Կաֆանա
Կաֆանա (բոսներեն, չեռնոգորերեն, սերբերեն և սլավոներեն, kafene\kafeneja (ալբաներեն), kafeana (кафеана, մակեդոներեն), kavana (խորվաթերեն), տերմիններն օգտագործվում են մեծ մասամբ նախկին հարավսլավոնկան երկրներում և Ալբանիայում, որտեղ մատուցվում է տեղական առանձնահատուկ տեսակ, ալկոհոլային խմիչքներ և սուրճ, նաև թեթև նախուտեստ (Meze) և այլ կերակուրներ։ Կաֆանցիների մեծ մասը նախընտրում է կենդանի երաժշտություն։
Տղամարդկանց համար ալկոհոլային խմիչքներ օգտագործելու սոցիալական հայեցակետերը ծագել են Օսմանյան կայսրությունում և տարածվել են Հարավարևելյան Եվրոպայում օսմանյան տիրապետության ընթացքում և հետագայում զարգացում ապրել ժամանակակից Կաֆանում։
Նոմենկլատուրա և ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ առանձնահատուկ տեսակը հայտնի է թեթևակի տարբերվող անուններով` կախված երկրից և լեզվից։
- սերբերեն` кафана (kafana), հոգնակի` կաֆանե (kafane)
- մակեդոներեն` կաֆանա (kafeana), հոգնակի` կաֆեանի (kafeani)
- խորվաթերեն kavana, հոգնակի` kavane
- բոսներեն` kafana, հոգնակի` kafane
- ալբաներեն` kafeneja\Kafene, հոգնակի` kafenejet\Kafenët
- հունարեն` καφενείο (kafenio), հոգնակի` καφενεία(kafenia)
- ռոմաներեն` cafenea, հոգնակի` cafenele
Բառն ինքը, անկախ մարզային տարբերությունից, ծագել է թուրքերեն kahvehane (սրճատուն) բառից, որն իր հերթին ծագել է պարսկերեն qahveh-khaneh տերմինից (կապված արաբերեն qahve (կոֆե) և պարսկական khane (տուն) բառից)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարում և 19-րդ դարի սկզբում կաֆանայի (որը հետո սովորաբար կոչվում էր մեհանա) գործունեությունը համարվում էր ընտանեկան ձեռնարկատիրություն, որը փոխանցվում էր սերնդեսերունդ։
Երբ բալկանյան քաղաքները մեծացան իրենց չափերով, և տեղի ունեցավ ուրբանիզացիա, կաֆանան փոքր-ինչ փոխեց իր ոճը։ Մի քանիսը սկսեցին մատուցել կերակուրներ, քանի որ կաֆանաների սեփականատերերը ամբողջ քաղաքում սկսում էին մրցել միմյանց հետ` հաճախորդներ գրավելու նպատակով։ Այս շրջանում խոշոր քաղաքների և ավանների մեծ մասում քաղաքային կաֆանան տեղադրվում էր գլխավոր փողոցում կամ նրա շուրջը, որտեղ կարող էր տեսանելի լինել և տեսնել այդ քաղաքի ամենահարուստ և կարևոր մարդկանց։ Գները այդ կաֆանայում, ինչպես կարգն է, սովորաբար համեմատաբար պետք է ավելի բարձր լինեին, քան քաղաքի մյուս բնակիչների համար, որոնք չէին օգտվում այդպիսի առանձնահատուկ տեղից։
Կենդանի երաժշտության հայեցակետը մուտք գործեց 20-րդ դարի սկզբին կաֆանաների սեփականատերերի կողմից, որոնք ձգտում էին իրենց հյուրերի համար ավելի հաճելի միջավայր ապահովել։ Երաժշտական խմբերը խստորեն պահպանում էին տեղական նկարագիրը և կատարում էին միայն ժողովրդական երաժշտություն, որն ընդունված էր այդ շրջանում, որտեղ գտնվում էր քաղաքը։.
Սերբիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ տվյալների համաձայն՝ առաջին սրճարանը Բելգրադում բացվել է 1738 թվականին, և այն գտնվել է Դորչոլում՝ այժմյան Կրալջա Պետրա և Դուշանովա փողոցների խաչմերուկում։ Այն անվանվել է Սև արծիվ։ Նրա հաճախորդներին մատուցել են միայն թուրքական սև սուրճ՝ արծաթե բաժակներով, նաև նարգիլե[1]։
Սննդի հայեցակետը սերբական կաֆանայում ներմուծվել է 19-րդ դարում, և այն բաղկացած է եղել պարզ ուտեստներից։ Շուտով ճաշացանկը 19-20-րդ դարում ընդլայնվել է, ինչպես նշանավոր Question Mark-ում, Lipov lad-ում, ինչպես նաև Three Hats-ը («Երեք գլխարկներ») և Tri lista duvana (Երեք ծխախոտի տերևներ, բացվել է 1928 թվականին), Երկու սպիտակ աղավնի, Երկու ոսկե գավաթ, Երկու եղնիկ։ Մյուս կաֆանաները հայտնի են դարձել 20-րդ դարում։ Zlatna moruna-ն (The Golden Beluga) Զլատա Վենեցում, որտեղ հաճախ հավաքվում էին երիտասարդ բոսնիացի զրուցակիցները ավստրո-հունգարական թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության ժամանակ։
Zlatna moruna-ն (The Golden Beluga) Զլատա Վենեցում, որտեղ հաճախ հավաքվում էին երիտասարդ բոսնիացի զրուցակիցները ավստրո-հունգարական թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության ժամանակ։ Որոշ կաֆանաներ, որոնք կառուցվել են նույն տեղում, պահպանել են իրենց անունները։ Ալբանիա դղյակը՝ կառուցված 1940 թվականին (Բելգրադի կենտրոնում), իր անունը ստացել է կաֆանից, որն այդտեղ է եղել 1860-1936 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բարձրանում է այն կաֆանաների ժողովրդայնությունը, որպիսին Շումատովեցն էր, Լորենու տակը և Գրմեչը Մակեդոնական փողոցում (Բերմուդյան եռանկյունի)[2] Մանջեզը, ինչպես նաև հետագայում հիմնադրված Մադերան, Կոդ Այվը (Իվոս) և Ակումբ Կնջիզեվնիկան (գրողների ակումբ)։
Նույնիսկ ավանդական բարձրակարգ ռեստորանային խորտկարանները՝ այնպիսինները, ինչպիսին բարձրակարգ Ռուսական ցարը և Հունական թագուհին էին, չեն եղել այնքան բարձրակարգ և հիշվող, ինչպես կաֆանան։
Դրությունը փոքր-ինչ փոխվեց միայն մոտավորապես 1970-ական թվականներին։ Երիտասարդ սերբ հասարակության մեծ մասը սկսեց կաֆանա տերմինն ասոցացնել հնի և անցողիկի հետ, այդ պատճառով վայրի սեփականատերերը, ովքեր ծառայում էին նրանց, սկսեցին ընդհանրապես խուսափել դրանից։ Այնպիսի տերմիններ, ինչպիսիք «կաֆից» սկզբում և ավելի ուշ «կաֆե» սկսեցին օգտագործվել հաճախ։ Օրինակ կարող էր հանդիսանալ Zlatni papagaj-ը (Ոսկե թութակ) Բելգրադում, «kafić», որը բացվեց 1979 թվականի սեպտեմբերին և գրեթե միանգամից դարձավ քաղաքի հարուստ ընտանիքների լավ հագնված երիտասարդների հավաքի վայր[3]։ Մոտավորապես 1980-ական թվականների կեսերին կաֆիցը Նանա անունով գործում էր Սենջակ թաղամասում, որը դարձել էր վատ և մոլեռանդ երիտասարդների սիրելի վայրը։
Կաֆանա տերմինից հեռացումը շարունակվում է 1990-ական թվականներից մինչև 2000 թվականները։ Կենտրոնական Բելգրադի շատ մասերում այս նոր հաստատությունները չափազանց շատ են հեռանում ավանդությունից։ Դրա լավ օրինակները կարող են լինել Բելգրադի կենտրոնում վերջին 15 տարիների ընթացքում ստեղծված բազմաթիվ ռեստորաններ Սթրահինջիցա Բանա Փողոց, Վերով դահ, Իփանեմա, Կանդահար և Դորիան Գրեյ, որոնցից ոչ մեկը չէր հիշեցնում կաֆանա ոչ'սեփականատերերի կողմից, ո'չ նրանց հաճախորդների։
Ալբանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Ալբանիան գերազանցել է Իսպանիային` դառնալով բաժակի թվով աշխարհի ամենախոշոր սուրճի տունը[4]։ Փաստորեն կար 654 սուրճի տուն Ալբանիայի 100.000 բնակչի համար, այն դեպքում, երբ երկրում կար 2.5 միլիոն բնակիչ։
Դա պայմանավորված էր նրանով, որ Իսպանիայում ճգնաժամի հետևանքով փակվում էին սրճարանները, իսկ Ալբանիայում որքան սրճարան էր փակվում, նույնքան էլ բացվում էր։
Բացի դրանից, սա վաստակելու միջոցներից մեկն էր Ալբանիայում կոմունիզմի անկումից հետո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pohvala razvoju beogradske kafe-kulture: kafana;Politika, 10 July 2008
- ↑ Film o beogradskom „Bermudskom trouglu“; MTS Mondo, 15 February 2007
- ↑ Pohvala razvoju beogradske kafe-kulture: kafić;Politika, 22 July 2008
- ↑ http://www.ocnal.com/2018/02/albania-ranked-first-in-world-for.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kuda Večeras - portal o kafanama i restoranima u Beogradu
- Kafana Republic
- Inns Were the Soul of the City
- Kafane pred izumiranjem Արխիվացված 2019-04-13 Wayback Machine, Press, February 23, 2008
- Kafane pišu istoriju, B92, June 25, 2009
- Baš lična istorija beogradskih kafana: „Grgeč”; Blic blog, 5 February 2010
- Baš lična istorija beogradskih kafana: „Bermudski trougao“, Blic blog, 12 February 2010
- Obecana Zemlja(չաշխատող հղում)