաքսարես (հուն. Κυαξα΄ρηζ, ծն. թ. անհայտ — մ.թ.ա. 585), Մարաստանի թագավոր մ.թ.ա. 625 թ.-ից։ Մ.թ.ա. 616-615 թթ.-ին գրավել է Մանան, Ասորեստանի հնագույն պաշտամունքային և մշակութային կենտրոն Աշուրը։ Մ.թ.ա. 614 թ.-ին դաշնակցել է Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թ.-ին դաշնակիցները գրավել և ավերել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, մ.թ.ա. 605 թ.-ին կործանել Ասորեստանը։ Նինվեի գրավման ժամանակ նրան օգնել է Պարույր Սկայորդին, որին Կիաքսարը ճանաչել է Հայոց թագավոր։ Արշավել է Լիդիայի (Լյուդիա) թագավոր Ալիատտեսի դեմ։ Վճռական ճակատամարտի ժամանակ (մ.թ.ա. 585, ըստ ոմանց՝ 597) տեղի է ունեցել արևի խավարում։ Կողմերը հաշտություն են կնքել և սահման հաստատել Հալիս գետը։ Կիաքսարի օրոք Մարաստանը դարձել է հզոր պետություն։ Կիաքսարի մահից հետո նրան հաջորդել է որդին՝ Աստիագեսը (Աժդահակ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 397