Jump to content

Կարմեն Դել'Օրեֆիչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմեն Դել'Օրեֆիչե
անգլ.՝ Carmen Dell'Orefice
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1931(1931-06-03) (93 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունմոդել, դերասանուհի
Գործունեություն1946–ներկա
Կայքcarmendellorefice.com
 Carmen Dell'Orefice Վիքիպահեստում

Կարմեն Դել'Օրեֆիչե (հունիսի 3, 1931(1931-06-03), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[1], ամերիկացի մոդել և դերասանուհի։ Նա հայտնի է լինելով աշխարհի ամենածեր ակտիվ մոդելը։ 15 տարեկանում հայտնվել է Vogue ամսագրի շապիկին և սկսել աշխատել որպես մոդել այդ օրվանից սկսած[2]։

Դել'Օրեֆիչեն ծնվել է Նյու Յորքում (ԱՄՆ) և ունի իտալական և հունգարական արմատներ։ Ծնողները չեն եղել հաշտ և հաճախ վիճել են, այդ իսկ պատճառով նա իր մանկությունն անցկացրել է իր բարեկամների և հատուկ խնամատար տներում[3]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկան հասակում, երբ Դել'Օրեֆիչեն ավտոբուսով գնում էր բալետի դասի, նրան նկատում է լուսանկարիչ Հերման Լանդսկոֆի կինը և առաջարկում նրան փորձնական լուսանկարներ անել։ Սակայն ըստ Դել'Օրեֆիչեի այդ լուսանկարները անհաջող էին[4]։ 1946 թվականին նրա պապիկը ներկայացրեց 15- ամյա թոռնիկին Vogue ամսագրին և ստորագրեց պայմանագիր մոդելային գործակալության հետ։ 1946 թվականին նա առաջին անգամ հայտնվեց Vogue–ի շապիկին և դարձավ լուսանկարիչ Էրվին Բլյումենֆելդի սիրելի մոդելը։ Հայտնվեց դեկտեմբերի 15–ի, 1947 թվականին ամերիկյան Vogue–ի շապիկին՝ Կարմիր գլխարկի, Սպիտակաձյունիկի և Մոխրոտիկի կերպարներում՝ Դորիան Լիի, Ռեյ Բոլջերի և Խոսե Ֆերրերի հետ միասին։

Այդ տարիներին նա և իր մայրը ֆինանսապես աղքատ էին և Դել'Օրեֆիչեի մոդելային աշխատավարձը բավարար չէր ապրուստի համար։ Vogue–ը անգամ նրանց տուն էր ուղարկում իրենց աշխատակիցներին, որպեսզի տեղեկացնեն Դել'Օրեֆիչեին մոդելային աշխատանքների մասին՝ քանի որ ընտանիքը չուներ հեռախոս։ Նա աշխատանքի էր գնում գլաչմուշքներով, որպեսզի տնտեսի ավտոբուսի ուղեվարձը։ Քանի որ նա սնվում էր շատ վատ և ուներ բավականին նիհար կառուցվածք՝ դիզայներները ստիպված էին լինում զգեստը ետ կապել և ձգել կտորներով[4]։

Շուտով Դել'Օրեֆիչեն և իր մայրը դարձան դերձակուհիներ և կարելով զգեստներ աշխատեցին հավելյալ գումարներ։ Նրանց հաճախորդներից էր մոդել Դորիան Լին։ Հետագայում Դել'Օրեֆիչեն և Լիի փոքր քույրը՝ մոդել Սյուզի Պարկերը դարձան լավագույն ընկերներ։ 1948 թվականին նրանք դարձան Լիի երկրորդ ամուսնության հարսանքույրերը[5]։

1948 թվականին նա կրկին հայտնվեց Vogue–ի շապիկին։ Նա աշխատեց լուսանկարիչներ Իրվինգ Փենի, Գլեբ Դերուջինսիկիի, Ֆրանչեսկո Սկավուլոյի, Նորման Պարկինսոնի և Ռիչարդ Ավեդոնի հետ։ 1960 թվականին լուսանկարահանվեց Մելվին Սոկոլսկիի կողմից Harper's Bazaar ամսագրի համար, որը վերնագրվեց «Carmen Las Meninas»։ Նույն լուսանկարը նկարահանել է նաև Դել'Օրեֆիչեին Vanity Fair ասմագրի համար։ Նա եղել է Սալվադոր Դալիի մուսան[6]։

Լքում և վերադարձ մոդելային աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դել'Օրեֆիչեն 2005 թվականին

Չնայած իր վաղ հաջողությանը իր գործակալությունը հրաժարհեց այլևս ներկայացնել նրան, իսկ Vogue–ը կորցրեց իր հետաքրքրությունը Դել'Օրեֆիչեի նկատմամբ։ Նրա չափազանց նիհար կառուցվածքը անհանգստացրեց բժիշկներին։ Շուտով 1953 թվականին նա պայմանագիր ստորագրեց Ford Modelling Agency գործակալության հետ[7]։ 1958 թվականին՝ իր երկրորդ ամուսնությունից հետո նա լքեց մոդելային աշխարհը։

Երրորդ ամուսնալուծությունից հետո՝ 1978 թվականին նա կրկին վերադարձավ մոդելային գործունեությանը։ 1990–ականներին և 2000–ականներին նա աշխատեց որպես մոդել Իսահակ Միզրահիի Թարգեթ հագուստի բրենդի համար, ինչպես նաև Չո Չենգի և Ռոլեքս ապրանքնաիշի համար։ Այդ ժամանակաշրջանում նա հաճախ հայտնվում էր Vogue, W և Harper's Bazaar ամսագրերում։

2011 թվականի հունիսին Դել'Օրեֆիչեն նշեց իր 80–ամյակը[8]։ 2011 թվականի հուլիսի 19–ին Լոնդոնի Արվեստի համալսարանը նրան շնորհեց պատվավոր դոկտորի կոչում՝ նորաձևության աշխարհում իր ներդրումների համար։ Համալսարանը և Դել'Օրեֆիչեի վաղեմի ընկեր Դեյվիդ Դաունտոնը կազմակերպեցին ցուցահանդես Դել'Օրեֆիչեի Vogue–ի շապիկներով, հաջողված լուսանկարներով և իր կարիերայի նվաճումներով[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ 1950–ականներին Դել'Օրեֆիչեն հանդիպեց և ամուսնացավ Բիլ Մայելսի հետ։ Նրանք ունեցան մեկ աղջինկ՝ Լաուրա անունով։ Սակայն ամուսինը շահագործում էր կնոջ ֆինանսները և շուտով նրանք ամուսնալուծվեցին։ 1958 թվականին նա հանդիպեց լուսանկարիչ Ռիչարդ Հեիմանին և վեց ամիս անց ամուսնացավ նրա հետ։ Դել'Օրեֆիչեն ցանկացավ հեռանալ մոդելային աշխարհից, որից հետո նրա ամուսինը լքեց նրան[7]։ 1960–ականներին նա երրորդ անգամ ամուսնացավ՝ այս անգամ ճարտարապետ Ռիչարդ Կապլանի հետ։ Ամուսնությունը տևեց վեց տարի։

Ուշ 1980–ականներին նա նշանվեց հեռուստահաղորդավար Դեյվիդ Սասկինդի հետ։ Սակայն նա մահացավ նախքան նրանց ամուսնությունը։ Նա մի քանի տարի ժամադրվել է Նորֆման Ֆ․ Լեվիի հետ։

Դել'Օրեֆիչեն սնանկացել է երկու անգամ՝ 1980–ականների և 1990–ականների շրջանում և 2008 թվականին և նշել․ «Արդեն երկրորդ անգամ ես կորցնում եմ իմ կյանքի խնայողությունները»[10]։

Դել'Օրեֆիչեի գրած գիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դել'Օրեֆիչեն 1985 թվականին գրել է գիրք՝ «Մնալ գեղեցիկ։ Գեղեցկության գաղտնիքները և կեցվածքները իմ տասնչորս տարվա մոդելային փորձից» վերնագրով։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ
Տարի Վերնագիր Դեր
1966 Վերջին գաղտնի գերծակալնե՞րը Բեյբի Մեյ Զոֆտինգ
1996 Արև որսողը Արաբելա
1998 Հայտնին Փինքի Վիրդոն
2002 Գուրուն հասարակության անդամ
2010 Բիլ Քանինգհեմ Նյու Յորք
Հեռուստատեսություն
Տարի Վերնագիր
1998 Ageless Heroes
2012 Fashion News Live
2012 About Face: Supermodels Then and Now
2012 Clarige's
2012 Beauty CULTure

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կաղապար:Fashionmodel
  2. Carmen Dell'Orefice, 82-Year-Old Model, Lands YOU Magazine Cover Huffingtonpost.com
  3. “Model”, Մայքլ Գրոս, 1995, էջ 102։
  4. 4,0 4,1 “Model”, by Michael Gross, 1995, page 103.
  5. Model, by Michael Gross, 1995, page 86.
  6. "Madoff's World", Vanity Fair, April 2009, by Mark Seal, page 126.
  7. 7,0 7,1 “Model”, by Michael Gross, 1995, page 146.
  8. Dell'Orefice is the oldest working model.
  9. «LCF to celebrate Carmen Dell'Orefice's 80th birthday in style». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «"Madoff's World", Vanity Fair, April 2009, by Mark Seal». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Դել'Օրեֆիչե» հոդվածին։