Jump to content

Կեյրեն Վեստվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեյրեն Վեստվուդ
անգլ.՝ Keiren Westwood
Քաղաքացիությունը  Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1984(1984-10-23)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կեյրեն Վեստվուդ (անգլ.՝ Keiren Westwood, հոկտեմբերի 23, 1984(1984-10-23)[1], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Կրյու Ալեքսանդրա» ֆուտբոլային ակումբի կազմում դարպասապահի դիրքում։ Ծնվել է Անգլիայում, հանդես է եկել Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[2]։

Ակումբյին կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստվուդը ծնվել է Մանչեստրում։ Իր կարիերան սկսել է «Ֆլետչեր Մոս Ռեյնջերս» ֆուտբոլային ակումբում[3], այնուհետև տեղափոխվել է Մանչեսթեր Սիթի։ Նա երբեք չի խաղացել մեկնարկային կազմում և ազատ է արձակվել։ Ազատ արձակվելուց մի քանի շաբաթ առաջ նա կոտրել էր ձեռքը, երբ վարձավճարով գտնվում էր «Օլդհեմ Աթլետիկ» ֆուտբոլային ակումբում։ Այնուհետև անհաջող փորձություններ է ունեցել Բրեդֆորդ Սիթիում և Ակրինգտոն Սթենլիում։

Կարլայլ Յունայթեդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև Վեստվուդը միացավ Կարլայլ Յունայթեդին՝ դառնալով Մեթ Գլենոնին փոխարինողը։ Չնայած գավաթային հանդիպումների մեծամասնությանը մասնակցելուն, 2005 թվականի մարտին, երբ Գլենոնը վնասվածք ստացավ, Վեստվուդը մի քանի հանդիպում անցկացրեց մեկնարկային կազմում, նախքան նրան փոխարինեց նոր մարզավիճակ ձեռք բերած Գլենոնը։

2005/06 մրցաշրջանում Գլենոնը հեռացավ Կարլայլից, և նրանք պայմանագիր կնքեցին Էնթոնի Ուիլյամսի հետ՝ որպես նրան փոխարինող։ Թվում էր, թե Վեստվուդը կրկին կդառնա ակումբի երկրորդ դարպասապահը, բայց նա վերջապես հնարավորություն ստացավ պայքարել համար մեկ մարզաշապիկի համար, և դա նրան հաջողվեց։ Նա իր տիտղոսային մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում երկրորդ լիգայում և շարունակել է մնալ ակումբի թիվ մեկ դարպասապահը։

Քովենթրի Սիթի

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսի 18-ին Վեստվուդը 3 տարվա պայմանագիր է կնքել չեմպիոնական ակումբի՝ Քովենթրի Սիթիի հետ[4]։ 2009 թվականին ակումբում իր դեբյուտային մրցաշրջանում Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի (PFA) վարկածով ճանաչվել է տարվա լավագույն թիմի խաղացող[5]։ 2009/10 մրցաշրջանում շահել է տարվա ակումբի լավագույն խաղացողի մրցանակ[6]։

2011 թվականի հունիսի 22-ին հաստատվել է, որ Վեստվուդը հուլիսի 1-ին կմիանա Սանդերլենդ ֆուտբոլային ակումբին՝ անվճար տրանսֆերի իրավունքով։ Նա իր նորամուտը Սանդերլենդի կազմում նշել է օգոստոսի 23-ին Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ, Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում։ Նրա առաջին հայտնվելը Պրեմիեր Լիգայում տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին՝ Աստոն Վիլլայի դեմ խաղում, երբ փոխարինման է դուրս եկել վնասվածք ստացած Սիմոն Մինյոլեին։ Ավելի ուշ Վեստվուդը հետ է մղել Սանդերլենդի նախկին հարձակվող Դարեն Բենտի հարվածը, երբ հարձակվողը դուրս եկավ նրան դեմ առ դեմ՝ 1-1 հաշվի ժամանակ[7]։ Մանչեսթեր Յունայթեդի դեմ հաջորդ խաղում Վեստվուդը կատարել է կրկնակի սեյվ՝ հետ մղելով Ուեյն Ռունիի և Պատրիս Էվրայի հարվածները, սակայն Յունայթեդը հաղթել է 1-0 հաշվով։

2013–14 մրցաշրջանի վերջում նա ազատ է արձակվել ակումբի կողմից[8]։

«Շեֆիլդ Ուենսդեյ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 7-ին Վեստվուդը երկու տարվա պայմանագիր է կնքել «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի հետ[9]։

2014/15 մրցաշրջանի վերջում Վեստվուդը Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի վարկածով ճանաչվել է 2014/15 առաջնությունում տարվա լավագույն թիմի խաղացող[10]։

2019 թվականի հուլիսին նա նոր 2 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ[11]։

Վեստվուդը այն երեք խաղացողներից մեկն է, որը բազմիցս դարձել է «Շեֆիլդ Ուենսդեյի տարվա խաղացող» մրցանակի դափնեկիր։ Նա երկու անգամ արժանացել է այդ մրցանակին՝ 2014/15 և 2016/17 մրցաշրջանների ավարտին[12]։

2021 թվականի մայիսի 20-ին հայտարարվեց, որ նա մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբից[13]։

Քուինս Պարկ Ռեյնջերս

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մարտի 18-ին Վեստվուդը միացել է Քուինս Պարկ Ռեյնջերս ֆուտբոլային ակումբին մինչև մրցաշրջանի ավարտը[14][15]։

«Կրյու Ալեքսանդրա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի փետրվարի 8-ին Վեստվուդը կարճաժամկետ պայմանագրով միացել է «Կրյու Ալեքսանդրա» ակումբին, որպես փոխարինող՝ վնասվածք ստացած դարպասապահ Թոմ Բութին[16]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստվուդը իրավունք ուներ ներկայացնելու Անգլիայի և Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականները, քանի որ նրա տատիկն ու պապիկը Ուեքսֆորդից գաղթել էին Մանչեստր[17]։ 2009 թվականի մայիսի 17-ին Վեստվուդը հրավիրել են Իռլանդիայի հավաքական՝ մասնակցելու Պորտուգալիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին։ 2009 թվականի մայիսի 29-ին Վեստվուդն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Իռլանդիայի հավաքականի կազմում Նիգերիայի դեմ ընկերական խաղում[18]։ 2009 թվականի սեպտեմբերի 8-ին «Թոմոնդ Պարկ» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի հետ։ 2011 թվականի մարտի 26-ին Վեստվուդը իր նորամուտը նշել է Մակեդոնիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում։ Նա որոշիչ սեյվ է կատարել հանդիպման վերջին րոպեներին[19]։

Վեստվուդն ընդգրկվել է Իռլանդիայի հավաքականի կազմում «Եվրո 2012»-ում, չնայած չի մասնակցել ոչ մի հանդիպման։ «Եվրո 2012»-ից հետո Շեյ Գիվենի թոշակի անցնելուց հետո Վեստվուդը դարձել էր իր երկրի ազգային հավաքականի առաջին համարը, թեև հետագայում այդ տեղը զիջեց Դեվիդ Ֆորդին։ 2013 թվականի հունիսի 2-ին նա իր 15-րդ հանդիպումն անցկացրեց Իռլանդիայի հավաքականի կազմում՝ 4-0 հաշվով հաղթելով Վրաստանին։

Նա հանդես է եկել «ՈՒԵՖԱ Եվրո 2016» թվականի առաջնությունում, որտեղ առաջին անգամ օգնել է ազգային թիմին դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ[20]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
23 ապրիլի 2022-ի դրությամբ
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզիա Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Մանչեսթեր Սիթի 2003–04[21] Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Օլդհեմ Աթլետիկ (վարձակալություն) 2003–04[21] Երկրորդ դիվիզիա 0 0 0 0
Կարլայլ Յունայթեդ 2004–05[22] Ազգային լիգա 4 0 0 0 3[Ն 1] 0 7 0
2005–06[23] Երկրորդ Լիգա 35 0 1 0 1 0 7[Ն 2] 0 44 0
2006–07[24] Առաջին Լիգա 46 0 1 0 0 0 0 0 47 0
2007–08[25] Առաջին Լիգա 46 0 2 0 2 0 4[Ն 3] 0 54 0
Ընդհանուր 131 0 4 0 3 0 14 0 152 0
Քովենթրի Սիթի 2008–09[26] Ֆուտբոլային Լիգայի Առաջնություն 46 0 3 0 0 0 49 0
2009–10[27] Ֆուտբոլային Լիգայի Առաջնություն 44 0 2 0 0 0 46 0
2010–11[28] Ֆուտբոլային Լիգայի Առաջնություն 41 0 2 0 0 0 43 0
Ընդհանուր 131 0 7 0 0 0 138 0
Սանդերլենդ 2011–12[29] Պրեմիեր Լիգա 9 0 0 0 1 0 10 0
2012–13[30] Պրեմիեր Լիգա 0 0 0 0 3 0 3 0
2013–14[31] Պրեմիեր Լիգա 10 0 0 0 1 0 11 0
Ընդհանուր 19 0 0 0 5 0 24 0
«Շեֆիլդ Ուենսդեյ» 2014–15[32] Ֆուտբոլային Լիգայի Առաջնություն 43 0 0 0 0 0 43 0
2015–16[33] Ֆուտբոլային Լիգայի Առաջնություն 34 0 0 0 0 0 3 0 37 0
2016–17[34] Ֆուտբոլային Լիգայի Առաջնություն 43 0 0 0 0 0 2 0 45 0
2017–18[35] Ֆուտբոլային Լիգայի Առաջնություն 18 0 0 0 0 0 18 0
2018–19[36] Ֆուտբոլային Լիգայի Առաջնություն 20 0 1 0 0 0 20 0
2019–20[37] Ֆուտբոլային Լիգայի Առաջնություն 14 0 0 0 0 0 14 0
2020–21[38] Championship 20 0 0 0 0 0 20 0
Ընդհանուր 178 0 1 0 0 0 5 0 184 0
Քուինս Պարկ Ռեյնջերս 2021–22[39] Ֆուտբոլային Լիգայի Առաջնություն 6 0 6 0
Ընդհանուր կարիերա 465 0 12 0 8 0 19 0 504 0
Հանդիպումները և գոլերը ըստ հավաքականի և տարիների[40]
Հավաքական Տարի Հանդիպումներ Գոլեր
Իռլանդիա 2009 3 0
2010 2 0
2011 3 0
2012 6 0
2013 3 0
2015 1 0
2016 1 0
2017 2 0
Ընդհանուր 21 0

Կարլայլ Յունայթեդ

  • Անգլիայի ֆուտբոլի Լիգա 2․ 2005–06
  • Անգլիայի ֆուտբոլային լիգայի փոխչեմպիոն․ 2005–06[41]

Իռլանդիա

  • Ազգերի գավաթ. 2011

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Mellor, Jason (2008 թ․ մայիսի 15). «Ireland hopeful Westwood focused on Wembley». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2008-07-24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  3. Sweeney, Eamonn (2016 թ․ մարտի 6). «Big boys take and give nothing back». Irish Independent. Dublin. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  4. «Westwood signs for City». Coventry City F.C. 2008 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 18-ին.
  5. «Giggs earns prestigious PFA award». BBC Sport. 2009 թ․ ապրիլի 26. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  6. "Westwood wins Player of the Season Award". Coventry Telegraph. 4 May 2010.
  7. Hunter, James (2011 թ․ հոկտեմբերի 30). «Keiren deserves credit for denying Bent». Sunday Sun. Newcastle upon Tyne. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «Premier League clubs submit retained and released lists». Premier League. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  9. «Sheffield Wednesday sign Keiren Westwood». Sheffield Wednesday (swfc.co.uk). Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  10. «PFA Championship Team of the Year: Deeney only Watford player». BBC Sport. 2015 թ․ ապրիլի 26. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  11. «Keiren Westwood: Sheffield Wednesday goalkeeper signs new two-year deal». BBC Sport. 2019 թ․ հուլիսի 9.
  12. «Sheffield Wednesday Player of the Year Award Winners from 1969 to 2020». My Football Facts. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. «Owls confirm 2020/21 retained list». www.swfc.co.uk.
  14. «Keiren Westwood joins QPR». Queens Park Rangers. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
  15. «Six players to depart QPR». Queens Park Rangers Football Club. 2022 թ․ մայիսի 6. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
  16. «Keiren Westwood: Crewe Alexandra sign ex-Republic of Ireland keeper on short-term deal». BBC Sport. 2024 թ․ փետրվարի 8. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
  17. Hall, Carl (2019 թ․ փետրվարի 7). «How the Irish soccer teams tap in to the diaspora». Epic Atories. London. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  18. «Keiren Westwood to make debut against Nigeria». Football Association of Ireland. 2009 թ․ մայիսի 26. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
  19. Hannigan, Mary (2011 թ․ մարտի 26). «Goalkeeping coach Kelly confident Ireland in safe hands with Westwood». The Irish Times. Dublin. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  20. «France 2-1 Republic of Ireland». BBC Sport.
  21. 21,0 21,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2003/2004 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  22. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2004/2005 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  23. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2005/2006 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  24. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2006/2007 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  25. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2007/2008 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  26. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2008/2009 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  27. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2009/2010 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  28. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2010/2011 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  29. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2011/2012 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  30. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2012/2013 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  31. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2013/2014 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  32. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2014/2015 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  33. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2015/2016 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  34. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  35. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  36. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  37. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  38. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  39. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  40. Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
  41. «Carlisle 1–2 Swansea». BBC Sport. 2006 թ․ ապրիլի 2. Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Երկու հանդիպում Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթում, մեկը Ֆուտբոլի ասոցիացիայի գավաթում
  2. Ֆուտբոլային լիգայի գավաթի ելույթները
  3. Երկու հանդիպում Ֆուտբոլային լիգայի գավաթում։