Jump to content

Կարիմ Մասիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիմ Մասիմով
 
Կուսակցություն՝ Նուր Օտան
Կրթություն՝ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան, Համալսարան Նարխոզ, Wuhan University?, Beijing Language and Culture University?, Կոլումբիայի համալսարան և K.G. Razumovsky Moscow State University of Technology and Management?
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հունիսի 15, 1965(1965-06-15) (59 տարեկան)
Ծննդավայր Աստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ղազախստան
 
Պարգևներ

Կարիմ Կաժիմկանովիչ Մասիմով[2] (ղազ.՝ Кәрім Қажымқанұлы Мәсімов, հունիսի 15, 1965(1965-06-15), Աստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ պետական գործիչ, իրավաբան։

Ղազախստանի կրկնակի վարչապետ (2007-2012, 2014-2016 թվականներին), Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավար (2012-2014), ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ։ Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ (ՂԱԿ) (2016-2022)[3]։ 2022 թվականի հունվարի 8-ին պաշտոնանկ է արվել , այնուհետև կալանքի տակ է դրվել ժամանակավոր պահման քննչական մեկուսարանում ՝ պետական դավաճանության մեղադրանքով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի հունիսի 15-ին, Ղազախական ԽՍՀ-ում, ազգությամբ էթնիկ ույղուր[4]։ Նրա հայրը՝ Կաժիմկան Կասիմովիչ Մասիմովը, զբաղեցրել է տարբեր կառավարչական պաշտոններ (մասնավորապես՝ եղել է Բուրունդայի պատերի նյութերի արտադրական միավորման տնօրեն, Ղազախական ԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր «Գլավոպտսնաբի» ղեկավարի տեղակալ)[5], «Մասիմովի առողջության կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն), բացի այդ, եղել է «Ղազախստանի ազգային ագրոարդյունաբերական պալատ» հասարակական կազմակերպությունների և յոգայի Ղազախստանյան ասոցիացիայի նախագահ[6]։ Մայրը՝ Էլեոնորա Կարիմի Աժիբեկովան է[7]։

1982 թվականին ավարտել է Ալմաթիի Հանրապետական ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցը (ԱՀՖԴ)։

1985-1988 թվականներին ավարտել է Պատրիսա Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը (արաբերեն), ապա Տ. Ռիսկուլովի անվան Ղազախստանի տնտեսագիտական համալսարանը, ինչպես նաև Ղազախստանի պետական կառավարման ակադեմիան (ԿազՊԿԱ)։

1988-1989 թվականներին սովորել է չինարեն Պեկինի լեզվի ինստիտուտում, վերապատրաստվել է Ուհանի իրավաբանական (1989-1991) և Կոլումբիայի համալսարանում (ԱՄՆ)։ 1998 թվականին ավարտել է ԿազՊԿԱուի ասպիրանտուրան, իսկ 1999 թվականին՝ Մոսկվայի պետական տեխնոլոգիական ակադեմիայի դոկտորանտուրան, նույն թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության ձևավորման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները (տեսություն և պրակտիկա)» թեմայով։

  • 1991 թվականին դարձել է Ղազախստանի աշխատանքի նախարարության բաժնի պետ։
  • 1992-1995 թվականներին աշխատել է Ղազախստանի առևտրային կառույցներում Չինաստանում և Հոնկոնգում։
  • 1995-1997 թվականներին եղել է «Ալմաթիի առևտրա-ֆինանսական բանկի վարչության» նախագահը։
  • 1996 թվականին՝ «Թուրանբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար։
  • 1997-2000 թվականներին «Ղազախստանի ժողովրդական խնայողական բանկի» վարչության նախագահ
  • 2000-2001 թվականներին զբաղեցրել Է Ղազախստանի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի պաշտոնը։
  • 2001-2003 թվականներին Ղազախստանի փոխվարչապետ։
  • 2003-2006 թվականներին Ղազախստանի նախագահի օգնական
  • 2006-2007 թվականներին Ղազախստանի վարչապետի տեղակալը (2006 թվականի ապրիլից մինչև հոկտեմբեր միաժամանակ եղել է Էկոնոմիկայի  բյուջետային պլանավորման նախարար)։
  • 2007-2012 թվականներին Ղազախստանի վարչապետ։
  • 2012-2014 թվականներին Ղազախստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար։
  • 2014 թվականի հունվարի 21-ից Ղազախստանի Հանրապետության պետքարտուղարի պաշտոնակատար։
  • 2014 թվականի ապրիլի 2-ից Ղազախստանի վարչապետը[8]։ 2015 թվականի ապրիլի 26-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումից հետո ապրիլի 29-ին կրկին նշանակվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ[9]։
  • 2016 թվականի սեպտեմբերի 8-ից[10] մինչև 2022 թվականի հունվարի 5-ը՝ Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ։
  • Ղազախստանի Հանրապետության Թայլանդի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։
  • Մուայ թայ համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ (WMC),
  • Մուայ թայ ասիական ֆեդերացիայի նախագահ (IFMA)[11],
  • Մուայ թայ միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ (IFMA)[12],
  • Ղազախստանի ազգային աշխարհագրական ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ[13]։

Հրաժարական և ձերբակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունվարի 5-ին Անվտանգության խորհրդի նիստից հետո Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևը պաշտոնանկ արեց Կարիմ Մասիմովին՝ երկրում զանգվածային անկարգությունների ֆոնին։ Հաջորդ օրը Մասիմովը ձերբակալվել է պետական դավաճանության գործով (Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի) և տեղափոխվել ժամանակավոր պահման մեկուսարան[14]։ Մասիմովի փոխարեն Ղազախստանի ազգային անվտանգության նոր ղեկավար դարձել է  Տոկաևի պետական պահպանության նախկին ղեկավար Երմեկ Սագինբաևը[15]։

Ղազախ քաղաքագետ Դանիյար Աշիմբաևը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ զանգվածային անկարգությունների ժամանակ Մասիմովի գլխավորած Ազգային անվտանգության կոմիտեի ստորաբաժանումներից ոչ մեկը չի նկատվել ահաբեկիչների դեմ պայքարի առաջին փուլում. «Այս ամենը հուշում է, որ առնվազն ԱԱԾ-ն կա՛մ բաց է թողել այս իրավիճակը, կա՛մ ԱԱԾ-ի որոշ ուժեր ներգրավված են եղել նման կազմակերպության ստեղծման մեջ (ահաբեկչական ճամբարներ)։ Հարց է առաջանում պարոն Մասիմովի կոմպետենտության կամ նրա մասնակցության վերաբերյալ։ Ահաբեկիչների թիրախը կարող էր լինել պետական հեղաշրջումը, որն ավարտվելու էր նոր պետության հռչակմամբ կամ նախագահ Տոկաևի պաշտոնանկությամբ և այլ թեկնածուների առաջադրմամբ»[16]։ 2022 թվականի հունվարի 13-ին Ղազախստանում սկսվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Կարիմ Մասիմովի նկատմամբ պետական դավաճանության փաստով մինչդատական հետաքննություն[17]։

Ընտանիք և անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայրը՝ Կաժիմկան Կասիմովիչ Մասիմով (1939-2019)։
  • Մայրը՝ Էլեոնորա Կարիմովնա Մասիմովա (Աժիբեկովա)։
  • Դուստրը՝ Մասիմովա Թամիլ Կարիմովնան․ ևս երկու երեխա։
  • Կինը՝ Մասիմովա Դիլյարա Ազատովնա (Մաշուրովա)[18]։

Կարիմը Մասիմովը համարվում է միջազգային իրավունքի մասնագետ, տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր։ Տիրապետում է ույղուրերենին, ղազախերենին, ռուսերենին, անգլերենին, չինարենին և արաբերեն լեզուներին։

Կարիմ Մասիմովը ակտիվորեն զբաղվում է սպորտով՝ լեռնային և վազքային դահուկներով, ժայռամագլցմամբ[19], ալպինիզմով և գոլֆով։ Հանդիսանալով մարզական ֆեդերացիաների պատվավոր անդամ ՝ Մասիմովը պաշտպանում է թայլանդյան բռնցքամարտի կամ մուայ թայի զարգացումը Ղազախստանում, ինչպես նաև միջազգային ասպարեզում։

Մասիմովը, կառավարության նիստում հանձնարարելով նախարարներին պլանշետներ ձեռք բերել, ասել է. «Ժամիշևը երեկ գիշերվա ժամը մեկ անց կեսին ինձ հաղորդագրություն ուղարկեց, ստուգեց՝ քնած եմ, թե ոչ։ Բայց ես պատասխանեցի նրան»[20]։

  • «Կուրմետ»-ի շքանշան (2004)[21]
  • «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաև ազգի առաջնորդ» շքանշան (2010)[22]
  • Ֆեդերացիայի շքանշան (Order of Federation) (ԱՄԷ, 2010)[23]
  • «Ղազախստանի Հանրապետության անկախության 20 տարի» հոբելյանական մեդալ (2011)[24]
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (Բելառուս, 2015 թվականի փետրվարի 26)՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախապատրաստման, ինտեգրացիոն գործընթացների զարգացման և ընդլայնման, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության ամրապնդման գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի համար[25][26]
  • «Բարիս»-ի 2-րդ աստիճանի շքանշան (2016)[27]
  • Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի պատվավոր դոկտոր[28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  2. Масимов Карим Кажимканович (ПЕРСОНАЛЬНАЯ СПРАВКА)
  3. Карим Масимов назначен главой КНБ
  4. «События: Уйгур по прозвищу «Китаец» может дать интереснейшие показания». zavtra.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին.
  5. Семья Карима Масимова
  6. Скончался Кажимкан Масимов
  7. «Мама премьера Казахстана К. Масимова до сих пор работает экскурсоводом в Железнодорожном музее». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
  8. Указ Главы Государства Արխիվացված 2014-04-06 Wayback Machine
  9. «Официальный сайт Президента Республики Казахстан — Указ «О назначении Масимова К. К. Премьер-Министром Республики Казахстан»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  10. «Указ «О назначении Масимова К. К. председателем Комитета национальной безопасности Республики Казахстан и Правительстве Республики Казахстан»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
  11. «Prime Minister of Kazakhstan re-elected as Asian President: FAMA Meets in Saint Petersburg». Արխիվացված է օրիգինալից 2016-10-05-ին. Վերցված է 2022-02-04-ին.
  12. «HE Karim Massimov». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2022-02-04-ին.
  13. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  14. Мария Лисицына (2022 թ․ հունվարի 6). «Экс-премьера Казахстана задержали по подозрению в госизмене». РБК (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  15. «Карим Масимов лишился должности главного чекиста Казахстана». ИА "Фергана". 05.01.2022.
  16. Измена наверху. Кто на самом деле стоит за беспорядками в Казахстане, Политика сегодня, 08.01.2022.
  17. «В Казахстане начали расследование дела экс-главы КНБ Масимова». Ria.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 13-ին.
  18. Досье :: Масимов Карим Кажимканович :: StanRadar — новости Центральной Азии
  19. Prime Minister of Kazakhstan Karim Massimov’s new hobby — YouTube
  20. Цитаты назарбаева о женщинах и высказывания о Казахстане
  21. Масимов Карим Кажимканович — Премьер-министр Республики Казахстан(չաշխատող հղում)
  22. «Награды ко Дню независимости». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
  23. «Президент ОАЭ вручил премьер-министру Казахстана орден «Order of Federation»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
  24. «Накануне 20-летия Независимости страны Нурсултан Назарбаев вручил государственные награды и юбилейные медали». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
  25. Указ Президента Республики Беларусь от 26 февраля 2015 года № 101 «О награждении»
  26. «Президент Беларуси наградил орденом Дружбы народов Масимова, Дворковича, Шувалова и Шукеева». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
  27. «За особые заслуги». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  28. Казахстанский юридический портал(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]