Ավարտել է ԷջմիածնիԳևորգյան ճեմարանը (1894)։ Զբաղվել է մանկավարժությամբ (1894–1944)։ Հրատարակել է «Շիրակ» պատի և գրպանի օրացույցները՝ 1899–1921 թվականների համար։ 1902–1907 թվականներին հրատարակել է «Ալեքսանդրոպոլսկիե օբյավլենիյա» («Александропольские объявления») ռուսական թերթը։ Խմբագրել և հրատարակել է «Ախուրյան» օրաթերթը (1907–1914)։ Գրել է հրապարակախոսական հոդվածներ, «Ս․ էջմիածնի հիմնարկության 1600-ամյակը» (1902) ուսումնասիրությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 162)։