Կարիմ Մասիմով
Կարիմ Մասիմով | |
![]() | |
Կուսակցություն՝ | Նուր Օտան |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան, Համալսարան Նարխոզ և Wuhan University? |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և international forum participant |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունիսի 15, 1965 (57 տարեկան) |
Ծննդավայր | Աստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
Կարիմ Կաժիմկանովիչ Մասիմով[1] (ղազ.՝ Кәрім Қажымқанұлы Мәсімов, հունիսի 15, 1965, Աստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ պետական գործիչ, իրավաբան։
Ղազախստանի կրկնակի վարչապետ (2007-2012, 2014-2016 թվականներին), Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավար (2012-2014), ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ։ Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ (ՂԱԿ) (2016-2022)[2]։ 2022 թվականի հունվարի 8-ին պաշտոնանկ է արվել , այնուհետև կալանքի տակ է դրվել ժամանակավոր պահման քննչական մեկուսարանում ՝ պետական դավաճանության մեղադրանքով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1965 թվականի հունիսի 15-ին, Ղազախական ԽՍՀ-ում, ազգությամբ էթնիկ ույղուր[3]։ Նրա հայրը՝ Կաժիմկան Կասիմովիչ Մասիմովը, զբաղեցրել է տարբեր կառավարչական պաշտոններ (մասնավորապես՝ եղել է Բուրունդայի պատերի նյութերի արտադրական միավորման տնօրեն, Ղազախական ԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր «Գլավոպտսնաբի» ղեկավարի տեղակալ)[4], «Մասիմովի առողջության կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն), բացի այդ, եղել է «Ղազախստանի ազգային ագրոարդյունաբերական պալատ» հասարակական կազմակերպությունների և յոգայի Ղազախստանյան ասոցիացիայի նախագահ[5]։ Մայրը՝ Էլեոնորա Կարիմի Աժիբեկովան է[6]։
1982 թվականին ավարտել է Ալմաթիի Հանրապետական ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցը (ԱՀՖԴ)։
1985-1988 թվականներին ավարտել է Պատրիսա Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը (արաբերեն), ապա Տ. Ռիսկուլովի անվան Ղազախստանի տնտեսագիտական համալսարանը, ինչպես նաև Ղազախստանի պետական կառավարման ակադեմիան (ԿազՊԿԱ)։
1988-1989 թվականներին սովորել է չինարեն Պեկինի լեզվի ինստիտուտում, վերապատրաստվել է Ուհանի իրավաբանական (1989-1991) և Կոլումբիայի համալսարանում (ԱՄՆ)։ 1998 թվականին ավարտել է ԿազՊԿԱուի ասպիրանտուրան, իսկ 1999 թվականին՝ Մոսկվայի պետական տեխնոլոգիական ակադեմիայի դոկտորանտուրան, նույն թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության ձևավորման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները (տեսություն և պրակտիկա)» թեմայով։
- 1991 թվականին դարձել է Ղազախստանի աշխատանքի նախարարության բաժնի պետ։
- 1992-1995 թվականներին աշխատել է Ղազախստանի առևտրային կառույցներում Չինաստանում և Հոնկոնգում։
- 1995-1997 թվականներին եղել է «Ալմաթիի առևտրա-ֆինանսական բանկի վարչության» նախագահը։
- 1996 թվականին՝ «Թուրանբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար։
- 1997-2000 թվականներին «Ղազախստանի ժողովրդական խնայողական բանկի» վարչության նախագահ
- 2000-2001 թվականներին զբաղեցրել Է Ղազախստանի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի պաշտոնը։
- 2001-2003 թվականներին Ղազախստանի փոխվարչապետ։
- 2003-2006 թվականներին Ղազախստանի նախագահի օգնական
- 2006-2007 թվականներին Ղազախստանի վարչապետի տեղակալը (2006 թվականի ապրիլից մինչև հոկտեմբեր միաժամանակ եղել է Էկոնոմիկայի բյուջետային պլանավորման նախարար)։
- 2007-2012 թվականներին Ղազախստանի վարչապետ։
- 2012-2014 թվականներին Ղազախստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար։
- 2014 թվականի հունվարի 21-ից Ղազախստանի Հանրապետության պետքարտուղարի պաշտոնակատար։
- 2014 թվականի ապրիլի 2-ից Ղազախստանի վարչապետը[7]։ 2015 թվականի ապրիլի 26-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումից հետո ապրիլի 29-ին կրկին նշանակվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ[8]։
- 2016 թվականի սեպտեմբերի 8-ից[9] մինչև 2022 թվականի հունվարի 5-ը՝ Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ։
- Ղազախստանի Հանրապետության Թայլանդի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։
- Մուայ թայ համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ (WMC),
- Մուայ թայ ասիական ֆեդերացիայի նախագահ (IFMA)[10],
- Մուայ թայ միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ (IFMA)[11],
- Ղազախստանի ազգային աշխարհագրական ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ[12]։
Հրաժարական և ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի հունվարի 5-ին Անվտանգության խորհրդի նիստից հետո Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևը պաշտոնանկ արեց Կարիմ Մասիմովին՝ երկրում զանգվածային անկարգությունների ֆոնին։ Հաջորդ օրը Մասիմովը ձերբակալվել է պետական դավաճանության գործով (Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի) և տեղափոխվել ժամանակավոր պահման մեկուսարան[13]։ Մասիմովի փոխարեն Ղազախստանի ազգային անվտանգության նոր ղեկավար դարձել է Տոկաևի պետական պահպանության նախկին ղեկավար Երմեկ Սագինբաևը[14]։
Ղազախ քաղաքագետ Դանիյար Աշիմբաևը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ զանգվածային անկարգությունների ժամանակ Մասիմովի գլխավորած Ազգային անվտանգության կոմիտեի ստորաբաժանումներից ոչ մեկը չի նկատվել ահաբեկիչների դեմ պայքարի առաջին փուլում. «Այս ամենը հուշում է, որ առնվազն ԱԱԾ-ն կա՛մ բաց է թողել այս իրավիճակը, կա՛մ ԱԱԾ-ի որոշ ուժեր ներգրավված են եղել նման կազմակերպության ստեղծման մեջ (ահաբեկչական ճամբարներ)։ Հարց է առաջանում պարոն Մասիմովի կոմպետենտության կամ նրա մասնակցության վերաբերյալ։ Ահաբեկիչների թիրախը կարող էր լինել պետական հեղաշրջումը, որն ավարտվելու էր նոր պետության հռչակմամբ կամ նախագահ Տոկաևի պաշտոնանկությամբ և այլ թեկնածուների առաջադրմամբ»[15]։ 2022 թվականի հունվարի 13-ին Ղազախստանում սկսվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Կարիմ Մասիմովի նկատմամբ պետական դավաճանության փաստով մինչդատական հետաքննություն[16]։
Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Կաժիմկան Կասիմովիչ Մասիմով (1939-2019)։
- Մայրը՝ Էլեոնորա Կարիմովնա Մասիմովա (Աժիբեկովա)։
- Դուստրը՝ Մասիմովա Թամիլ Կարիմովնան․ ևս երկու երեխա։
- Կինը՝ Մասիմովա Դիլյարա Ազատովնա (Մաշուրովա)[17]։
Կարիմը Մասիմովը համարվում է միջազգային իրավունքի մասնագետ, տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր։ Տիրապետում է ույղուրերենին, ղազախերենին, ռուսերենին, անգլերենին, չինարենին և արաբերեն լեզուներին։
Կարիմ Մասիմովը ակտիվորեն զբաղվում է սպորտով՝ լեռնային և վազքային դահուկներով, ժայռամագլցմամբ[18], ալպինիզմով և գոլֆով։ Հանդիսանալով մարզական ֆեդերացիաների պատվավոր անդամ ՝ Մասիմովը պաշտպանում է թայլանդյան բռնցքամարտի կամ մուայ թայի զարգացումը Ղազախստանում, ինչպես նաև միջազգային ասպարեզում։
Ասույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասիմովը, կառավարության նիստում հանձնարարելով նախարարներին պլանշետներ ձեռք բերել, ասել է. «Ժամիշևը երեկ գիշերվա ժամը մեկ անց կեսին ինձ հաղորդագրություն ուղարկեց, ստուգեց՝ քնած եմ, թե ոչ։ Բայց ես պատասխանեցի նրան»[19]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կուրմետ»-ի շքանշան (2004)[20]
- «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաև ազգի առաջնորդ» շքանշան (2010)[21]
- Ֆեդերացիայի շքանշան (Order of Federation) (ԱՄԷ, 2010)[22]
- «Ղազախստանի Հանրապետության անկախության 20 տարի» հոբելյանական մեդալ (2011)[23]
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (Բելառուս, 2015 թվականի փետրվարի 26)՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախապատրաստման, ինտեգրացիոն գործընթացների զարգացման և ընդլայնման, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության ամրապնդման գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի համար[24][25]
- «Բարիս»-ի 2-րդ աստիճանի շքանշան (2016)[26]
- Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի պատվավոր դոկտոր[27]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Масимов Карим Кажимканович (ПЕРСОНАЛЬНАЯ СПРАВКА)
- ↑ Карим Масимов назначен главой КНБ
- ↑ «События: Уйгур по прозвищу «Китаец» может дать интереснейшие показания»։ zavtra.ru (ռուսերեն)։ Վերցված է 2022-01-09
- ↑ Семья Карима Масимова
- ↑ Скончался Кажимкан Масимов
- ↑ «Мама премьера Казахстана К. Масимова до сих пор работает экскурсоводом в Железнодорожном музее»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2022-02-04
- ↑ Указ Главы Государства Archived 2014-04-06 at the Wayback Machine.
- ↑ «Официальный сайт Президента Республики Казахстан — Указ «О назначении Масимова К. К. Премьер-Министром Республики Казахстан»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-01-ին։ Վերցված է 2015-04-30
- ↑ Указ «О назначении Масимова К. К. председателем Комитета национальной безопасности Республики Казахстан и Правительстве Республики Казахстан»
- ↑ Prime Minister of Kazakhstan re-elected as Asian President: FAMA Meets in Saint Petersburg
- ↑ HE Karim Massimov
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 2017-12-19
- ↑ Мария Лисицына (2022-01-06)։ «Экс-премьера Казахстана задержали по подозрению в госизмене»։ РБК (ռուսերեն)։ Վերցված է 2022-01-06
- ↑ «Карим Масимов лишился должности главного чекиста Казахстана»։ ИА "Фергана"։ 05.01.2022
- ↑ Измена наверху. Кто на самом деле стоит за беспорядками в Казахстане, Политика сегодня, 08.01.2022.
- ↑ «В Казахстане начали расследование дела экс-главы КНБ Масимова»։ Ria.ru (ռուսերեն)։ Վերցված է 2022-01-13
- ↑ Досье :: Масимов Карим Кажимканович :: StanRadar — новости Центральной Азии
- ↑ Prime Minister of Kazakhstan Karim Massimov’s new hobby — YouTube
- ↑ Цитаты назарбаева о женщинах и высказывания о Казахстане
- ↑ Масимов Карим Кажимканович — Премьер-министр Республики Казахстан(չաշխատող հղում)
- ↑ «Награды ко Дню независимости»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-26-ին։ Վերցված է 2010-12-16
- ↑ «Президент ОАЭ вручил премьер-министру Казахстана орден «Order of Federation»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-29-ին։ Վերցված է 2022-02-04
- ↑ «Накануне 20-летия Независимости страны Нурсултан Назарбаев вручил государственные награды и юбилейные медали»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-30-ին։ Վերցված է 2022-02-04
- ↑ Указ Президента Республики Беларусь от 26 февраля 2015 года № 101 «О награждении»
- ↑ «Президент Беларуси наградил орденом Дружбы народов Масимова, Дворковича, Шувалова и Шукеева»։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-03-ին։ Վերցված է 2022-02-04
- ↑ «За особые заслуги»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-30-ին։ Վերցված է 2016-12-13
- ↑ Казахстанский юридический портал(չաշխատող հղում)