Կերաբույսեր
Արտաքին տեսք
Կերաբույսեր, միամյա, երկամյա և բազմամյա բույսեր, որոնք մշակվում են գյուղատնտեսական կենդանիների կերակրման համար։ Դրանցից են՝ կերախոտերը, արմատապալարապտուղները, կերային, բոստանային, սիլոսային և հատիկային կուլտուրաները։
Հայաստանում տարածված հիմնական կերաբույսերն են՝ առվույտը, կորնգանը, երեքնուկը, գարին, վարսակը, տարեկանը, եգիպտացորենը, արևածաղիկը, ոլոռը, վիկը, ճակնդեղը, մասամբ կարտոֆիլը, գոնգեղը, գազարը, ինչպես նաև բազմամյա հացազգի և թիթեռնածաղկավոր արոտամարգագետնային խոտաբույսերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 390)։ |